Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ24

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբին Շարմա (անգլ.՝ Robin Sharma), հնդկական ծագմամբ կանադացի գրող, մոտիվացիայի, առաջնորդության և անձի զարգացման ամենահայտնի մասնագետներից մեկը[1]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբին Շարման ստացել է juris doctor-ի աստիճան (ինչը ռուսական կրթական համակարգում մոտավորապես հավասար է մասնագետին), քանի որ պատրաստվում էր փաստաբան դառնալ: Սակայն, չնայած նյութական ապահովվածությանը, որ տալիս էր փաստաբանական փորձառությունը, նա անընդհատ սրտում դատարկություն էր զգում[2]: Այդ իսկ պատճառով նա թողել է փաստաբանական գործունեությունը և լույս ընծայել իր առաջին գիրքը:

Հաջողության և առավելագույն աշխատունակության հասնելու արևմտյան տեխնոլոգիաները համադրելով գիտակցության, մարմնի և հոգու կատարելագործման արևելյան իմաստության հետ՝ նա սկսեց օգնել այլ մարդկանց կենսամակարդակի բարձրացման հարցում:

Նաև նաև սպորտսմեն է, զբաղվում է բազմամարտով և թեկվոնդոյով: Սիրում է դահուկել: Ռոբին Շարման կարծում է.

Դահուկահարումը կյանքի հիանալի դասագիրք Է: Ինչպես կյանքում՝ դժվար ուղիները մեզ ավելին են սովորեցնում, քան հեշտերը։

Ներկայումս, բացի գրական գործունեությունից, սեմինարներ է անցկացնում և դասախոսություններ կարդում՝ շրջագայելով ամբողջ աշխարհով: Նրա այցելուների շրջանում շատ են ձեռնարկատերերը և տարբեր մակարդակի ղեկավարները[3]: Բացի այդ, Ռոբին Շարման «CBC» և «CBS» ընկերությունների ռադիոյի և տելեգրամի մշտական մասնակիցներից է, նրա ելույթները հրապարակված են այնպիսի հայտնի տպագրական հրատարակչություններում, ինչպիսիք են՝ «USA Today», «National Post» և «The Globe and Mail»:

Ակտիվորեն զբաղվում է «Ռոբին Շարմայի մանկական հիմնադրամ» բարեգործական ընկերության ստեղծմամբ, որի նպատակն է օգնել աղքատ ընտանիքների երեխաներին հասնել իրենց նպատակներին[4]:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ամենահայտնի գիրքը՝ «Ճգնավորը, որը վաճառել է իր Ֆեռարին», որը գրված է առակի ձևով, հրատարակվել է բազմաթիվ երկրներում[3]: Գրքում ներկայացվում է հարուստ փաստաբան Ջուլիան Մենտլի յուրահատուկ պատմությունը, որը հոգևոր ճգնաժամ էր ապրում։ Բայց նա տարվեց հին մշակույթով, ինչը վերափոխեց նրա կյանքը. նա իր համար նոր աշխարհ բացահայտեց, սովորեց ապրել ներկայով, ժամանակ խնայել, դրական մտածել և ապրել իր կոչմանը համապատասխան:

Գիրքը հրատարակված է 18 երկներում՝ ավելի քան 15 լեզուներով: Իսկ HarperCollins Canada հրատարակչությունը SMG Pictures ընկերության կողմից առաջարկ է ստացել «Ճգնավորը, որը վաճառել է իր Ֆեռարին» գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել:

«Ճգնավորը, որը վաճառել է իր Ֆեռարին» գրքի շարքը ԱՄՆ-ի ազգային բեսթսելլերներից է, Կանադայում վաճառվել է ավելի քան 200,000 տպաքանակով:

Ռոբին Շարմայի այլ աշխատանքները.

  • «Երբ դու մեռնես, ո՞վ է լացելու»
  • «Առաջնորդության դասեր՝ իր Ֆեռարին վաճառած ճգնավորի կողմից»
  • «Ընտանեկան իմաստության դասեր՝ իր Ֆեռարին վաճառած ճգնավորի կողմից»
  • «Ոգեշնչանք ամեն օրվա համար»
  • «Սուրբը, Սյորֆինգիստը և Տնօրենը»
  • «ՍուպերԿյանք. 30-օրյա ճամփորդություն դեպի իրական կյանք»
  • «Լիդեր առանց կոչման»

Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի՛ շտապեք հետևել ամբոխին, այն կարող է թաղման թափոր լինել»:
  • «Խելքը հիանալի ծառա է, բայց վատ տեր է»:
  • «Նա, ով ժամանակ չի տրամադրում ֆիզիկական վարժություններին, անպայմանորեն այն կտրամադրի իր հիվանդությունների բուժմանը»:
  • «Եթե չեք ձգտում ձեր երազանքին, նշանակում է նրա համար խոչընդոտներ եք նորոգում»:
  • «Երբ հստակ գիտես, թե ուր ես գնում, քեզ համար ավելի հեշտ է գտնել միջոցներ այնտեղ գնալու համար»:
  • «Երբեք ուշ չէ դառնալ այն մարդը, որը դու ուզում ես դառնալ»:
  • «Քո մեջ խոր գիտակցում արթնացրու քո ժամանակի կարևորության մասին: Ուրիշներին թույլ մի՛ տուր քեզնից խլել այդ թանկագին կապիտալը, և այն ներդրու միայն դրան արժանի բնագավառներում»:
  • «Մարդիկ մեծ եռանդով են համագործակցում իրենց մոտ լավ տրամադրություն ստեղծող մարդկանց հետ: Մարդիկ զգացմունքային էակներ են: Մենք ցանկանում ենք լինել նրանց հետ, ովքեր մեզ երջանկության զգացում են տալիս»:
  • «Իրականում գրքերը քեզ ոչ մի նոր բան չեն սովորեցնում: Նրանք ուղղակի օգնում են տեսնել այն, ինչն արդեն կա քո մեջ. հենց դա է լուսավորումը»:
  • «Հարմարավետության գոտու հաճախակի լքումը լավագույնն է, ինչ կարող է մարդն անել իր համար»:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամենասիրելի գիրքը՝ Պաուլո Կոելիոյի Ալքիմիկոսը
  • Իր առաջին երեք գրքերը Ռոբին Շարման ինքնուրույն է տպագրել և հրատարակել, որից հետո HarperCollins հրատարակչական ընկերության նախկին նախագահ Էդ Կարսոնը ուշադրություն է դարձրել նրա տաղանդին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]