Մասնակից:Aghabekyan1990/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ համայնք

ԼՂՀ Ասկերանի շրջանի Սղնախ համայնքը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 19 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 821,4 հա տարածք: Սղնախ համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը: Սղնախ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 292 մարդ, կա 59 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 32 աշակերտներ: Ջրամատակարարումը իրականացվում է համայնքի կողմից ինքնահոս եղանակով: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ: Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են: Գործում է 2,5 G բջջային կապի համակարգը, անլար հեռախոսակապն առկա է: Սղնախ գյուղում ինտերնետ ծառայությունը հասանելի է /ապահովված է Wi-Fi ինտերնետ կապով/:

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ՝ <Գյուղի աղբյուր>, <Պեց>, <Նավաթխան>, <Քշմըրոր>, <Մկրտիչի>, <Մարանդի>, <Պտրուսանց>, <Ճոթի>, <Ռուսեն>, <Փըրվըզար>: Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ /19-րդ դար/, գերեզմանոց /19-րդ դար/, աղբյուր /1949թ./, հաշվառված է 3 հուշարձան:

Սղնախ համայնքի բյուջեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սղնախի համայնքային բյուջեի ծախսերի ֆինանսավորման աղբյուրներն են ընթացիկ եկամուտները, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը և պետական բյուջեից նպատակային հատկացումները:


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.

Կատեգորիա:ԼՂՀ աշխարհագրություն