Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 37
Mary Kay, Inc. | |
---|---|
Տեսակ | Մասնավոր ընկերություն |
Անվանված է ի պատիվ | Մերի Քեյ Էշի պատվին |
Հիմնադրված է | 1963 թվականին, Դալլաս, Տեխաս, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Գլխավոր անձինք | Richard R. Rogers, Executive Chairman David Holl, CEO, Mindy Volney |
Արտադրանք | կոսմետիկա, անձնական հիգիենայի պիտույքներ, մաշկի խնամք, օծանելիք |
Հասույթ | 2,9 մլրդ ԱՄՆ դոլար[1] |
Աշխատողների թիվ | 3 մլն աշխատող ողջ աշխարհով մեկ [1] |
Կարգախոս | Դու կարող ես |
Կայք | Mary Kay Inc. |
Mary Kay (Մերի Քեյ, Մերի Քեյ Էշի անունով), ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, անձնական հիգիենայի պարագաների, մաշկի խնամքի, կանանց և տղամարդկանց համար օծանելիքի արտադրությամբ և վաճառքով: 2011 թվականին անմիջական վաճառքի ոլորտում Mary Kay-ը եղել է վեցերորդը խոշոր ընկերությունների մեջ: Մաքուր եկամուտը կազմում էր 2,9 մլրդ ԱՄՆ դոլար[1]:
Mary Kay-ի գլխավոր գրասեյակը գտնվում է ամերիկյան Addison քաղաքում, Տեխաս, Դալասայից ոչ հեռու: Ընկերությունը հիմնադրել է Մերի Քեյ Էշը, 1963 թվականին: Տնօրենների խորհրդի ներկայացուցիչ է հանդիսանում նրա որդին՝ Ռիչարդ Ռոջերսը (Richard Rogers), իսկ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է հանդիսանում Դեվիդ Հոլը (David Holl) (2006 թվականից)[2][3]:
Բիզնես-մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]
Mary Kay-ը դարձել է առաջին ընկերությունը, որը կանանց սովորեցնում է ինչպես խնամել մաշկը: Մինչ այդ ընկերությունները միայն վաճառում էին կարմրաներկ, շրթներկ կամ աչքերի նոր ստվերաներկեր: Վաճառքը իրականացվում է խորհրդատուների միջոցով՝ «Գեղեցկության գծով անկախ խորհրդատուներ»: Խորհրդատու դառնալու համար պետք է ձեռք բերել ստարտային հավաքածուն, որի մեջ մտնում է ընկերության արտադրանքը առաջին վարպետության դասերի համար և ուսուցանող նյութեր, նաև անցնել անվճար ուսուցման կարճ կուրս վաճառման գծով և մաշկի խնամքի ծրագրով (ավելի խորացված թրենինգ կարելի է անցնել ընկերության հետ համագործակցության ընթացքում):
Ընկերության համար ծայրաստիճան կարևոր է հաճախորդներին սովորեցնել մաշկ խնամել: Դրա համար պատրաստված խորհդատուներն անց են կացնում համապատասխան վարպետության դասեր, որտեղ չդիպչելով հաճախորդի մաշկին բացատրում են ինչպես խնամել և առաջարկում են ինքնուրույն փորձել քսել նյութերը առաջարկված սխեմայով: Ընկերության կարգախոս՝ «Փորձիր մինչև գնելը», դրա համար վարպետության դասերին հաճախորդները կարող են ոչ միայն ճիշտ օգտագործել խնամքի միջոցները, այլև փորձել նորույթները, եթե նրանք դարձել են խորհրդատուների մշտական հաճախորդները: Վարպետության դասերը հաճախ անց են կացվում փոքր մասշտաբներով, որտեղ ըստ սովորության հավաքվում է 6 հյուր: Սակայն խորհրդատուները կարող են անց կացնել մեծ երեկույթներ, որպեսզի ցուցադրեն օրինակ բուրմունքների նորույթներ իրենց մշտական հաճախորդների համար և ներգրավեն նոր հաճախորդներ:
Վարպետության դասից կամ երեկույթից հետո խորհրդատուն կարող է հաճախորդից ընդունել պատվեր և պայմանավորվել երբ և որտեղ հաճախորդին հարմար կլինի ստանալ պատվերը: Վճարման միջոցը նույնպես քննարկվում է յուրաքանչյուր հաճախորդի հետ:
Mary Kay-ը հատուկ սահմանափակում է արտադրանքի տեսականին: Դա արված է նրա համար, որպեսզի խորհրդատուները լավ տիրապետեն տվյալ ապրանքին և հեշտ մտապահեն նորույթները: Նաև որպեսզի խորհրդատուները ցանկության դեպքում կարողանան պահել ապրանքի մինի-պաշարը և ապահովեն պատվիրած ապրանքի արագ փոխադրումը: Ի տարբերություն շատ ընկերությունների Mary Kay-ը չի սահմանափակում վաճառքը:
Mary Kay-ը դարձել է նյույորքյան ֆոնդային բորսայում առաջին կազմակերպությունը, որի գլխում կանգնած էր կին[4]: Բացի դրանից Ռիչարդը կազմակերպության ամենաերիտասարդ նախագահն էր, ներկայացված Նյու Յորքի բորսային առևտրին[5]:
1995 թվականին Մերի Քեյ Էշը առողջական խնդիրների պատճառով թողում է իր պաշտոնը:
2013 թվականին կազմակերպությունը տոնեց իր 50-ամյակը և նրա համբավը ամբողջ աշխարհով մեկ դեռ աճում է
Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին համաշխարհային եկամուտը գերազանցել է 2,2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2010 թվականին 2,5 մլրդ դոլար:
Տարեթիվ | Ընդհանուր եկամուտ, ԱՄՆ դոլար | Խորհրդատուներ | Առաջնորդներ | Ազգային առաջնորդներ | Եկամտի ծավալ, ԱՄՆ դոլար / խորհրդատուների քանակ |
---|---|---|---|---|---|
1963 | 198 154 | 318 | 0 | 0 | 623 |
1983 | 300 000 000 | 195 000 | … | … | 1538 |
1989 | 400 000 000 | 200 000 | … | … | 2000 |
1991 | 511 000 000 | 220 000 | … | … | 2322 |
1992 | 500 000 000 | 250 000 | … | … | 2000 |
1993 | 735 000 000 | 325 000 | … | … | 2261 |
1994 | 850 000 000 [6] | … | … | … | … |
1995 | 950 000 000[6] | … | … | … | … |
1995, Ռուսաստան | 25 000 000[7] | … | … | … | … |
1996 | 1 000 000 000[6] | … | … | … | … |
1997, Չինաստան | 12 000 000[8] | 15 000 | … | … | 800 |
1998, Չինաստան | $7,200,000 [8] | … | … | … | … |
2001 | 1 400 000 000 | 800 000 | … | … | 1750 |
2001, ԱՄՆ | Տվյալներ չկան | 500 000 | … | … | … |
2001, Մեքսիկա | 20 000 000[9] | … | … | … | … |
2002 | 1 600 000 000 | 850 000 | 19 000[10] | Ավելի քան 300[10] | 1882 |
2002, ԱՄՆ | … | … | 13 000[10] | … | … |
2002, Չինաստան | 120 000 000[8] | 120 000[8] | … | … | 100 |
2003 | 1 800 000 000 | 1 100 000 | 18 500[11] | Ավելի քան 100[11] | 1636 |
2004 | 1 960 000 000 | 1 300 000[12] | 27 000 | 410[12] | 1507 |
2004, ԱՄՆ | … | … | … | 210[12] | … |
2004, Կանադա | 125 000 000 [13] | 29 357[14] | 661[14] | 16[14] | 4257 |
2004, Մեծ Բրիտանիա | 7 700 000[15] | 3500[11] | Ավելի քան 70[11] | 0 [11] | 2200 |
2005 | 2 200 000 000 | 1 600 000 | 31 000 | 500 | 1375 |
2005, Չինաստան | 300 000 000[16] | 400 000[16] | … | … | 750 |
2005, ԱՄՆ | 1 300 000 000[16] | 715 000[16] | … | … | 1818 |
2005, Կանադա | … | 32 820[17] | 673[17] | 17[17] | … |
2005, Արգենտինա | … | 20 000[18] | 500[18] | 8[18] | … |
2005, Մեքսիկա | … | 175 000[19] | … | … | … |
2005, Մեծ Բրիտանիա | … | 5000[20] | 140[20] | 2[20] | … |
2006 | 2 250 000 000 | 1 700 000+ | … | Մոտ 500[21] | 1323 |
2006, Կանադա | 62 000 000 կանադական դոլար[22] | 34 272[17] | 724[17] | 18[17] | 1809 կանադական դոլար/մարդ |
2006, ԱՄՆ | … | … | 14 000+[21] | … | … |
2006, Մեծ Բրիտանիա | … | 5000[20] | 140[20] | 2[20] | … |
2007 | 2 400 000 000[23][23] | 1 700 000[23] | … | … | 1411 |
2007, Կանադա | … | 31891[24] | 659[17] | 25[17] | … |
2007, ԱՄՆ | … | 700 000 | 14 000[25] | 215[23] | … |
2008 | 2 600 000 000 | 1 800 000 | 34 000 | 500 | 1444 |
2008, Կանադա | … | 30 679[26] | 608[26] | 24[26] | … |
2008, ԱՄՆ | … | 600 000[27] | 13 000[27] | … | … |
2009 | 2 500 000 000[28] | 2 000 000[28] | 37 000[28] | 600[28] | 1250 |
2009, Չինաստան | 600 000 000[29] | 200 000[29] | … | … | 3000 |
2010 | 2 500 000 000[2] | 2 000 000[2] | … | 600[2] | 1250 |
2010, Ավստրալիա | 25 000 000 ավստրալական դոլար [30] | 10 000 | … | … | 2500 ավստրալական դոլար/մարդ |
2010, Կանադա | … | 29573[31] | … | 24[31] | … |
2012 | 3 000 000 000[4] | … | 39 000[4] | 600[4] | … |
2012, Ռուսաստան | … | … | 3500[4] | … | … |
Ծանոթագրություններ.
- Տվյալները բերված են առանց ինֆլյացիայի հաշվառման:
Գործարաններր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական արտադրական գործարանը գտնվում է Դալլասում, Տեխաս, ԱՄՆ: Երկրորդ գործարանը՝ Հանչժոու, Չինաստան արտադրում և փաթեթավորում է արտադրանք չինական շուկայի համար: Երրորդ գործարանը բացվել է 1997 թվականին Շվեյցարիայի Լա Շո-դե-Ֆոն քաղաքում, եվրոպական շուկայի համար: Շվեյցարական գործարանը փակված էր 2003 թվականին:
Ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1968 թվականին Մերի Քեյ Էշը գնեց իր առաջին վարդագույն Կադիլակը, միջնորդով վերաներկված լեռնագույն դափնի վարդագույն երանգի (Mountain Laurel Blush)[32]: Այդ գովազդային քայլը այնքան հաջող էր, որ Մերի Քեյը Էշը 1969 թվականին որոշեց վարդագույն Կադիլակներով պարգևատրել իր 5 լավագույն խորհրդատուներին: Վարդագույնը եղել է ակնհայտ ընտրություն, համապտասխանող ընկերության աչքերի և շուրթերի արտադրանքի ներկապնակին: 2 տարին մեկ բիզնես խմբի Լիդերը կամ ազգային առաջնորդը կարող է մասնակցել մոտիվացիոն ծրագրին և հատուկ պայմաններին համաձայն ստանալ նոր Կադիլակ (ԱՄՆ-ի համար): Վարդագույնի երանգը փոխվում էր տարիիների հետ: 1998 թվականին այն փոխվեց «սադափե վարդագույնի»: 35-ամյակի պատվին ԱՄՆ-ում առաջարկվում էր սպիտակ գույնի GMC Jimmy սպորտային ավտոմեքենա, հատուկ թողարկում Mary Kay կազմակերպության համար: 2007 թվականի դրությամբ Բիզնես խմբի Լիդերները առաջվա նման կարող էին վաստակել իրենց ցանկալի վարդագույն Կադիլակը:
2005 թվականին կազմակերպության ավտոպարկը ուներ GM (USA)-ի արտադրության 9870 ավտոմեքենա:
Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Իսպանիայում, Ռուսաստանում և Ուկրաինայում ներկայացված են վարդագույն Ford, Hyundai և Mercedes-Benz ավտոմեքենաներ: Արգենտինայում կարելի է վաստակել վարդագույն Ford, իսկ Թայվանում՝ վարդագույն Toyota[33]: Չինաստանում՝ վարդագույն Volkswagen Santana, հյուսիսային երկրներում՝ վարդագույն Volvo V50 [34]:
Ավտոմեքնա ստանալու համար կոնկրետ պահանջները կախված են երկրից և ցանկալի մոդելից: Եթե պահանջները կատարված չեն, ապա վարորդը պետք է այդ ամսում վճարի ավտոմեքենայի լիզինգի մի մասը: Պահանջները կատարոլու դեպքում վարորդը վճարում է ապահովագրավարձի 85 %-ը, ամենամսյա լիզինգը պահվում է նրա կոմիսիոն վարձատրումից [35]:
Այս ծրագիրը մտցնելու պահից արդեն 100 000 անկախ խորհրդատուները կատարել են պահանջները, որպեսզի ստանան հնարավորություն վարել այսպիսի ավտոմեքենա[3]: GM գնահատականներով այս կազմակերպությունը ընդհանուր առմամբ Mary Kay-ի համար պատրաստել է 100 000 վարդագույն Կադիլակ[32]:
2012 թվականին կազմակերպության տարբեր բաժիններում հասանելի էին հետևյալ մակնիշները. Chevrolet Malibu, Chevrolet Equinox, Toyota Camry и Cadillac CTS, SRX & Escalade Hybrid, ինչպես նաև վաճառողների մոտիվացիայի բարձրացման համար ներկայացված է սև գույնի Ford Mustang[36]:
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականի Մերի Քեյի պայքարը ֆիլմը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Direct Selling News, June 01, 2012: DSN Global 100: The Top Direct Selling Companies in the World Retrieved 2012-07-14
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2011 Press Kit The Company
- ↑ 3,0 3,1 Mary Kay At-A-Glance — June 2006
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Факты о компании.
- ↑ Автобиография Мэри Кэй.
- ↑ 6,0 6,1 6,2 «Company Retrospective». Mary Kay (UK). Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ Stanley, Alessandra (1996-08-14). «Avon and Mary Kay Create Opportunities for Women». Moscow: New York Times. էջ D1. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «China consumer goods: Still off the doorstep». Economist Intelligence Unit. Economist Group. 2005-06-21. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ «Monthly Calendar, 2002». US Mexico Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 Mary Kay Inc. (2001-11-22). «Mary Kay Inc. 2003 Fact Sheet» (Press release). Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Just the FAQs». Mary Kay (UK). Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Mary Kay Corporate Press Kit 2005
- ↑ Kaye, Marcia (2005). «Parent Time: Mary Kay Cosmetics». Today's Parent. Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 14,0 14,1 14,2 Mary Kay (Canada) Reported earnings 2004
- ↑ «Mary Kay Cosmetics (U.K.) Ltd». Hoovers, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 Glick, Julia (2006-08-04). «More Chinese Women Donning Mary Kay Uniforms». The San Diego Union-Tribune. Associated Press. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 Mary Kay (Canada) Reported earnings
- ↑ 18,0 18,1 18,2 Mary Kay (Argentina)
- ↑ Mary Kay (Mexico)
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 «The Mary Kay Opportunity». Mary Kay (UK). Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 21,0 21,1 «2007 Press Kit» (PDF) (Press release). Mary Kay. 2007. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008-06-27-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ Mary Kay Around The World
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Oberbeck, Steven (2008-05-15). «Utah woman a star in pink». The Salt Lake Tribune. Sequence, Inc. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ Mary Kay (Canada) Reported earnings
- ↑ «March 2008 Directors Commission». Applause. Mary Kay. 2008. էջ 17. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 26,0 26,1 26,2 2008 Earnings Representation
- ↑ 27,0 27,1 Johnson, Grant (2009-01-01). «Beauty Secrets | Mary Kay's Rhonda Shasteen works on brand makeover». Directmag.com. Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին. Վերցված է 2010-10-20-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 http://www.marykay.com/content/company/images/cpk_thecompany.pdf
- ↑ 29,0 29,1 Barboza, David (26 December 2009). «Direct Selling Flourishes in China». The New York Times. Վերցված է 12 May 2010-ին.
- ↑ Speedy, Blair (2 March 2011). «Mary Kay Survives Retail Slump». The Australian. Վերցված է 3 March 2011-ին.
- ↑ 31,0 31,1 Mary Kay Site Outage
- ↑ 32,0 32,1 Ledger Article
- ↑ Mary Kay (United Kingdom)
- ↑ Mary Kay Nordic
- ↑ Brochure: Mary Kay Career Car Plan Guidelines — February 2005.
- ↑ Ford Mustang revs up as Mary Kay’s newest ride