Մասնակից:Chaojoker/Եզրեր/Փէրիա
< Մասնակից:Chaojoker | Եզրեր
Եզրեր Իրանի Փերիա գավառի հայկական բարբառից
Փերիայի հայ համայնքը 17-րդ դարում Շահ Աբբասի կողմից Ջուղայից գաղթեցրած և Պարսկաստանում բնակեցված հայերից էր բաղկացած: Այժմ շատ քիչ հայեր են բնակվում Փերիա գավառում:
Եզրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շիբաք - սարք, որ օրորոցի մեջ էր տեղադրվում երեխայի մեզն օրորոցից դուրս ուղղելու համար
- Տրեխ կամ չարուխ - տակը կաշվից, երեսն թելոց միացված և ձեռքով կարված կոշիկ, որն օգտագործվում էր դաշտերում
- Գիւայ - Բամբակե թելից ձեռքով կտորի պես գործված, տակը կաշի ոտնաման կամ կոշիկ
- Մանգաղ - ցորենը ձեռքով հնձելու գործիք
- Լուծ - Փայտից պատրաստված սարք, որը վարի ժամանակ եզների վզին էին դնում
- Սամի - լուծն եզների վզին կապող փայտ, որը սամե թելով ամրացվում էր եզան վզին, որպեսզի լուծը մնար տեղում՝ վարի և սելը քաշելու ժամանակ
- Սամի թել - հաստ թել հյուսած մանած բրդե թելերից
- Վեծկի կամ գութան - տաշած ուղիղ փայտ մեկ ատամով, որի մի ծայրը միացվում էր լուծին, մյուսին հագցվում էր լափակը վարի ժամանակ
- Սէլ - Եռանկյունի ձևով սարքված փայտե սայլ, երկու անիվով, որի վրա ցորեն և այլ բերքեր էր բարձվում և եզների միջոցով քաշվում
- Լափակ - երկաթե կտոր, որը միացվում էր վեծկուն և վարի ժամանակ ոտքով սեղմվում գետնի մեջ, հողը վարելիս չմաշվելու համար
- Հօտաղ - (երկիմաստ) իմաստ առաջին՝ փոքր երեխա, որ միայն չորս եզով (երկուսն առաջ, երկուսն հետև) վարի ժամանակ նստեցվում էր լուծի վրա, եզներին բզելով առաջնորդելու համար
- իմաստ երկրորդ՝ տավար արածացնելու համար վարձված 10-15 տարեկան երեխա
- բանվոր - ցորեն քաղելու, արտ ջրելու, ցորեն հնձելու և նման գործերի համար վարձված և տարով վարձատրվող չափահաս անձ
- Օրվա բանվոր - օրական վարձվող և վարձատրվող բանվոր
- Չամ - ցորենը հասկից բաժանելու ժամանակ, լուծին միացվող փայտե սայլականման սարք, որի երկու կեռ փայտերի միացման կետում աթոռ կար նստելու և եզներին առաջնորդելու, իսկ ներքևի մասում ուներ երկու շարք, ամեն շարքում մոտ 7-8 սուր փռունկով երկաթե անիվ, որոնք եզներին կլորաձև չամում ցորենի վրա քշելու ժամանակ՝ մանրացնում էր հասկերը
- Կալ - գետինը հարթեցրած և ջրի օգնությամբ պնդացրած հողամաս, որի վրա կլորաձև փռվում էր հնձած և չորացած ցորենի հասկերը
- Էրնել - չամով մանրացած ցորենը հուրսէլիով օդը մեջ գցելով քամու օգնությամբ ցորենը հարթից բաժանելը՝ կշռի տարբերության պատճառով ցորենը մի տեղ է ընկնում, հարթը մի տեղ
- Հուրսէլի - պատառաքաղի նման երկար մատներով և կոթով սարք, որը օգտագործվում էր ցորենը հարթից բաժանելու համար
- Հարթ կամ դարման - մանրացրած ցորենի ծեղ
- Ծեղ - ցորենի ձող, որը օգտագործվում էր զամբյուղ պատրասելու, և երբեմն ձեռագործի համար
- Եղան - հուրսէլու նման պատառաքաղանման սարք, սակայն երկու մատով, որն օգտագործվում էր ցորենի խուրցերը սէլից իջեցնելու և կալի անկյունում իրար վրա դասելու համար, և նաև կալում ցորենները փռելու համար
- Խուրց - հավաքած ցորենը հնձելուց հետո և կեմով կապելուց հետո հազմում է խուրց
- Կեմ - ճիլի ոլորելով հյուսած թել, որն օգտագործվում է խուրց կապելու համար
- Ճիլ - ճահիճներում աճող չհասած բույսերը, օգտագործվող էին կեմ սարքելու համար
- փուլաք - իրար վրա շարված ցորենի խուրցեր
- Թիթեն կամ թրիք - պատին խփելով կովի չորացած կղկղանք, որն օգտագործվում էր որպես վառելիք
- Աթար - իրար վրա հավաքած, ապա գունդ-գունդ գետնի վրա չորացրած կովի կղկղանք, որն օգտագործվում էր որպես վառելիք
- Փթիր - էշի կղկղանք, օգտագործվում էր որպես վառելիք: Նաև նրա ծուխին հականեխից հատկություններ էին վերագրում և օգտագործվում էր մրսածողության բուժման, ինչպես նաև մոծակներին քշելու համար:
- Կու - կովի թարմ կղկղանք
- Շիրա - խաղողի հյութից եփվող թանձր մեղրանման նյութ, որն ուտում էին հացի վրա քսելուց հետո: Խաղողը հյութը նախ լցվում էր կճուճներում և կարասներում, պարզվելուց հետո թաշտում եփվում ակութի վրա
- Քրոշ - սենյակ, որը մյուս սենյակներից ավելի բարձր էր, և օգտագործվում էր խաղողն այնտեղ լցնելու, և ոտքերով տրորելու համար, որպեսզի խաղողի հյութը հետո օգտագործվեր շիրա եփելու համար
- Լովդայ - խաղողը բերքը հավաքելու ժամանակ օգտագործված երկար զամբյուղներ
- Բելդաստա - բարակ գերանով աճող ծառի տեսակ, որն օգտգործվում էր լովդայ հյուսելու համար
- Ակութ - Շիրա եփելու համար օգտագործվող ցեխից և քարից պատրաստված օջախ: Դեմը փոքրիկ դռնակ ուներ փայտ, ցախ և աթար վառելու համար, վերևում երկու փոքր ծակ, որոնք վրա էին տեղադրվում անոթները
- Քարպիճ - չեփած աղյուս
- Թաշտ - նույնաչափ պղնձից անոթներ, որն օգտագործվում էր շիրա եփելու կամ շոր լվանալու նպատակով ջուր տաքացնելու համար
- Տաշտ - տարբեր չափերով ցեխից կամ կավից անոթներ, որն օգտագործվում էր խմոր անելու կամ կաթի համար
- Կիր - շինության մեջ օգտագործվող նյութ
- Պուրպիկ - կտորից սարքած խրծիկ (տիկնիկ)
- Քարիզ - տարբեր բարձրություններում փորած հորեր, որոնք քանալների միջոցով միացվում էին իրար, և արդյունքում սարից հավաքված ջուրը նաև ուղղվում էր դեպի արտեր և թափվում առուներ, որոնցից հերթով արտերը ջրում էին հողագործները: Տարին մեկ անգամ օգտվողները միասին մաքրում էին քարիզները և առուները:
- Գետառ - գետին մոտիկ և գետից ջրվող արտեր
- Քարիզգյան - գետին ոչ մոտ և քարիզի ջրով ջրվող արտեր
- Պարկ - այծի կամ ոչխարի ամբողջական կաշվով պատրաստված քսակներ, որոնց մեջ էին լցվումպահվում ցորենը կամ ալյուրը
- Փեթակ - ալյուրի շտեմարան՝ տնում սարքած սենյակ, որը մեկ պատուհան ուներ ալյուրը սենյակում լցնելու, իսկ մեկ փոքրիկ դռնակ ներքևում՝ ալյուրն այնտեղից վերցնելու համար
- Տրտինգ անել կամ որտզի գցել - ձիու կամ իշան վազելով քացի խփելը
- Քուրսի - տներում տաքանալու համար, տան վառ թոնրի վրա քառակուսի սեղան էին դնում և վրան բուրդե կարպետ գցում, որը կոչվում էր քուրսի: Քուրսու տակ նստելով տաքանում էին: Թոնրի կավե խուփը դրած էր լինում՝ կողքը մի քիչ բաց
- Փերեցի կնոջ տարազը բաղկացած էր լինում երեք կամ չորս շերտից, առաջինը շապիկ, երկրորդը՝ ախլուղ կամ չին կամ միթան, որոնք մինչև ծնկի ցած էին հասնում և կարվում էին մետաքսից, չիթից կամ խաթայուց, երրորդը՝ գոգնոց, չորրորդը՝ (ոչ միշտ) քուլաջա
- Շապիկ - կնոջ տարազի առաջին շերտը, որ առաջ էր հագվում: Բաղկացած երկարաթև և մինչև սրունքները հասնող շորից
- Ախլուղ - շապիկի վրա հագնվող, կողքը կտրվածքով կամ ճեղքով, տան և դրսի գործերի ժամանակվա համար
- Չին - գոտու ցածը չիներով (ծալքերով) ընդհանրապես աղջիկների կողմից հագնվող շապիկը վրայի շոր, տան և դրսի գործերի և նաև հյուր գնալու ժամանակ
- Միթան - լայն բայց առանց ծալքերի հյուր գնալու ժամանակ շապիկի վրա հագնվող շոր
- Գոգնոց - կտորից ախլուղի, չինի կամ միթանի վրա հագնվելի, երբեմն դոշի շուրջը կանթած փող կարած
- Քուլաջա - հյուր գնալու ժամանակ վրայից հագնվող կարճաթև մինչև ծնկի ցածը հասնող մահութե վերարկու
- Լաչիկ - կանանց գլխաշոր, գլուխը կապելու համար, որպեսզի մազերը չերևան: Կանայց մուգ բորդո, իսկ աղջիկները գոլի լաչիկ էին կապում՝ ծաղիկներով:
- Գոլի - նարնջագույն
- Եամշաղ - բարակ կտավից կամ չլվարից կտոր, ամուսնացած կանանց բերանը թակցնելու համար, որն ամրանում էր գլխի հետև
- Փերեցի տղամարդու տարազը բաղկացած էր շապիկից և թումբանից
- Թումբան - տղամարդկանց լայն տաբատ, որն գոտքատեղում ամրանում էր խունջանով և ցածից բաց էր, հարուստները դավիթե թումբան էին հագնում, աղքատները՝ կտավե
- Խունջան - տաբատի գոտքատեղում շրջեշուրջ անցկացրած ծակից անցնող թել կամ կտորի մաս, որը քաշվում և կապվում էր՝ տաբատի վերևը նեղացնելու և հագում ամրացնելու համար: Նաև կանայք ավելի կարճ տարբեր երկարությունների թումբան էին հագնում շապիտի տակ
- Մահութ - քարայծի կաշվի նման կտորի տեսակ
- Դավիթ - որակավոր սև փայլփլուն կտորի տեսակ
- Չիթ - բամբակե թելից բարակ կտորի տեսակ
- Կտավ - բարակ բամբակե կտորի տեսակ, չիթից ավելի հաստ
- Չլվար - բամբակե կտորի տեսակ
- Խաթայի - փայլփլուն կերպասի կամ ատլասի նման կտորի տեսակ
- Կանթած փող - մանր փող, որի կողքին ծակով կանթ էր ավելացված՝ շորի վրա կարելու հնարավորության համար
- Փառինջ - հաճար
- Թաւատ կամ կտւատ - կտավատ
- Ալուքրայ - գետնախնձոր (կարտոֆիլ)
- Գուլուլմանիկ - մանր դեղին ծաղկի տեսակ
Ասածացքներ և առածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տրտինգ էր արի քոհնա բաբդ
- Տրտնգի ձագ
- Տիլը ոռիդ