Մասնակից:AnnAdam/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ականաբերդ
ԵրկիրԼՂՀ
Շինության տեսակապարանք
ՀիմնադիրԴոփյան իշխանական տոհմից սերված մելիքական տոհմ
Առաջի հիշատակումվաղ միջնադար
Հիմնադրման թվական15-րդ դար կամ 16-րդ դարի առաջին կես
Հայտնի բնակիչներՎախտանգյան իշխաններ, Հասան-Ջալալ իշխան, Դոփյան իշխաններ

Ականաբերդ, մելիքական ապարանք, որի ավերակները տեղակայված են ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ականաբերդ գյուղի հյուսիսային կողմում՝ Բալի լեռան ստորոտի վրա գտնվող Ականա բերդավանի միջնաբերդի կենտրոնական մասում[1]: Ապարանքի կառուցման ժամանակը ստույգ հայտնի չէ և այդ մասին կարելի է որոշակի տեղեկություններ ստանալ հուշարձանի ուսումնասիրության միջոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականաբերդը (նաև՝ Ականա քաղաք, ավան, Ականակերտ) հիշվում է դեռևս վաղ միջնադարից՝ որպես Արցախի Մեծկվենք գավառի քաղաք։ Այն 13-15-րդ դդ․աղբյուրներից հայտնի է որպես Վերին Խաչենի բերդավան։ Գեղարդավանքի մի արձանագրության մեջ ասվում է, որ Զաքարյան եղբայրների սելջուկ-թուրքերից ազատագրած բերդերի թվում է Ականան (1206թ․)։ Այս շրջանում Ականաբերդը Հաթերքի Վախտանգյան խշխանների տիրույթում էր և հավանաբար նաև նրանց երկրորդ նստավայրը։ 1214թ․ Վախտանգ Բ-ի մահով տոհմաճյուղը սպառվել է և Ականան Հաթերք գավառի մի մասի հետ անցել է Իվանե Զաքարյանին ենթակա Ծարի տերերին։ 13-րդ դարի 40-ական թթ․ Ականան հիշվում է այն բերդերի թվում, որոնք Ներքին Խաչենի Հասան-Ջալալ իշխանը ետ է ստացել Բաթու խանից և մինչ այդ խլված է եղել նրանից վրացիների ու թուրքերի կողմից։ Ըստ 1289թ․ մի վիմագրի՝ Ականան պատկանում էր Դոփյան Գրիգոր Բ իշխանին, իսկ 1430 թ․ մեկ այլ խաչքարի արձանագրության մեջ այն հիշատակվում է որպես Դոփյան Շանշեի (Շահանշե) որդի Սայտիի սեփականություն՝ Հաթերքի հետ միասին։ Ականաբերդի հետագա ճակատագիրը կապված է Դոփյան իշխանատոհմի ճյուղավորման և Ծար-Վերին Խաչենի միասնական իշխանության տրոհման հետ։ Դոփյան իշխանական տունը 15-րդ դարում բաժանվել է մի քանի մասի։ Հետևելով պատմական իրադարձությունների այս ընթացքին ենթադրվում է, որ վերջին շրջանում Ականաբերդը ևս, դարձել է այդ տոհմաճյուղերից մեկի մելիքական աթոռանիստը և որպես այդպիսին մնացել մինչև 16-րդ դարի կեսերը, երբ ողջ երկրամասը պարսկա-թուրքական պատերազմի ընթացքում ենթարկվել է ավերածությունների։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսպափակ ապարանքի ամբողջությունը հատակագծում արևելքից արևմուտք ձգված ուղղանկյուն է (արտաքուստ` 13,0x24,0 մ), բաղկացած հյուսիսային կողմի չորս իրար կից ու միաշարք, կիսագետնափոր դահլիճից և դրանց հարավային ճակատի երկայնքով ձգվող նախասրահ-միջանցքից (ներքուստ՝ 3,6x22,4 մ)։ Ունեցել են մի քանի դահլիճ, որոնցից միջին երկուսը միաչափ են ու ավելի ընդարձակ, իսկ եզրայինները համեմատաբար նեղ են ու ձգված։ Դահլիճների ծածկերը չեն պահպանվել։ Սակայն Սեդրակ Բարխուդարյանը նշում է, որ դրանք թաղածածկ են, իսկ լուսավորությունը ստացվել է ծածկի կենտրոնից [2]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները
  2. «bookreader demo». serials.flib.sci.am. Վերցված է 2021-05-26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]