Մասնակից:LilAvet/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզիկական երևույթների օրինակներ են սառույցի հալվելը, ջրի գոլորշացումը, ապակու կոտրվելը, կավճի կտորի մանրացումը, եղյամի առաջացումը և այլն։ Ֆիզիկական երևույթների ընթացքում նյութը, որից կազմված կամ պատրաստված է տվյալ մարմինը, չի փոխարկվում այլ նյութի։ Օրինակ՝ սառույցը հալվելիս թեև ջուրը պինդ վիճակից անցնում է հեղուկ վիճակի, սակայն ինքը՝ ջուրը, որևէ այլ նյութի չի փոխարկվում։ Ֆիզիկական երևույթներ են նաև արևի լուսավորելը, գիշերային երկնքում աստղերի առկայծումը, կայծակի բռնկումներով երկնքի լուսավորելը։ Այսպիսի երևույթներին անվանում են նաև լուսային երևույթներ։ Ֆիզիկական երևույթների տարատեսակներ են նաև ձայնային, էլեկտրական, և մագնիսական երևույթները։ Տերևների սոսափյունը, առուների ու ջրվեժների կարկաչը, թռչունների ծլվլոցը ձայնային երևույթներ են։ Էլեկտրական երևույթների հանդիպում ենք, երբ միացնում ենք հեռուստացույցը, համակարգիչը, հեռախոոսը, արդուկը, լուսամփոփը և այլն։ Հավանաբար առնչվել ենք նաև մագնիսական երևույթների հետ։ Դրանց լավագույն օրինակը սովորական մագնիսի կողմից երկաթե առարկաներ ձգելն է։ Բնության մեյ հաճաղ տեղի է ունենում նաև այնպիսի երևույթներ, որոնց ընթացքում մի նյութը փոխարկվում է մեկ այլ նյութի։ Այսպիսի երևույթները կոչվում են քիմիական երևույթներ։ Առօրյա կյանքում նման երևույթներ նույնպես շատ ենք հանդիպում։ Օրինակ՝ երբ փայտը վառվում է, այրման ընթացքում գոյանում են նոր նյութեր՝ մոխիր, ածխաթթու գազ և ջուր, որոնց հատկությունները տարբերվում են փայտի հատկություններից։ Երկաթե առարկաները խոնավ օդում ժանգոտվում են. երկաթը փոխարկվում է նոր նյութի՝ ժանգի։ Ի տարբերություն երկաթի՝ ժանգը մետաղական փայլ չունի, էլեկտրական հոսանք չի հաղորդում, և մագնիսն այն չի ձգում։ Ժանգը իր հատկություններով նման չի պղնձին։ Այն պղնձի, օդի և ջրի փոխազդեցության արգասիքն է, այսինքն՝ նոր նյութ է։ Քիմիական երևույթներն անվանում են նաև քիմիական ռեակցիաներ կամ քիմիական փոխազդեցություններ։

Քայքայման ռեակցիաներ։ Դրանց ընթանալու պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք գիտենք, որ քիմիական երևույթներն անվանում են նաև քիմիական ռեակցիաներ կամ փոխազդեցություններ։Կան բնութագրական որոշակի հատկանիշներ, որոնք հուշում են, որ տեղի ունեցող երևույթը քիմիական է։ Այդպիսի հատկանիշներ են՝

1. Գույնի փոփոխությունը. լուցկու հատիկն այրվելիս, պղնձե կարմիր լարը տաքացնելիս սևանում են։ Գույնի փոփողությունը վկայում է, որ նոր նյութ է ստացվել, այսինքն՝ տեղի է ունեցել քիմիական ռեակցիա։

2. Գազի անջատումը կամ կլանումը. սոդայի և քացախի փոխազդեցությունն ուղեկցվում է ածղաթթու գազի անջատմամբ։

3. Ջերմության անյատումը կամ կլանումը. թուղթն այրվելիս ջերմություն է անջատում։

4. Լույսի անջատումը. մոմն այրվելիս լուսավորում է շրջապատը։

5. Նստվածքի առաջացումը կամ անհետացումը. եթե բաժակում լցված թափանցիկ կրաջրի մեջ ապակե խողովակով արտաշնչենք, ապա հեղուկը կպղտորվի ջրում չլուծվող սպիտակ նյութի առաջացման հետևանքով, որը նստվածքի ձևով աստիճանաբար կկուտակվի բաժակի հատակին։

Ինչպես ցանկացած երևույթ, այնպես էլ մասնավորապես քիմիական ռեակցիաներն ընթանում են որոշակի պայմանների առկայության դեպքում։ Նյութերի՝ միմյանց հետ փոխազդելու կարևոր պայմանը դրանց հպվելն է։ Օրինակ՝ երկաթի մակերևույթին ժանգ է առաջանում, երբ միմյանց են հպվում օդը, երկաթը և ջուրը։ Քիմիական փոխազդեցության մյուս պայմանը համապատասխան ջերմաստիճանն է։ Այսպես՝ պղինձն առանց տաքացնելու չի սևանում։ Լուսասինթեզը նույնպես քիմիական ռեակցիա է, որի կարևոր պայմանը լույսի առկայությունն է։ Ջրի քայքայումը հնարավոր է էլեկտրական հոսամքի ազդեցությամբ։ Գազերի փոխազդեցության համար կարևոր պայման է ճնշումը։

Քայքայման և միացման ռեակցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիակամ ռեակցիաները շատ հետաքրքիր ու բազմազան են։ Կան ռեակցիաներ, որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է՝ առաջացնելով այլ նյութեր, որոնք կարող են լինել պարզ կամ բարդ։ Այսպիսի ռեակցիաներն անվանում են քայքայման ռեակցիաներ։ Քայքայման ռեակցիաները կարող են տեղի ունենալ որոշակի պայմանների առկայության դեպքում։ Որոշ նյութեր քայքայվում են լույսի ազդեցությունից, ինչպես, օրինակ՝ արծաթի միացությունները։ Դրանք լույսի ազդեցությամբ քայքայվում են, իսկ անջատված արծաթը, շփվելով օդի հետ, սևանում է։ Քայքայման ռեակցիաներն առավել հաճախ տեղի են ունենում նյութերը տաքացնելիս։ Մի շարք քայքայման ռեակցիաներ ընթանում են նաև մարդու, կենդանիների, բույսերի օրգանիզմներում, որոնց հետևանքով անջատվում է զգալի քանակությամբ էներգիա։ Այդ էներգիան շատ կարևոր է օրգանիզմի համար։ Բնության մեջ բարդ նյութեր շատ կան, որոնք արդյունք են նաև միացման ռեակցիաների։ Միացում բառը հուշում է, որ այդպիսի ռեակցիաների ժամանակ երկու կամ ավելի նյութերի միացումից առաջանում է մեկ նոր նյութ։