Մասնակից:Gohar Piloyan/Ավազարկղ50

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան Կարիբյան կենտրոնական բանկ
Կենտրոնական բանկ է, որը սպասարկում է Անգուիլան, Անտիգուան և Բարբուդան, Դոմինիկան, Գրենադան, Մոնսերատը, Սենթ Քիթս և Նևիսը, Սենթ Լյուսիան և Սենթ Վինսենթը և Գրենադինները
Նախկին անվանումԲրիտանական Կարիբյան արժույթի խորհուրդ (1950-1965) , Արևելյան Կարիբյան արժույթի վարչություն (1965-1983):
ԵրկիրԱրևելյան Կարիբա
ՎայրՍենթ Քիթս նահանգ
ՀասցեԲասթեր քաղաք
Սեփականատեր100% պետական սեփականություն
Օգտագործվում էԱրևելյան Կարիբյան դոլար
Հիմնադրված է1983թ
Արժեք1,560 միլիոն ԱՄՆ դոլար
[URL|http://www.eccb-centralbank.org Պաշտոնական կայք]
Դոմինիկան ստանձնում է Արևելյան Կարիբայի Կենտրոնական բանկի արժութային խորհրդի նախագահությունը (հուլիսի 21)

Արևելյան Կարիբյան Կենտրոնական բանկ, վերազգային կենտրոնական բանկ է, որը սպասարկում է Անգուիլան, Անտիգուան և Բարբուդան, Դոմինիկան, Գրենադան, Մոնսերատը, Սենթ Քիթս և Նևիսը, Սենթ Լյուսիան և Սենթ Վինսենթը և Գրենադինները: Արևելյան կարիբյան պետությունների կազմակերպության բոլոր անդամները Արևելյան Կարիբյան դոլարը օգտագործում են որպես իրենց արժույթ, օգտագործում են նաև բանկի կողմից թողարկված վարկային քարտեր: Արևելյան կարիբյան պետությունների մյուս երեք անդամները՝ Բրիտանական Վիրջինյան կղզիները, Գվադելուպան և Մարտինիկը, օգտագործում են այլ արժույթներ: Արևելյան Կարիբյան Կենտրոնական բանկն ստեղծվել է 1983 թ.-ին՝ հաջորդելով Բրիտանական Կարիբյան արժույթի խորհրդին (1950-1965) և Արևելյան Կարիբյան արժույթի վարչությանը (1965-1983): Արևելյան Կարիբյան Կենտրոնական բանկը, իր աշխարհագրական իրավասության շրջանակներում, պատասխանատու է բանկային վերահսկողության համար:

Արևելյան Կարիբյան Կենտրոնական բանկի հիմնական խնդիրներից երկրորդը գների և ֆինանսական հատվածի կայունության պահպանումն է՝ հանդես գալով որպես Արևելյան Կարիբյան տնտեսական և արժութային միությունում բանկային համակարգի անվտանգության կայունացուցիչ և երաշխավոր[1]: Բանկի գլխամասային գրասենյակը գտնվում է Սենթ Քիթս նահանգի Բասթեր քաղաքում:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թ.-ին Արևմտյան Հնդկաստանի արժութային համաժողովում Բարբադոսը, Բրիտանական Գվիանան, Լեվարդ Կղզիները, Տրինիդադ և Տոբագոն և Հողմային կղզիները պայմանավորվեցին ստեղծել մեկ տասնորդական արժութային համակարգ, որը հիմնված էր Արևմտյան Հնդկաստանի դոլարի վրա: Այն փոխարեց Բարբադոսի արտարժույթի կարգավորման երեք տարբեր հանձնաժողովներ ստեղծելու նախկինում գոյություն ունեցող պայմանավորվածությունը (որոնք նույնպես սպասարկում էին արտարժույթի շուկան) Լեվարդ և Հողմային կղզիների, Բրիտանական Գվիանա և Տրինիդադ և Տոբագոյի միջև[2][3]: 1950 թ Տրինիդադում ստեղծվեց Բրիտանա-Կարիբյան արժութային խորհուրդը[4], նոր միասնական արժույթի թղթադրամներ և մետաղադրամներ թողարկելու բացառիկ իրավունքով և արտարժույթի ամբողջական ծածկույթը պահպանելու մանդատով, մեկ ֆունտի դիմաց 4,80 դոլար փոխարկելիությունն ապահովելու համար[2]:

1951 թվականին Բրիտանական Վիրջինյան կղզիները միացան համաձայնագրին, բայց դա դժգոհություն առաջացրեց, քանի որ տարածքն ավելի բնական էր հարևան ԱՄՆ Վիրջինյան կղզիների արժույթի նկատմամբ: 1961 թվականին Բրիտանական Վիրջինյան կղզիները դուրս եկան համաձայնագրից և ընդունեցին ԱՄՆ դոլարը որպես իրենց արժույթ։ 1964 թվականին Տրինիդադ և Տոբագոն դուրս եկավ արժութային միությունից (ընդունելով Տրինիդադ և Տոբագոյի դոլարը), ինչը ստիպեց Արևելյան կարիբական արժութային վարչության կենտրոնակայանը տեղափոխել Բարբադոս[2]:

1965 թ-ի Արևելյան Կարիբայի արժութային համաձայնագրի համաձայն, բրիտանական Արևմտյան Հնդկաստանի դոլարը անվանական արժեքով փոխարինվեց Արևելյան Կարիբայի դոլարով[4]: Բրիտանական Գվիանան դուրս եկավ արժութային միությունից 1966 թվականին։  Գրենադան, որը 1964 թվականից օգտագործում էր Տրինիդադ և Տոբագոյի դոլարը, միացավ ընդհանուր արժութային համաձայնագրին 1968 թվականին[2]: Բարբադոսը դուրս եկավ արժութային միությունից 1972 թվականին, որից հետո Արևելյան կարիբական արժութային վարչության կենտրոնակայանը տեղափոխվեց Սենթ Քիթսի Բասթեր[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան Կարիբյան պետության 100 դոլար

1983 թվականի հուլիսի 5-ին Պորտ օֆ Սփեյնում ստորագրված Արևելյան Կարիբյան Կենտրոնական բանկի մասին համաձայնագրի համաձայն՝ ստեղծվել է Արևելյան կարիբական արժութային վարչության իրավահաջորդ, որին հանձնարարված է պահպանել ենթաշրջանի արժութային և բանկային համակարգի կայունությունն ու ամբողջականությունը՝ իր անդամ պետությունների հավասարակշռված աճն ու զարգացումը խթանելու համար:

Իրավասության տարբերությունը ներառում է բանկային վերահսկողություն՝ անդամ պետությունների ֆինանսների նախարարությունների հետ համատեղ, ինչը այն դարձնում է պատմության մեջ առաջին վերազգային բանկային վերահսկողության մարմինը, որը գերազանցում է Արևմտյան Աֆրիկայի պետությունների Կենտրոնական բանկին, Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկին ( երկու բանկերն էլ դարձել են բանկային վերահսկողության մարմիններ 1990 թ) և Եվրոպական կենտրոնական բանկին (2014 թ.): Այնուամենայնիվ, նրա առանձնահատուկ դերը տարբեր երկրներում օֆշորային բանկերի վերահսկողության գործում տարբեր է, ինչը հանգեցրել է նրան, որ 2013 թվականին արժույթի միջազգային հիմնադրամը նշել է օֆշորային բանկերի նկատմամբ կիրառվող«կարգավորիչ-իրավական դաշտի բացերի» մասին[5]:

2015 թվականի սկզբին բանկը հայտարարեց 1 և 2 ցենտ անվանական արժեքով մետաղադրամների թողարկման փուլային դադարեցման պլանների մասին։  Ամսաթիվը վերջնականապես որոշվել է որպես 2015 թվականի հուլիսի 1: Մետաղադրամների թողարկման դադարեցման շարժառիթը հետևյալն էր. մեկ ցենտով արտադրանք պատրաստելու համար պահանջվում է մոտ վեց ցենտ, իսկ 2 ցենտով արտադրանք պատրաստելու համար պահանջվում է մոտ ութ ցենտ:

Կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սըր Սեսիլ Ջեյքոբս, 1973-1989[6],
  • Սըր Կ. Դուայթ վեններ, 1989 - ից 2015 թվականներին[6],
  • Թիմոթի Անտուան, 2015 թվականից[7]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Schipke, Alfred; Cebotari, Aliona; Thacker, Nita (2013). The Eastern Caribbean Economic and Currency Union: Macroeconomics and Financial Systems. International Monetary Fund. էջ 381. ISBN 9781475577693. Վերցված է 12 September 2017-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Van Beek, Fritz (2000). «The Financial System». The Eastern Caribbean Currency Union: Institutions, Performance, and Policy Issues. International Monetary Fund. Վերցված է 2013-02-26-ին.
  3. WEST INDIES (DECIMAL CURRENCY), 05 June 1946, British House of Commons Hansard
  4. 4,0 4,1 Favaro, Edgardo (2008). «Banking Supervision in OECS Countries». In Favaro, Edgardo M. (ed.). Small States, Smart Solutions: Improving Connectivity and Increasing the Effectiveness of Public Services. World Bank Publications. doi:10.1596/978-0-8213-7460-3. ISBN 978-0-8213-7460-3. Վերցված է 2013-02-26-ին.
  5. Phil Rose (2013). «Chapter 15: The Role of the Eastern Caribbean Central Bank». In Alfred Schipke; Aliona Cebotari; Nita Thacker (eds.). The Eastern Caribbean Economic and Currency Union: Macroeconomics and Financial Systems. Washington DC: International Monetary Fund.
  6. 6,0 6,1 «Former Governors and Deputy Governors | Eastern Caribbean Central Bank». Արխիվացված է օրիգինալից 2023-05-29-ին. Վերցված է 2020-05-28-ին.
  7. «About the Eastern Caribbean Central Bank». www.eccb-centralbank.org. Արխիվացված է օրիգինալից 2019-09-12-ին. Վերցված է 2016-09-21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]