Մասնակից:Chochonacho/Ավազարկղ
Սինուսիտ (նոր լատին․՝ sinus` ծոց, լատին․՝ -itis՝ բորբոքում, հոմանիշներ՝ սինուիտ, ռինոսինուսիտ)՝ քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքում։ Հանդես է գալիս, որպես սուր հարբուխի, գրիպի կամ այլ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև դիմային վնասվածքների հետևանոքով առաջացած բարդություն։ Սինուսիտ կարող են առաջացնել ինչպես վիրուսները, այնպես էլ բակտերիաները։ Հիմնական ախտանիշներից են շուրջքթային և մերձճակատային շրջաններում ծանրության զգացումը կամ ցավը գլխի կտրուկ շարժումների դեպքում։ Երեխաների մոտ սինուսիտի զարգացումը կարող է ախտորոշվել հարբուխի նահանջից հետո կրկին մարմնի ջերմաստիճանի բարձրացում և քթարտադրություն։ Սինուսիտը ամենից հաճախ ախտորոշվում է 3-15 տարեկան երեխաների մոտ։ Բուժումը ներառում է քթի հարակից խոռոչների դրենաժ և հակամիկրոբային թերապիա․ վիրուսային սինուսիտը չի պահանջում հակաբիոտիկների ընդունում[1]։
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնույթով՝
Ձևով՝
- Էքսուդատիվ
- Սերոզային
- Կատառալ
- Թարախային
- Արդյունավետ
- Միջպատային հիպերպլաստիկ
- Պոլիպային
Ըստ էտիոլոգիական գործոնի՝
- Տրավմատիկ
- Վիրուսային
- Մանրէային,
- Սնկային
- Խառը
- Ալերգիկ[4]
- Դեղորայքային
Սեպտիկ և ասեպտիկ
Վայրի տեղայնացմամբ առանձնացնում են՝
- Հայմորիտ (վերին ծնոտի սինուսիտ) — վերին ծնոտի խոռոչի բորբոքում
- Ֆրոնտիտ (ճակատային սինուսիտ) — ճակատոսկրի ծոցի բորբոքում
- Էտմոիտիդ՝ մաղոսկրի բորբոքում
- Սֆենոիտիդ՝ սեպոսկրի ծոցի բորբոքում
Հիվանդության բորբոքային գործընթացի դեմքի մի կեսի բոլոր խոռոչներում համընդհանուր տարածման դեպքում հիվանդությունն ունի հեմսինուսիտ անվանումը, իսկ երկկողմանի բորբոքման դեպքում՝ պանսինուսիտ[5]։
Նպաստող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռնգային խոռոչի անատոմիական զարգացման բնածին խախտումներ
- Պոլիպային գոյացություններ շնչուղիներում
- Ալերգիկ ռինիտ
- Քթի միջնապատի ծութություն
- Սուր շնչառական վիրուսային վարակ
Ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջանում է տհաճ զգացողություն շուրջքթային տարածքում և աչքերի շուրջը, որն աստիճանաբար ուժեղանում է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Slavin RG, Spector SL, Bernstein IL, Kaliner MA, Kennedy DW, Virant FS. «The diagnosis and management of sinusitis: a practice parameter update. J Allergy Clin Immunol. Dec 2005;116(6 Suppl):S13-47».
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ J01 Острый синусит, медицинская статистика
- ↑ J32 Хронический синусит, медицинская статистика
- ↑ Руководство по оториноларингологии, под ред. И. Б. Солдатова, М.: Медицина 1997, С.256—272
- ↑ Учебник для медицинских ВУЗов Оториноларингология, под ред. Д. И. Заболотного, К.:Здоров’я 1999, С.228