Գուժ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուկյան (այլ կիրառումներ)
Գուժ Մանուկյան
Ծնվել էմայիսի 6, 1937(1937-05-06)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1958)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Արաքսմանյան, մայր՝ Վալենտինա Արաքսմանյան
Պարգևներ և մրցանակներ

Գուժ Ալեքսանդրի Մանուկյան (մայիսի 6, 1937(1937-05-06)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980):

Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան[2]։

Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։

Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։

Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։

Համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, նկարահանվել է «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում։

2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը ՝ Ալեքսանդր Արաքսմանյան, գրող և սցենարիստ
  • Մայրը՝ Վալենտինա Արաքսամյան, դերասանուհի
  • Եղբայրը՝ Էմմանուիլ Արաքսման-Մանուկյան, դրամատուրգ, կինոքննադատ[3]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալստյան Ս., Գուժ Մանուկյան, Ե., 1987

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 254.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «ГУЖ МАНУКЯН» (ռուսերեն). kino-teatr.ru — Биография. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուժ Մանուկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 254