Մասնակից:Mkafyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
նկարագրույթուն
նկարագրույթուն

Արմեն Սաղաթելան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ք. Երևանում 1953թ. Օգոստոսի 2-ին:

1975թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի Երկրաբանական ֆակուլտետը:

1975-1989թթ. աշխատել է Երկրաբանական ճյուղի կազմակերպություններում` անցնելով ճանապարհ ինժեներից մինչև երկրաբանական պարտիայի պետ: Առանց արտադրությունից կտրվելու 1987թ. Մոսկվայի Հազվագյուտ տարրերի միներալոգիայի, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը, իսկ 2000 թ.` դոկտորական թեզը:

1989թ. անցել է աշխատանքի ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ որպես առաջատար գիտաշխատող, ապա Տեխնաերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ:

1993թ. ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենն է: Ադմինիստրատիվ գործունեության հետ մեկտեղ ղեկավարում է մի շարք պետբյուջետային թեմաների և ծրագրերի կատարումը, շնորհիվ ինչի Կենտրոնում ձևավորվել է շրջակա միջավայրի միջառարկայական հետազոտությունների ազգային գիտական դպրոց:

Ա.Սաղաթելյանը ղեկավար և համաղեկավար է եղե UNESCO-ի, OSCE-ի, NATO-ի, USAID-ի և այլ միջազգային նախագծերի:

Զուգահեռ հիմնական աշխատանքին Ա. Սաղաթելյանը հանդիսացել է ՀՀ ԳԽ ‹‹Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմնահարցերով›› մշտական հանձնաժողովի փորձագետ (1991-1994), ՄԱԿ-ի ազգային փորձագետ (1996), ՀՀ ԿԳՆ ‹‹Երկրի մասին գիտություններ›› փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար (1997-2008) Եվրոմիության INTAS, ապա FP-7 ծրագրերի ‹‹Երկրի մասին գիտություններ›› միջազգային նախագծերի գնահատման փորձագետ (1998-2010), ‹‹Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի›› (ք. Թբիլիսի) տնօրենների խորհրդի անդամ (2001-2002, 2005-2006): Ներկայումս Գիտության պետական կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի ‹‹երկրի մասին գիտություններ›› սեկցիայի նախագահն է և ՀՀ Վարչապետին առընթեր ‹‹Կայուն զարգացման›› խորհրդի անդամ է: 2000 թ.-ից Ա.Սաղաթելյանը UNESCO-ի Հայաստանյան հանձնաժողովի ‹‹Մարդ և կենսոլորտ›› (MAB) Ազգային կոմիտեի նախագահն է:

Ա. Սաղաթելյանը դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, 2011 թ.-ից ԳԱԱ Միջազգային գիտական կենտրոնի ‹‹Շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում›› ամբիոնի վարիչն է:

Նա Էկոլոգիայի ու Կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է, անդամակցում է Գիտությունների ակադեմիայի ‹‹Աշխարհագրության հիմնարար խնդիրներ›› միացյալ գիտական խորհրդին, ‹‹Երկրի մասին գիտությունների›› Եվրոպական միությանը, Միջազգային Երկրաբանական միության ‹‹Բժշկական երկրաբանություն›› ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ արեստավարժական կազմակերպությունների:

Ա. Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 50-ից ավելի միջազգային գիտաժողովներին, նա ավելի քան 170 գիտական հրատարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում` 2 մենագրության և 3 ուսումնական ձեռնարկների, Գլխավոր խմբագիրն է գիտական աշխատությունների և ժողովների նյութերի 9 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով ‹‹Էկոլոգիական բացատրական բառարանի››երկու հրապարակումների:

Ա. Սաղաթելյանը պարգևատրվել է` Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի ‹‹Պատիվ, փառք, աշխատանք›› IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004) Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի ‹‹Աշխարհի առաջատար գիտնական – 2009 նոմինացիայով, ‹‹Անանիա Շիրակացի›› ՀՀ պետական մեդալով (2013):

[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Great minds of the 21st century. U.S.A.: American Biographical, Raleigh, North Carolina. 2010. էջ 282. {{cite book}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)

[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. անուն. England: CPI Antony Rowe, Bumpers Farm, CHippenham, Wiltshire. 2010. էջ 917. {{cite book}}: Unknown parameter |editors= ignored (|editor= suggested) (օգնություն)