Մասնակից:Karine.2004/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Karine.2004/Ավազարկղ

Լիսանդրո Աբադի (իսպ.՝ Lisandro Abadie; ), արգենտինացի օպերային երգիչ, բաս բարիտոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիսանդրոյի առաջին վոկալի ուսուցիչը եղել է Սեռխիո Պելականին։ Իր երաժշտական կրթությունը Աբադին շարունակել է Schola Cantorum Basiliensis Էվելին Թաբբի մոտ` Բազելում (դիպլոմը` 2001 թվականին) և Լյուցեռնի Բրձրագույն երաժշտական դպրոցում Պիտեր Բրեղբյուլեռի (Brechbühler) մոտ՝ ստանալով մենակատարի դիպլոմ 2005 թվականին։

2006 թվականին Լիսանդրո Աբադին հաղթող է դարձել Էդվին Շիֆեռի (Edwin Fischer Gedenkpreis) հիշատակի մրցույթում։ 2008 թվականին` Գեբդելական վոկալիստների մրցույթի ֆինալիստ (Prize at the Handel Singing Competition)։

Համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Վիլիամ Կրիստին (Պյորսել: «Փերիների թագուհին» ֆեստիվալում Էքս ան Պրովանսում; Ստաֆանո Լանդի; Sant’Alessio; Լամբեռի և Շապանտիեի երաժշտական համերգային ծրագրերին); Ֆակունդո Ագուդին (Agudin) (Մոցարտ «Ադսպես են վարվում բոլորը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ», «Ֆիգառոյի ամուսնությունը»; «Սգերգ» Ֆորե, Լոուրենս Կամմինգս, Քրիստոֆ Ռուսյե (Պեռգոլյեզի՝ Գուլյելմոյի որդի), Եռվե Նիկե (Մառյե՝ «Սեմելա»), Էնտոնի Ռուլի (Վիլիամ Խեյս՝ Տառապանքներ, ձայնագրություն СD-ի վրա, լեյբլ Classica Award), Վացլավ Լուկս (Բախ՝ «Տառապանքներն ըստ Մատֆեի»), Պոլ Էգնյու (Մոնտեվերդի՝ գովասանքներ), Դուգլաս Բոստոկ (Սմետանա՝ «Վաճառված հարսնացուն») և ուրիշներ: Կանոնավոր կերպով ելույթ է ունեցել համերգներում` դաշնակահար և կոմպոզիտոր Պոլ Սյուտի հետ: 2010 թվականին գլխավոր դեր է կատարել ֆրանս-արգենտինական կոմպոզիտոր Օսկարա Ստռաստնոյի Cachafaz («Կաչաֆաս») օպերայում Ֆրանսիայում (Կեմպեռ, Ռենն; Փարիզ, Կոմիկ Օպերա):

2013 թվականին առաջնաելույթ է ունեցել Լոզանի օպերային թատրոնում Նինո Ռոտաի Ալադինը «Կախարդական լամպ» խմբում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]