Մասնակից:Gevorg Ghazaryan/Կորիլյանո ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կորիլյանո ամրոց
իտալ.՝ Castello di Corigliano
Նկարագրություն
ՏեսակԱմրոց
ՏեղագրությունԻտալիա Կորիլյանո Կալաբրո, Իտալիա
Վարչական միավորԿոզենցա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Կառուցված1073 - 19-րդ դար
ԿառուցողԳաետանո Ջենովեզի
ՃարտարապետԳաետանո Ջենովեզի
Անվանված էԿորիլյանոյի դքսեր
Կայքcastellodicoriglianocalabro.it

Կորիլյանո ամրոց (իտալ.՝ Castello di Corigliano), ամրոց Իտալիայի հարավային մասում: Գտնվում է Կորիլյանո Կալաբրո քաղաքում, Կոզենցա գավառ, Կալաբրիա նահանգ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է 1073 թվականին Կրատի գետի հովտում՝ որպես 1064 թվականից մինչև 1080 թվականը նորմանցի հրամանատար Ռոբերտ Գվիսկարի կառուցած ավանփոստներից մեկը։ Մինչև 18-րդ դարը հայտնի է եղել Պալացցո Սանգրո անունով։ Ամրոցը բազմիցս վերակառուցվել է, սակայն պահպանել են սկզբնական տարրերը։

Ռոբերտո Սանսևերինոն՝ Կորիլյանոյի չորրորդ կոմսը 1339-1361 թվականներին վերակառուցել է ամրոցը՝ հարմարեցնելով այն բնակարանի համար։ 1345 թվականին այստեղ ծնվել է Նեապոլի ապագա թագավոր Կարլ III փոքրը։ 1487-1495 թվականներին ամրոցը թագավորական էր, այնտեղ գտնվում էին զինվորական կայազորը։ Այդ ընթացքում փոքրիկ ամրոցը կրկին վերակառուցվել է։ Հետագայում ամրոցը վերակառուցվել է 1490, 1515-1516, 1540 թվականներին: 1650 թվականից մինչև 1720 թվականը հաջորդել է նոր վերակառուցումների շարքը:

18-րդ դարում ամրոցը անցել է Կորիլյանոյի դքսերի տիրապետության տակ, որոնք այն անվանափոխել են իրենց ազգանվան պատվին։

Վերակառուցումներից վերջինը 19-րդ դարում իրականացվել է ճարտարապետ Գաետանո Ջենովեզիի կողմից։

Ներկայումս ամրոցում գտնվում են Արևելյան համալսարանի որոշ ամբիոններ և բացվել է պատմական ցուցադրություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ամրոցներ այբբենական կարգով Կատեգորիա:Իտալիայի ամրոցներ Կատեգորիա:1073 հիմնադրումներ Իտալիայում Կատեգորիա:1073 հիմնադրված ռազմական կառույցներ