Մասնակից:AraksM/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կորոնավիրուսի համաճարակը Հայաստանում (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] SARS-CoV-2 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս է, որն առաջին անգամ հայտնաբերվել է 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ (COVID-19)։ 2020 մարտ ամսից համաճարակը տարածում գտավ նաև Հայաստանում:

Կորոնավիրուսի դինամիկան Հայաստանում, 2020

Ստորև ներկայացված է կորոնավիրուսի տարածումը Հայաստանում`Առողջապահության Նախարարության (ԱՆ) հրապարակած տվյալների հիման վրա:

Աղբրուրը` Առողջապահության Նախարարություն (ԱՆ)
Օր Հաստատված դեպքեր Առողջացած հիվանդներ Բուժվող հիվանդներ Թեստավորված անձիք Մահվան ելքեր
20.03.2020 136 1 135 - 0
22.03.2020 190 2 187 - 0
25.03.2020 265 16 246 1315 0
27.03.2020 329 18 311 1625 1
01.04.2020 571 31 537 2704 3
03.04.2020 736 43 686 3258 7
04.04.2020 770 43 720 3477 7
06.04.2020 833 62 763 4096 8
07.04.2020 853 87 758 4287 8
08.04.2020 881 114 758 4571 9
09.04.2020 921 138 773 4902 10
10.04.2020 937 149 777 5160 11
11.04.2020 966 173 780 6484 13
12.04.2020 1013 197 803 7164 13
13.04.2020 1039 211 814 7631 14
14.04.2020 1067 265 786 8316 16
15.04.2020 1111 297 797 9095 17
16.04.2020 1159 358 783 9632 18

Ինչպե՞ս խուսափել վարակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

  • մնացե'ք տանը,
  • սահմանափակե'ք շփումները,
  • հետևե'ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե'ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե'ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե'լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է, ինքնամեկուսացե'ք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,
  • խուճապի մի' մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:


Հայաստանում հաստատված դեպքերի դինամիկան[խմբագրել | խմբագրել կոդը]


Կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը ըստ Ան տվյալների


  1. «MINISTRY OF HEALTH». www.moh.am. Վերցված է 2020-04-16-ին.