Մասնակից:Gegham.2003/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նամյուր (ֆր.՝ Namur), Բելգիայի տաս մարզերից մեկն է և Վալոնյան հինգ մարզերից մեկը: Սահմանակից է բոլոր Վալոնյան մարզերին՝ Վալոնյան Բրաբանտին, Լիեժ, Լյուքսեմբուրգ, ինչպես նաև Ֆրանսիային: Վարչական կենտրոնն է Նամյուր քաղաքը: Բնակչությունը 2010 թվականին կազմել է 472.281 մարդ:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից Նամյորով է ճանապարհ անցել դեպի Արդեն: VII դարում Մերովինգների կողմից կառուցվել է ռազմավարական ամրոց Սամբրա և Մասս գետերի հատման մասում: 908 թվականին ձևավորվեց Նամյուրը կոմսությունը: Գետի հակառակ ափին է գտնվում Ժամբ քաղաքը, որը կամուջով կապվում է Նամյուրին: 1262 թվականին Նամյուրը մտավ Ֆինլանդիայի կոմսության կազմի մեջ: 1421 թվականին վարչական շրջանը վերագնեց Ֆիլիպ III:

Նամյուրը մնաց Բուրգունդյան և Իսպանական Նիդերլանդների կազմում մինչև Աուգսբուրգյան պատերազամը, որի ընթացքում մի քանի անգամ անցել է Վիլհելմ III-ից մարշալ Բուֆլեին և հակառակը: Լյուդովիկ XIV հանձնարարել է Վոբանին ամրապնդել և ընդնլայնել Նամյուրի բերդը:

Նամյուրը նորից հայտնվում է մարտական գործողությունների կիզակետում հեղափոխական կռիվների, Առաջին աշխարհամարտի և 1945 թվականի Արդենյան գործողությունների ընթացքում: Ամեն անգամ քանդվելուց հետո ամփոփոխ վերականգնվել է: Նամյուրյան ամրոցը պահպանել է իր ռազմական նշանակությունը մինչև 1862 թվականը: