Jump to content

Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 53

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Որքան կարևոր է լուրջ լինելը» (անգլ.՝ The Importance of Being Earnest), Օսկար Ուայլդի կատակերգությունը:

Պիեսը մտածվել է 1894 թվականին և դրվել է 1895 թվականի փետրվարի 14-ին Սենթ-Ջեյմսյան թատրոնում (Լոնդոն):

Կատակերգության անվանումը իրենից ներկայացնում է բառախաղ՝ Earnest բառը, որը թարգմանաբար նշանակում է «լուրջ», համահունչ է Էռնեստ անունի հետ որն ունի «լուրջ, ազնիվ, վեհանձն» իմաստային նշանակություն, որով ներկայանում են պիեսայի 2 հերոս: Ընդ որում նրանք լուրջ մարդիկ չէին[1]:

Տեսարան պիեսայից

Ստեղծագործությունը դասվում է «բարձրաշխարհիկ կատակերգություններին», գրված Ուայլդի կողմից 1890-ականների առաջին կեսին: Խոսակցությունների զարգացման ժամանակ նրանց գործողություններն ու բնավորությունները դասվում էին երկրորդ պլան[2]:

Պիեսայի գլխավոր իրադարձությունն է երկու եսասերների՝ Ջոն Ուորդինգի և Ալջերոն Մոնկրիֆի խնամախոսությունն է երկու աղջկա համար: Սյուժեն լի է ֆարսային և մելոդրամային տարրերով, օրինակ՝ երկու հերոսներն էլ իրենց ընտրյալներին դուր գալու համար իրենց դնում են Էռնեստի տեղ, բայց դիմակազերծվում են: Վերջում պարզվում է, որ Ջոնը և Ալջերոնը հարազատ եղբայրներ են, բացի այդ նրանցից մեկի անունը իրականում Էռնեստ է:

Առաջին հայացքից Ուայլդը այս պիեսայում չի շոշափում ոչ մի լուրջ հարց, սակայն իրականում այնտեղ կարևոր դեր են զբաղեցնում ստորությունն ու կեղծ բարեպաշտությունը: Նա չի խուսափել նաև քաղաքական թեմաներից[3]: Չուկովսկին հատկապես նշել է Սեսիլի կերպարանքի նշանակությունը, որը զբաղվում է «բանաստեղծական վերափոխության աղքատ կեցությամբ»:

Ստեղծագործության լեզուն լի է հեղինակային նորաբանություններով (Bunburism, womanthrope)[1]:

Պիեսան լավ ընդունված էր հանդիսատեսի կողմից: Բերռնարդ Շոուն այն անվանել է «արտակարգ զվարճալի», Հերբերտ Ուելսը՝ «թարմ», Ուիսթեն Օդեն՝ «բանավոր օպերա»:

Պիեսան ռուսերեն թարգմանել է Ի. Ա. Կաշկինը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]