Մասնակից:Gevorg Ghazaryan/Վալենտինա Բիկոնյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Վալենտինա Բիկոնյա

Վալենտինա Բիկոնյա (ռուս.՝ Валентина Викторовна Быконя, ), խորհրդային և ռուս պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, սելկուպերենի խոշորագույն մասնագետ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Բիկոնյան ծնվել է 1947 թվականի հունվարի 30-ին Տոմսկում: 1970 թվականին ավարտել է Տոմսկի պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը, իսկ 1979 թվականին՝ նույն համալսարանի ասպիրանտուրան: 1970 թվականից աշխատանքի է անցել Տոմսկի պետական մանկավարժական համալսարանում: 1970 թվականից մինչև 1987 թվականը եղել է օգնական, ասպիրանտ, ավագ դասավանդող, բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, դոցենտ, 1987 թվականից մինչև 1993 թվականը և 1996 թվականից մինչև 2006 թվականը՝ Տոմսկի պետական մանկավարժական համալսարան գերմաներենի ամբիոնի վարիչ, իսկ 2006 թվականից՝ համալսարանի թարգմանության ամբիոնի վարիչ:

2005 թվականին լույս տեսած «Սելկուպերեն-ռուսերեն դիալեկտոլոգիական բառարանի» հեղինակ-կազմողներից է եղել:

Վալենտինա Բիկոնյան մահացել է 2014 թվականի ապրիլի 7-ին Տոմսկում՝ 67 տարեկան հասակում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Быконя Валентина Викторовна // Профессора Томского государственного педагогического университета: Биографический словарь / Автор — составитель Т. В. Галкина. Томск: Издательство Томского государственного педагогического университета, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Կին գիտնականներ Կատեգորիա:Բանասիրական գիտությունների դոկտորներ Կատեգորիա:Ռուս գիտնականներ Կատեգորիա:Խորհրդային գիտնականներ Կատեգորիա:20-րդ դարի գիտնականներ Կատեգորիա:21-րդ դարի գիտնականներ