Մասնակից:Avagyan Narine/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Խաղաղության հրեշտակ» (գերմ.՝ Friedensengel) բրոնզե արձան Մյունխենի Բոգենհաուզեն շրջանում: Այն նախագծել են նկարիչներ Հենրիխ Դյուլը, Գեորգ Պեիզոլդը և Մաքս Հեյլմայերը։

«Խաղաղության հրեշտակը» Մաքսիմիլիանա (գերմ.՝ Maximiliansanlagen) զբոսայգու մի մասն է և կենտրոնական կետ է Պրինցրեգենտենստրասը կազմող տեսադաշտի արևելյան կողմում: Երկու աստիճան տանում է դեպի դիտակետը: Այդտեղ տեղակայված է 38 մետր բարձրությամբ Կորթնական ոճով մի սյուն, որի գագաթին «Խաղաղության հրեշտակի» վեցմետրանոց արձանն է: Այդ աշխատանքը քանդակագործ Պեոնիուսի կողմից հաղթանակի հունական աստվածուհի Նիկեի արձանի կրկնօրինակն է: Աջ ձեռքում նա պահում է ձիթապտղի ճյուղ՝ որպես խաղաղության խորհրդանիշ, ձախ ձեռքում՝ պալադիում, որը կանգնած է գնդակի վրա։

Ամբողջ հուշահամալիրը նվիրված է 1870-1871 թվականների Ֆրանկո-պրուսական պատերազմի ավարտին հաջորդած խաղաղության համաձայնագրի 25-ամյակին: Հուշահամալիրի փոքրիկ տաճարում պատկերված են գերմանացի կայսրեր Վիլհելմ I- ի, Ֆրիդրիխ III- ի, Վիլհելմ II- ի, Բավարիայի տիրակալներ Լյուդվիգ II-ի, Օտտօ-ի և Լուիտպոլդ-ի, կանցլեր Օտտօ ֆոն Բիսմարկ-ի, ինչպես նաև գեներալներ Հեմլուտ ֆոն Մոլտկե-ի, Ալբերխտ ֆոն Ռոն-ի, Լյուդվիգ ֆոն դեր Տոնն-ի դիմանկարները: Տաճարի սրահում կան ոսկե խճանկարներ, որոնք պատկերում են պատերազմի և խաղաղության այլաբանությունները, մշակույթի հաղթանակներն ու օրհնությունները:

Հիմքը դրվել է 1896 թվականի մայիսի 10-ին․ հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել 1899 թվականի հուլիսի 16-ին:

Վայր ընկնելու վտանգի պատճառով հրեշտակը ապամոնտաժվել է 1981 թվականին։ Ապամոնտաժումը պատշաճ կերպով չի իրականացվել, ուստի անհրաժեշտ էր բրոնզե կազմվածքի ընդարձակ վերականգնում: Վերականգնումից հետո 1983 թվականին արձանը կրկին տեղադրվել է սյան վրա, մեկ ոտքն ու երկու թևերը նորացվել են: Ստատիկ պատճառներով թևերի դիրքը համեմատած նախնական վիճակի հետ ավելի կտրուկ է դարձել։ Հուշահամալիրի հարյուրամյակին՝ 1999 թվականին «Խաղաղության հրեշտակը» կրկին նորոգվե է և ոսկեզօծվել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ekkehard Bartsch: The Prince Regent Street in Munich from 1880-1914 between Prince Charles and Angel of Peace Palace. Munich 1979th
  • Georg Lill: Max Heilmaier Ein deutscher Bildhauer. München 1922.