Մասնակից:EPSIDON FOUNDATION/Ավազարկղ
«ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը հիմնադրվել է 2012թ.-ի փետրվարի 3-ին Արմեն Սարգսյանի կողմից: Թատերախումբը բեմադրում է ներկայացումներ, որոնցում ձգտում է համադրել խոսքի, շարժման և երգեցողության տարրերը:
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2012թ.-ի մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա առթիվ «ԷՊՍԻԴՈՆ» թատերախումբը կազմակերպեց թատերական երթ քաղաքի կենտրոնական փողոցներով և առաջին անգամ ներկայացավ հանդիսատեսին Նարեկացի արվեստի միությունում: Թատերախմբի առաջին ներկայացումը «Մոռացված հողը» երաժշտական դրաման է (հեղ.՝ Ջոն Շեֆիլդ, բեմադրող ռեժիսոր՝ Արթուր Մակարյան): Ներկայացման պրեմիերան կայացել է 2012թ.-ի մայիսի 22-ին՝ Հ. Մալյանի անվան թատրոնի բեմում: Դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը և երիտասարդ դերասաններ Արմեն Սարգսյանն ու Լիանա Ավետիսյանը: 2012 թ.-ի հոկտեմբեր ամսից թատերախումբն իրականացնում է «Հանդիպումներ» նախագիծը: Նախագծի շրջանակներում հանդիպում վարպետության դասընթացներ է անցկացվում անվանի մասնագետների հետ:
Անվան նշանակությունը
«ԷՊՍԻԴՈՆ» (հունարեն՝ epsidon) նշանակում է ներմուծվող, լրացնող: Հին հունական դրամայում էպսիդոնները խոսակցական տեսարաններն էին պարերգային երկու ելույթների միջև, դիալոգային մասերի ներմուծումը պարերգային ողբերգության մեջ կամ նոր գործող անձի մուտքը օրխեստրայում:
Թատերախմբի ներկայացումներն ըստ տարեթվերի[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մոռացված հողը» 2012թ., ռեժ. - Արթուր Մակարյան
«ԲԱԼԱԳԱՆՉԻԿ» 2013թ., ռեժ. - Արմեն Սարգսյան
«Ես և նա» ռոք օպերա 2014թ., ռեժ. - Արմեն Սարգսյան
«Չստացված գողություն» 2015թ., ռեժ. - Արմեն Սարգսյան
«Մի եղանակ դժողքում» 2016թ., ռեժ. - Արմեն Սարգսյան
«Փոքրիկ իշխանը» 2016թ., ռեժ. - Արմեն Սարգսյան
Վարպետության դասընթացներ անցկացրել են՝
Ռիչարդ Նայը
Արթուր Միտինյանը
Մարգիթ Մարտինուն
Էուջենիո Բարբան
Թատերախմբի կայք էջը
www.epsidontheater.com