Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ47

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շան ցանկապատ Կուբեր-Պեդի քաղաքում
Դինգո շների ցանկապատը նշվում է մանուշակագույն գծով

Շան ցանկապատ (անգլ.՝ Dog Fence) կամ Դինգոյի ցանկապատ (անգլ.՝ Dingo Fence), Ավստրալիայում ցանկապատի երկարությունը՝ 5614 կմ է[1]։ Երբեմն նաև անվանում են «Ավստրալական մեծ պատ»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում ոչխարաբուծությունը դառնում է ավստրալական տնտեսության կարևոր մասը: Դինգոն, որսալով ոչխարին, ընկնում է ծուղակ, գնդակահարվում և թունավորվում։ 19-րդ դարի վերջին Նոր Հարավային Ուելսում ֆերմերները վայրի շների վրա ծախսում էին մի քանի տոննա ստրիխնին։

Երբ այդ միջոցները բավարար չէին, 1880-ական թվականներին սկսվեց շինարարությունը հսկայական ցանկապատի վրա, որը շրջում էր հարավային Քվինսլենդի ոչխարների արոտավայրերի հատվածներով՝ անասուններին դինգոներից պաշտպանելու համար և արոտավայրերը՝ ճագարներից պաշտպանելու համար: Հիմնական շինարարությունը ավարտվել է 1885 թվականին։ 1960-ական թվականներին ցանկապատի առանձին հատվածներ միացվեցին միմյանց՝ որպեսզի ձևավորվի այն պատնեշը, որը ընդհատվում էր միայն մայրուղիների խաչմերուկներում։ Ցանկապատը ձգվում էր Քվինսլենդի Տուվումբա քաղաքից մինչև Ավստրալիայի ծոց՝ առանձնացնելով Ավստրալիայի չոր հյուսիսարևմտյան մասը։ Ցանկապատի պատշաճ ծախսերի ընթացքի պահպանումն Քվինսլենդի նահանգներում ՝ Նոր Հարավային Ուելսում և Հարավային Ավստրալիայում հասնում էր ավելի քան 15 մլն դոլլարի։ Հատուկ պարեկները վազում են ցանկապատի երկայնքով՝ որոնելով ճագարները կամ վոմբատները, որոնց միջոցով կատարված ցանցի և ստորգետնյա շաղախների մեջ ոչնչացրել են ցանկապատը ներթափանցած դինգոներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Downward, R.J. and Bromell, J.E [https://digitalcommons.unl.edu/vpc14/23/ THE DEVELOPMENT OF A POLICY FOR THE MANAGEMENT OF DINGO POPULATIONS IN SOUTH AUSTRALIA](անգլ.) // DigitalCommons@University of Nebraska - Lincoln. — 1990.
  2. ««Великая австралийская стена»: оборона против самого опасного хищника на континенте» (ռուսերեն). travelask.ru. Վերցված է 2019-08-25-ին.