Մասնակից:Jokaalexanian/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Վիտոն

Լուի Վիտոն - ֆրանսիական նորաձևության տուն, որը սպառողներին է ներկայացնում ճամպրուկների, պայուսակների, նորաձև հագուստի և աքսեսուարների լայն տեսականի[1]:

Wolf Bracka առևտրի տուն, Վարշավա, Լեհաստան

Ընկերության հիմնադիր Լուի Վիտոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Վիտոն բուտիկ Շանզ Էլիզեի վրա, Փարիզ, Ֆրանսիա

Լուի Վիտոնը ծնվել է 1821 թվականին Ֆրանշ-Կոնտեում: Դեռևս մանկության տարիներին նա սովորել է օգտագործել իր հոր ատաղձագործի գործիքները: 14 տարեկանում, ոտքով անցնելով 400 կիլոմետր, նա փորձեց իր հաջողությունը Փարիզում: 1837 թվականին նա ընդունվում է, ճանապարհի համար նախատեսված պայուսակներ պատրաստող, վարպետի մոտ : Այն ժամանակ ճամպրուկներ դեռևս չկային: Դրանք մտածեց և ստեղծեց ինքը Լուին: Նրա կողմից առաջարկված ճամպրուկները հեղաշրջում կատարեցին ոչ միայն նորաձևության ոլորտում, այլև ամենուր: 1854 թվականին նա հիմնադրեց իր  առևտրի տունը[2]:  

Հոր գործի հետևորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա երեխաները շարունակեցին հոր գործը: Ժորժ Վիտոնը գլխավորեց ընկերությունը 1892 թվականին: Հենց նա ստեղծեց բոլորի կողմից ճանաչված Լուի Վիտոն մոնոգրամը: Ժորժը նաև ստեղծեց աշխարհում ամենահայտնի պայուսակը, որը դարձավ գրեթե բոլոր ճանապարհորդների անբաժան մասնիկը: 1936 թվականին ընկերությունը գլխավորեց Գաստոն Լուի Վիտոնը: 

LVMH Հոլդինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրանքանիշի գործունեությունը ներկայացված է Louis Vuitton Malletier (LVM) կողմից: Այն եղել է ընկերության մասնաճյուղը մինչև 1987 թվականը , որն իր մեջ ներառում էր այլ առևտրի տներ[3]:

Նորաձևություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Լու Վիտոնը ծավալում է իր գործունեությունը և շուկայում իր համար նոր՝ նորաձևության դաշտ է դուրս գալիս, ինչը որոշիչ դեր է խաղում ընկերության ուղղվածության փոփոխության մեջ[4]: Ընկերության գեղարվեստական նոր ղեկավարի՝ Մարկ Ջեյկոբսի հետ, հայտնվում են շրջազգեստների, կոշիկների, աքսեսուարների և ոսկերչական իրերի բաժիններ:  Այսօր Լուի Վիտոնը ներկայացված է ավելի քան 53 երկրներում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]