Մասնակից:Artur Shahverdyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վան Սին (չինարեն՝ 王兴, ), չինացի գործարար համացանցի և սոցիալական ցանցերի բնագավառում, միլիարդատեր, «Meituan Dianping» ընկերության գործադիր տնօրենը[1]։ Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որի կարողությունը գնահատվում է 4․1 միլիարդ դոլար 2019 թվականի հունվարի տվյալներով[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1979 թվականին փետրվարի 18-ին Չինաստանի Լունյան կոմսությունում։ 2001 թվականին ավարտել է Ցինխուայի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան[2]։ 2003 թվականին Դելավերսկի համալսարանում ուսումնասիրել է ինֆորմատիկա, ստացել մագիստրոսի դիպլոմ և վերադարձել Չինաստան դոկտորական ընդունվելու համար։

Իր ձեռնարկատիրական գործունեության սկզբում նա զբաղվել է չինացի օգտատերերի համար ամենատարածված ամերիկյան սոցիալական ցանցերի կլոնավորմամբ՝ հասնելով նմանության բարձր աստիճանի։

2005 թվականին Վան Սինը ուրիշ ձեռնարկատերերի հետ հիմնադրել է «Սյաոնեյ» զանգվածային սոցիալական ցանցը, որը հետագայում հայտնի է դարձել «Renren» անունով։ Ցանցն ունի Ֆեյսբուքի նման ինտերֆեյս[3][4]։

2007 թվականին Վան Սինը հիմնադրել է «Ֆանյֆոու» ընկերությունը, որը Թվիթթերը պատճենող միկրոբլոգային ցանց է: Ավելի ուշ նա հեռացել է ամերիկյան համակարգերի կլոնավորումից և զբաղվում էր սեփական նորարարություններով։ 2010 թվականին նա հիմնադրել է «Մեյտուան» ցանցը, որը նախատեսված էր ապրանքների և ծառայությունների պատվերների և առաքումների զանգվածային կազմակերպման համար։ Ցանցը մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես մանրածախ առևտրի, ռեստորաններում ուտելիք պատվիրելու, ապրանքների պատվերների և այլ ծառայությունների համար։ Ցանցում վճարումն անմիջապես կատարվում էր բջջային հեռախոսների և QR-կոդերի միջոցով։ Վճարման համար ընդունվում էին նաև շատ փոքր գումարներ՝ մեկ յուանից պակաս[5]։

Ըստ «Ֆորբս» ամսագրի՝ Վան Սինը Չինաստանի ամենաազդեցիկ տնտեսագետների շարքում զբաղեցնում է երրորդ տեղը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Browning, Jonathan; Chen, Lulu Yilun (7 October 2015). «China's Meituan Agrees to $15 Billion Dianping Merger». Bloomberg.com. Վերցված է 21 July 2018-ին. {{cite news}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 «Forbes profile: Wang Xing». Forbes. Վերցված է 21 January 2019-ին.
  3. «Official Website». Oak Pacific. Արխիվացված է օրիգինալից 2010-09-10-ին. Վերցված է 2010-11-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. 校内网开通手机版本--北方网
  5. Meituan-Dianping. «Meituan-Dianping Taps into B&B Market With the Launch of Its Hazelnut B&B App». www.prnewswire.com (անգլերեն). Վերցված է 10 May 2017-ին.