Մասնակից:Clara.Snkhchyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգումենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգումենտ (լատ. argumentum), 1. դատողություն (կամ փոխառնչվող դատողությունների համախումբ), որ արվում է մեկ այլ դատողության (կամ դատողությունների համակարգի, տեսակետների, տեսությունների եւ այլն) իսկությունը հաստատելու համար: 2. Տրամաբանության մեջ՝ ապացույցի նախադրույթ (կոչվում է նաեւ հիմնավորում կամ ապացույցի փաստարկ), երբեմն նաեւ ապացույցն ամբողջությամբ: 3. Մաթեմատիկայում ֆունկցիայի արգումենտ՝ փոփոխական (անկախ փոփոխական), որի արժեքներից են կախված ֆունկցիայի արժեքները: 4. Կոմպլեքս թվի արգումենտ (նաեւ ամպլիտուդ)՝ XOY կոորդինատական հարթության վրա տվյալ z=x+iy=r(cosφ+isinφ) թվին համապատասխանող (x,y) կետի շառավիղ վեկտորի եւ OX առանցքի φ անկյունն է: