Մասնակից:Manushak13/Քլոուզ, Չաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Manushak13/Քլոուզ, Չաք

Չաք Քլոուզ (անգլ. Chuck Close), լրիվ անունը` Չառլզ Թոմաս Քլոուզ (անգլ. Charles Thomas Close; ծնված 5 հուլիսի 1940 թվականին, Մոնրո (անգլ.՝ .)русск., նահանգ Վաշինգտոն)` ժամանակակից ամերիկացի նկարիչ, ֆոտոռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը:

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վաշինգտոնի համալսարանում (բակալավր) և Եյլի համալսարանում (մագիստրոս): Մասնագիտությամբ ուսուցիչ` Չ. Քլոուզը իր կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը: Չառլզը ամբողջ կյանքը տառապում է ծանր պրոզոպագնոզիայով, սակայն նա ինքը համարում է, որ հենց այդ խանգարումն է կարևոր դեր խաղացել նրա կազմավորմանը` որպես նկարչի: 1960-ական թվականներից սկսած` լուսանկարչության օգնությամբ նա ստեղծում է իր խոշոր ֆորմատի նկարները` կատարված կտավի վրա ակրիլ ներկերով: 1980 թվականին նա ստեղծել էր 100-ից ավելի աշխատանքներ: 1969 թվականին Չ. Քլոուզի նկարները ներկայացվեվին Նյու-Յորքում` Ուիթնի Ամերիկյան արվեստի թանգարանի բիենալեում: 1970 թվականին կայացավ նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը: 1973 թվականին նրա կտավներն առաջին անգամ ցուցադրվեցին նյու-յորքյան Ժամանակակից արվեստի թանգարանում:

1988 թվականին ողնաշարի վնասվածքի հետևանքով նկարիչը հայտվեց կաթվածահար վիճակում, սակայն նա շարունակում էր նկարել:

2000 թվականին նրան շնորհվեց ԱՄՆ-ի Ազգային մեդալ արվեստների բնագավառում:

2008 թվականին Պետական Էրմիտաժը «Էրմիտաժ 20/21» նախագծի շրջանակներում պատրաստել էր Չաք Քլոուզի անհատական ցուցահանդեսը, որը բացվեց հեղինակի ներկայությամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Kerstin Stremmel «Realismus», Köln 2004.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

⚙️ Тематические сайты ČSFD · Internet Movie Database · Europeana · RKDartists Словари и энциклопедии Britannica (онлайн) · Brockhaus · Notable Names Database · Universalis [показать]