Jump to content

Մասնակից:Anyut2020/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլերիա (լատ.՝ Kohléria[1]), ծաղկավոր բույս, «Նոր աշխարհ» ցեղ, Gesneriaceae ընտանիք: Դրանք արևադարձային բույսեր են՝ թավշյա տերևներով, ցողունով և վառ գունավոր ծաղիկներով: Կոլերիաները կոճղարմատներ ունեցող բույսեր են և որպես կանոն իրենց աճի ցիկլում ներառվում է նաև իրենց քնի շրջանը (ժամանակաշրջան է, երբ օրգանիզմի աճը և զարգացումը ժամանակավորապես դադարեցվում է):1992 թվականին Պիտեր Քվիստի և Լորենս Սկոգի վերահրատարակած գրքում նշվում է, որ բույսի ցեղի 19 տեսակներ տարածված են Կենտրոնական և Հարավային Ամերիկայում[2]:

2005 թվականին Ռոալսոնի վերջին ֆիլոգենետիկ աշխատանքում նշվում է, որ Կապանիա (Capanea ) ցեղը առաջացել է կոլերիայից[3]: Պիրսիա ցեղը նույնպես ազգակից է կոլերիային:

Ինչպես շատ արևադարձային ծաղիկներ, գունավոր և էկզոտիկ կոլերիա ծաղիկները այլ երկրներ են ներմուծվել Ամերիկայից, ծաղիկները 19-րդ դարում շատ տարածված են եղել Անգլիայում և Եվրոպայում: Կուրտիսի բուսաբանական ամսագիրը նկարազարդվել է ծաղկի բազմաթիվ տեսակներով և հիբրիդներով, սակայն ծաղիկները ներկայացվել են Աքիմենես, Գեսներիա, Իզոլոմա, Տայդա և այլ անհայտ կամ սխալ անուններով:

Մի քանի տեսակներ լայնորեն տարածված են մոլախոտերի տեսքով և առավել հակված են հիբրիդացման վայրի բնության մեջ, ինչպես նշվեց, դրանք հայտնի են բազմաթիվ անուններով, որոնք դրանց այլ տեսակների կամ հիբրիդների հոմանիշներ են:

Կոլերիա ծաղկի տեսակները և ենթատեսակները[4]

Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակային բույսեր աճեցնողների շրջանում այն շատ տարածված և սիրված է շնորհիվ իր տպավորիչ ծաղիկների և աճեցման հեշտության: Ներկայումս ծաղկի բազմաթիվ տեսակներ և հիբրիդներ լայն տարածում ունեն և աճեցվում են: Կոլերիան բազմանում է և ցողունային հատումներով և արմատների բաժանմամբ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kohleria and Koellikeria from the Gesneriad Reference Web
  2. Kvist, L.P. & L.E. Skog. 1992. Revision of Kohleria (Gesneriaceae). Smithsonian Contributions to Botany 79: 1-83, pdf
  3. Roalson E.H., Boggan J.K., Skog L.E. (2005)։ «Reorganization of tribal and generic boundaries in the Gloxinieae (Gesneriaceae: Gesnerioideae) and the description of a new tribe in the Gesnerioideae, Sphaerorrhizeae»։ Selbyana 25 (2): 225–238
  4. Kohleria from the eGradini.ro - Romanian Gardening Website