Մասնակից:Mesropsh/Դիքսոն (Կրասնոյարսկի երկրամաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքատիպ ավան
Mesropsh/Դիքսոն

Դիքսոն, քաղաքային տիպի ավան Ռուսաստանի Կրասնայարսկի երկրամասի Տիմիր Դոլգան-Նենեց շրջանում: Ռուսաստանի ամենահյուսիսային բնակավայրը:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Ենիսեյի ծովածոցի ափին, Թայմիր թերակղզու և Դիքսոն կղզու վրա, որոնք իրարից բաժանված են 1.5 կմ-ոց նեղուցով:

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ամենահյուսիսային նավահանգիստն է: Ունի օդանավակայան, ( 2010 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր վատ թռիչքուղու պատճառով չի շահագործվել, դա տրանպորտային դժվարություններ առաջացրեց ավանի և այլ շրջանների միջև[1]):

Բևեռային կայարան (1916 թվականից), որի հիման վրա ստեղծվել է ռադիոօդերեւութաբանական կենտրոն և երկրաֆիզիկական աստղադիտարան, երկրագիտական թանգարան: Նախկինում Հյուսիսային ծովային երթուղու կարևոր նավահանգիստներից մեկը, նավատորմի բունկեր բազան ձկնաբուծարան է: Կարևոր նշանակություն ունեցող տրասպորտային հանգույց է, ռազմական նշանակություն ունեցող կարևոր կետ Արկտիկական օվկիանոսում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1915 թվականի սեպտենբերի 7-ին նույնանուն կղզում: Կղզին անվանվել է շվեդ վաճառական և ճանապարհորդ Օսկար Դիքսոնի (շվեդ. Oskar Dickson; 1823—1897) պատվին:

1942 թվականի օգոստոսին, ոչ հեռու այդ բնակավայրից տեղի է ունեցել կռիվ՝ գերմանական ռեյդեր «Ադմիրալ Շերի»[2] հետ: Դա եղել է միակ կռիվը նացիստների մասնակցությամբ Սիբիրում (Ուրալում):

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակ
1959 1970 1979 1985 1989 1992 2002 2004
3470 3889 4045 5000 4449 4100 1198 1113
2007 2009 2010 2012 2013 2014 2015 2016
897 632 676 674 667 664 650 609
2017
569


Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկտիկական Դիքսոն բնակավայրի 50-ամյակին նվիրված նամականիշ

Բևեռային ցերեկվա տևողությունը մայիսի 5-ից օգոստոսի 10-ն է, իսկ բևեռային գիշերվանը նոյեմբերի 11-ից փետրվարի 1-ը: Թերի մթնշաղի գիշերը, երբ արևը չի ընկնում 18 աստիճանից ցածր ավելի քան կես տարի՝ մարտի 18-ից սեպտեմբերի 27-ը:

Կլիման շատ խստաշունչ է: Բացասական միջին ջերմաստիճանը Դիքսոնում՝ սեպտեմբերի կեսից մայիսի վերջ ընկած ժամանակահատվածն է: Ջերմաստիճանը օգոստոսին (ամենատաք ամիսը) +4.8 աստիճան: Տարվա միջին ջերմաստիճանը -11.4 աստիճան է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1979 թվականի փետրվարի 7-ին՝ -48,1 աստիճան, ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1945 թվականի օգոստոսի 3-ին՝ 26,9 աստիճան[3]: Ամենացուրտ ամիսը փետրվարն է, երկրորդ ցուրտ ամիսը հունվարն է:

Չելյուսկինի հրվանդանը, որը նույնպես գտնվում է Թայիրի հյուսիս-արևելքում կլիման Դիքսոնի համեմատ փափուկ է, բնակավայրը երկրորդ տեղն է զբաղեցնում Հյուսիսային կիսագնդում ամենացածր միջին ամսական միջին ցուցանիշներով: Ավելի քան երեք ամիս ջերմաստիճանը դրական է: Կլիմայական ձմեռը տևում է ավելի քան ութուկես ամիս, բայց ոչ ավելի քան ինը ամիս: Ձյունը հալվում է հունիսի կեսերին և ձնածածկույթը վերականգնվում է սեպտեմբերի կեսերին, հունվարից մարտ ձնհալը բացառվում է: Ավենացածր ջերմաստիճանը մայիսին 0.1 աստիճան բարձր է, քան Օյմյակոնում: Օլենկայում և Չելյունսկի հրվանդանում համապատասխանաբար -28.8 և -28.9 աստիճան:

Դիքսոնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) −0.5
(31.1)
−1.3
(29.7)
−0.2
(31.6)
1.8
(35.2)
10.4
(50.7)
22.4
(72.3)
26.8
(80.2)
26.9
(80.4)
17.0
(62.6)
8.1
(46.6)
1.9
(35.4)
0.3
(32.5)
26.9
(80.4)
Միջին բարձր °C (°F) −22.5
(−8.5)
−21.9
(−7.4)
−18.4
(−1.1)
−13.4
(7.9)
−5.5
(22.1)
1.9
(35.4)
7.2
(45)
7.2
(45)
2.9
(37.2)
−6.3
(20.7)
−15.2
(4.6)
−19.7
(−3.5)
−8.6
(16.5)
Միջին օրական °C (°F) −23.9
(−11)
−25
(−13)
−21.7
(−7.1)
−17.2
(1)
−8.3
(17.1)
0.1
(32.2)
3.9
(39)
5
(41)
1.7
(35.1)
−8.4
(16.9)
−18.4
(−1.1)
−21.7
(−7.1)
−11.1
(12)
Միջին ցածր °C (°F) −29.4
(−20.9)
−29.3
(−20.7)
−26.0
(−14.8)
−20.9
(−5.6)
−10.6
(12.9)
−1.5
(29.3)
2.1
(35.8)
3.0
(37.4)
−0.3
(31.5)
−11.1
(12)
−22.0
(−7.6)
−26.7
(−16.1)
−14.4
(6.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −46.2
(−51.2)
−48.1
(−54.6)
−44.4
(−47.9)
−38.0
(−36.4)
−28.8
(−19.8)
−17.3
(0.9)
−3.4
(25.9)
−3.6
(25.5)
−12.0
(10.4)
−31.3
(−24.3)
−42.8
(−45)
−46.6
(−51.9)
−48.1
(−54.6)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 37.4
(1.472)
27.5
(1.083)
23.3
(0.917)
18.6
(0.732)
19.8
(0.78)
29.6
(1.165)
38.9
(1.531)
43.0
(1.693)
43.3
(1.705)
30.4
(1.197)
22.8
(0.898)
31.3
(1.232)
365.9
(14.405)
Միջ. անձրևոտ օրեր 0 0 0 1 2 13 20 21 17 5 0.2 0 79.2
Միջ. ձնառատ օրեր 21 19 19 19 24 16 4 3 15 27 23 20 210
% խոնավություն 84 83 84 84 87 90 89 89 88 87 86 84 86.3
Միջին ամսական արևային ժամ 0.0 22.6 127.1 237.0 189.1 141.0 223.2 139.5 60.0 24.8 0.0 0.0 1164,3
Աղբյուր #1: Погода и Климат[4]
Աղբյուր #2: HKO[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Закрылся самый северный аэропорт Красноярья
  2. Головко А. Г. Вместе с флотом. — 3-е изд. — М.: Финансы и статистика, 1984. — 287 с, ил. — с. 129—135.
  3. Северо-Евразийский Климатический Центр
  4. Погода и Климат – Климат Острова Диксон (Russian). Վերցված է October 3, 2009-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Climatological Information for Dikson, Russia». Վերցված է August 31, 2011-ին.