Հրաչյա Գասպարյան (ռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գասպարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Գասպարյան
Ծնվել էհունվարի 13, 1946(1946-01-13)[1] (78 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ

Հրաչյա Վահագնի Գասպարյան (հունվարի 13, 1946(1946-01-13)[1], Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011

Դերասան Ալեքսանդր Գասպարյանի հայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1972-1974 թվականներին եղել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, 1974-1992 թվականներին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր։ 1992 թվականից աշխատել է որպես Համազգային թատրոնի ռեժիսոր, 1993 թվականից՝ գլխավոր ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր` 2003, 1998-2006 թվականներին՝ պրոռեկտոր, 2006-2011 թվականներին՝ ռեկտոր։ Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, ԵՏԹ-ում, հեռուստաթատրոնում[2][3]։ 2003 թվականին լույս է տեսել ռեժիսորի ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն[4]։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Փիրոսմանի», Վ. Կորոստիլյուկ, ԵՌԹ 1976
  • «Հորովել», Գ. Սարգսյան, ԵՌԹ, 1978
  • «Երեկո», Ա. Դուդարև, ԵՌԹ, 1984
  • «Մարդակերները», Ս. Մրոժեք, 1989
  • «Շիկացած սիրեկանը», Ն. Սայմոն, Համազգային թատրոն, 1994
  • «Անբան Հուռին», ըստ Հովհաննես Թումանյանի, Համազգային թատրոն, 1994
  • «Տարտյուֆ», Մոլիեր, Համազգային թատրոն, 1998

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5611
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Ռեժիսոր Հրաչյա Գասպարյան. «Փառատոնը նրա համար է, որ հանրությունը ճանաչի նրան»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  4. «Հրաչյա Գասպարյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]