Մասնակից:Փափուկ/Ավազարկղ 1
Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga), գրական կերպար, շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի 1963-1986 թվականներին Շվեդիայում լույս տեսած 6 մասից բաղկացած շարքի գլխավոր հերոս։
Էմիլ և մյուս կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքի գործողությունները կատարվում են Շվեդիայում 19-20-րդ դարերում։
Սվենսոնների ընտանիքը ապրում էր Քաթհուլտ գյուղակում Սմոլանդ շրջանում և մոտ է Լյոնեբերգա քաղաքին։
Էմիլ Սվենսոնը «չարաճճի և համառ փոքրիկը», ուրախ, հետաքրքրասեր և հնարամիտ վեցամյա գյուղացի տղա է, որը անընդհատ ընկնում է տարբեր ծիծաղելի իրադրությունների մեջ։ Նա շատ խելամիտ է և գիտի, թե ինչպես ինքնուրույն փող աշխատել ինքնութույն, չխնդրելով ծնողներից։ Նա ունենում է ժրաջան տիրոջ և լավ բիզնեսմենի տվյալներ, որից էլ մասամբ հայրը նրան նախանձում է։ Էմիլն ունի փոքր քույր՝ Իդա, որը իր կամքին հակառակ նույնպես միջամտում է եղբոր արարքների մեջ։ Ինքը նույնիսկ ունի իր սեփական անասուններին — ձի Լուկասը, խոզուկ Սվինուշոկը և հավ, կաղ ձի Լոտտան։ Տղայի զբաղմունքներից մեկն է արհեստի գործեր։ Ամեն անգամ, երբ Էմիլին պատժում են տանում են արհեստանոցում փակում են չարության համար, Էմիլը ամեն մի չարության համար պատարաստում է փայտե մարդուկ, և ամբողջ իրենց քանակը ժամանակով հասնում է 300-ին։
Էմիլի հայրը՝ Անտոնը, եկեղեցական խմբի ավագն է, աչքի է ընկնում փողերի հանդեպ խնայողական մոտեցումով։ Շատ է աշխատում դաշտում վարձով աշխատող Ալֆրեդի հետ հավասար։ ՍԻրում է իր որդուն, բայց ամենաշատը հենց հայրն է ակամայաբար հայտնվում ժառանգի չարությունների մեջտեղում, որոնք հայտնվում են Էմիլից մաքուր պատահականության պատճառով։ Երբ որդին լսում է հոր գոռոցը․ «Էմի՜լ», նա վազում է ամբողջ ուժով դեպի արհեստանոց, ներսից դուռը փակելով, որտեղ էլ սպասում է ծնողական զայրույթը ստեղծելով նոր փայտե մարդուն։
Էմիլի մայրը՝ Ալմանը, տնային տնտեսուհի է, որը գիտի շատ բաղադրատոմսեր։ Նա իր մոտ գրություններ է պահում, որտեղ գրում է տղայի չարությունների մասին, որոնց համար դարակում էլ տեղ չկա։ Գրում է շատ կետադրական սխալներով, բայց դա չի խանգարում նրան լինել ամենալավ տանտիրուհին շրջանում։ Հենց նրան ստացվում է արյունոտ երշիկ՝ Էմիլի ամենասիրած կերակուրը։
Էմիլի ամենամոտիկ ընկերը՝ բանվոր Ալֆրեդն է։ Հենց նրա շնորհիվ փոքրիկ խենթը սովորեց հասկանալ ձիերին, վերաբերվել գազանի հետ և լողալ։ Տղայի մոտ ընտանիք չկա, դրա համարբ էլ նա չարաճճիությամբ է խոսում, ինչպես սեփական որդու, կամ փոքրիկ եղբոր հետ։
Այդպես էլ Քաթհուլտում կա սպասավորուհի՝ Լինա, սիրահարված Ալֆրեդի վրա, որը Էմիլին բոլորովին չի սիրում և ասում է բոլորին ինչպիսի չարաճճի է նա։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիպակներ․
- «Էմիլը Լյոնեբերգայից» (Emil i Lönneberga) (1963)
- «Էմիլի նոր չարաճճիությունները» (Nya hyss av Emil i Lönneberga) (1966)
- «Կեցցե՛ Լյոնեբերգացի Էմիլը» (Än lever Emil i Lönneberga) (1970)
Պատմվածքներ․
- «Իդան սովորում է չարություն անել» (När lilla Ida skulle göra hyss) (1984)
- «Էմիլի 325-րդ արարքը» ' (Emils hyss nr 325) (1985)
- «Ինչքան շատ, էտքան լավ,— ասաց Էմիլը Լյոնեբերգայից» ' (Inget knussel, sa Emil i Lönneberga)(1986)
Գրքույկ-նկարներ․
- «Ա՜խ այս Էմիլը» (Den där Emil) (1972)
- «Թե ինչպես Էմիլը հանեց Էմիլի ատամը» (När Emil skulle dra ut Linas tand) (1976)
- «Թե ինչպես Էմիլը խմորը լցրեց իր հոր գլխի վրա» (Emil med paltsmeten)(1995)
- «Թե ինչպես Էմիլը գլուխը մցրեց ապուրամանի մեջ» (Emil och soppskålen) (1997)
Հավաքածուներ․
- «Լյոնեբերգացի Էմիլի արկածները» (Stora Emilboken)(1984) — ներառում է իր մեջ բոլոր երեք վիպակները։
- «Էմիլը և փոքրիկ Իդան» (Ida och Emil i Lönneberga)(1989) — ներառում է իր մեջ բոլոր երեք պատմվածքները։
Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Երկրիր | Անվանում | Ռեժիսոր | Էմիլի դերում | Նկարագրումներ |
---|---|---|---|---|---|
1971 | Շվեդիա Գերմանիա |
Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Գեղարվեստական հեռուստաֆիլմ։ |
1972 | Շվեդիա Գերմանիա |
Էմիլի նոր չարաճճիությունները (շվեդ.՝ Nya hyss av Emil i Lönneberga) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Գեղարվեստական հեռուստաֆիլմ։ |
1973 | Շվեդիա Գերմանիա |
Էմիլը և Սվինուշոկը(շվեդ.՝ Emil och griseknoen) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Գեղարվեստական հեռուստաֆիլմ։ |
1974 - 1976 | Շվեդիա Գերմանիա |
Էմիլը Լյոնեբերգայից (շվեդ.՝ Emil i Lönneberga) | Օլլե Հելբոմ | Յան Օլսոն | Սերիալ (13 մասանոց). [1]. Բոլոր հերոսները խոսում են գերմաներենով, իսկ հերոսի անունն է Միհել[2], բայց ռուսերեն թարգմանությունում նրան Էմիլ են անվանում։ |
1985 | ԽՍՀՄ | Չարաճճիի արարքները | Բրասլա, Վարիս | Մարիս Զոննենբերգս-Զամբերգս | Գեղարվեստական հեռուստաֆիլմ, նկարահանված է Ռիգայի Կինոստուդիայում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էմիլը Լյոնեբերգայից» (սերիալ 1974 – 1976), Кинопоиск.
- ↑ Գերմաներեն տարբերակում գլխավոր հերոսի անաունը Էմիլը փոխվում է Միխելի, խառնաշփոթից խուսափելու համար с Էմիլին խոխել են գերմանական մանակական գրքերի գլխավոր հերոսի հետ Էրիխ Քեստների «Էմիլը և խուզարկուները» և «Էմիլը և երեք համածինները».