Մասնակից:Ashugh22/Ավազարկղ10
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Ashugh22/Ավազարկղ10 | ||
Երկիր | ԼՂՀ | |
Շրջան | Հադրութ | |
Մակերես | 3576,5 հա կմ² | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 175 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
|
ԼՂՀ Հադրութի շրջանի Բանաձոր համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում: Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա,իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 3576,5 հա տարածք, որից 2442,03 հա գյուղատնտեսական նշանակության, 1055,02 հա անտառային հողեր: Բանաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 175 մարդ, կա 63 տնտեսություն: Բանաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Ցոր գյուղը: Ցոր գյուղում բնակվում է 20 մարդ, կա 6 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածնի եկեղեցի (17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ « Սպիտակ տղա» (12-14-րդ դար):
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.