Մասնակից:Milena Avagyan/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաձուո Տաոկա (ճապ.՝ 田岡 一雄 Տաոկա Կաձուո, մարտի 28, 1913 – հուլիսի 23, 1981), յակուձայի ամենահայտնի կնքահայրերց մեկն էր[1]։

Հայտնի է որպես «Կնքահայրերի կնքահայր» և «ճապոնական կնքահայր»՝ Տաոկան 1946-1981 թվականներին Յամագուծի-գումիի երրորդ կումիչոն էր՝ Ճապոնիայի խոշորագույն յակուձա կազմակերպությունում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաոկան որբ է եղել, մեծացել է որպես երիտասարդ փողոցային մարտիկ Կոբեում, Յամագուծի-գումիի ղեկավար՝ Նոբորու Յամագուծիի գլխավորությամբ:

«Ես երբեք չեմ ցանկացել յակուձա լինել: Նախկինում աշխատում էի Կավասակի Նավահանգստում, բայց ես տհաճ միջադեպ ունեցա տնօրենիս հետ, որից հետո լքեցի ընկերությունը, ուստի նաև չկարողացա տուն վերադառնալ»:

Նա իր ողջ կյանքի համար ստացավ  «Կումա» («Արջ») մականունը՝ համաձայն իր վայրի բնավորության, ինչի պատճառով ճանկռել էր հակարակորդի աչքը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բանտարկվեց սպանության համար 1937-1943 թվականներին և ստանձնեց կումիչոյի դերը երեք տարի անց՝ 33 տարեկան հասակում: Ընկերոջ առաջարկը Տաոկային ստիպեց հասկանալ, որ գաղտնի տնտեսական գործունեությունը փակուղի կտանի: Եթե ձեռքերդ մտցնես դրա մեջ, փորձանքի մեջ կհայտնվես ու կհարցաքննվես ոստիկանության կողմից։ Բարձր արժեք, ցածր շահույթ: Դրանից հետո Տաոկան լիարժեք նավահանգստային բեռնափոխադրումների բիզնես սկսեց:

Իր ղեկավարության ընթացքում Տաոկան ընդլայնեց Յամագուծի-գումին՝ այն դարձնելով Կոբեի նավահանգիստներում գտնվող գործադուլը խաթարող փոքր խմբավորումից մինչև աշխարհի ամենամեծ հանցավոր սինդիկատը, որի զարգացման գագաթնակետին ավելի քան 10,000 անդամ կար: Հայտնի իր կասկածամտությամբ և զգուշավորությամբ մրցակից յակուձա կլանների նկատմամբ՝ նա 1963 թվականին հրաժարվեց միանալ Կանտո-կային՝ յակուձաների միջև համադաշնությանը: 1972 թվականին՝ երկու ավազակախմբերի միջև լարվածությունից հետո, Տաոկան դաշինք  կնքեց Յամագուծի-գումիի և Ինագավա-կայի միջև՝ իր տանը տեղի ունեցած սակազուկիի արարողության ժամանակ:

Նրան հաջողվել է ողջ մնալ 1978 թվականի մահափորձից հետո, երբ Կիոտոյի գիշերային ակումբներից մեկում, ինչ-որ անորոշ պարային ցուցահանդեսի ժամանակ, Յամագուծի-գումի մրցակից հանցախմբի՝ Մացուդա-գումիի (松田組) անդամներից մեկը  կրակել է նրա պարանոցին: Մի քանի շաբաթ անց հարձակվողին մահացած են գտել Կոբեի մոտ գտնվող անտառում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ղեկավարել է Յամագուծի-գումին մինչև իր մահը՝ 1981 թվականը, երբ մահը վրա է հասել սրտի կաթվածից։ Նրա կինը՝ Ֆումիկոն, կարճ ժամանակով զբաղեցրել է ավազակախմբի ղեկավարի դերը, մինչև 1984 թվականին ընտրվել է նոր կումիչո՝ Մասահիսա Տակենական։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1990 թվականներին նրա դուստրը՝ Յուկին (1964 թվական), ամուսնացած էր Կիտարոյի՝ հայտնի ճապոնացի նյու-էյջ (new-age) երաժշտի հետ։ Նրա որդին՝ Միցուրու Տաոկան (1943–2012 թվականներ) Ճապոնիայում  ֆիլմերի պրոդյուսեր էր և ամուսնացած էր դերասանուհի Էիկո Նակամուրայի հետ, մինչև վերջինս 1975 թվականին ինքնասպանություն գործեց իրենց տանը՝ գազից թունավորվելով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The Yakuza, the Japanese Mafia». The Crime Library. truTV. Արխիվացված է օրիգինալից December 15, 2013-ին.
Նախորդող՝
Նոբորու Յամագուչի
Կումիչո Յամագուծի-գումիի
1946-1981
Հաջորդող՝
Մասահիսա Տակենակա