Մասնակից:Նելլի Իսախանյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այռիս Էպֆելը ամերիկացի հայտնի գործարար, ինտերիեր ձևավորող, նորաձևության պատկերակ է։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այռիս Էպֆելը ծնվել է 1921 թվականի օգոստոսի 29-ին Աստորիա, Քուինս, (Նյու Յորք)։ Ապֆելը Սամուել Բեռռլի միակ երեխան էր, ում ընտանիքը ապակի և հայելի արտադրող բիզնեսի սեփականատեր էր, իսկ նրա ռուսական ծննդով կինը՝ Սադին ուներ նորաձևության խանութ։ Երկուսն էլ հրեա էին։ Այռիս էպֆելը սովորել է արվեստի պատմություն Նյու Յորքի համալսարանում և հաճախել է Վիսկոնսին համալսարանին կից արվեստի դպրոց։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես երիտասարդ կին, Էպֆելը աշխատել է Women's Wear Daily իմիջ կենտրոնում և Էլիանոր Ջոնսոնի համար որպես ինտերիեր ձևավորող։ Նա նաև նկարիչ Ռոբերտ Գուդմենի օգնականն էր։ 1948 թվականի փետրվարի 22- ին ամուսնացել է Կառլ Էպֆելի հետ (1914 - 2015 ): 2 տարի անց նրանք գործարկեցին տեքստիլի արտադրամաս Հին աշխարհի հյուսները և այն ղեկավարեցին մինչև իրենց թոշակի անցնելը՝ 1992 թվականը։ Այռիս Ապֆելը մասնակցել է Սպիտակ տան ձևավորման վերականգնման նախագծերին 9 նախագահների կառավարման շրջանում՝ Թրուման, Էյսենհաուր, Քենեդի, Ջոնսոն, Նիքսոն, Ֆորդ, Քարթեր, Ռեգան և Քլինթոն։ Չնայած ընտանեկան բիզնեսին զույգը սկսեց ճանապարհորդել աշխարհի շուրջ, որի ժամանակ գնում էր ոչ արևմտյան, արտասովոր հագուստներ։ Նա տալիս էր այս զգեստները իր հաճախորդներին բարձր հասարակարգի խնջույքներին մասնակցելու ժամանակ հագնելու համար։ 2016-ին նա ավստրալիական Blue Illusion ապրանքանիշի սիմվոլն էր։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային անցյալի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-ի սեպտեմբերի 13-ինՆյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին կից The Costume Institute-ում կազմակերպվեց ցուցահանդես Այռիս Էպֆելի ոճի մասին։ Ցուցահանդեսի վերնագիրը «Հազվադեպ Թռչուն» էր (անգլ.՝ Rare Bird): Կենսակերպի և ոճի պատմության թանգարանը Ֆլորիդայում ստեղծում է տուն, որը կծառայի որպես պատկերասրահ Այռիս Էպֆելի հագուստների, աքսեսուարների և կահույքի համար։


Վավերագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այռիս Էպֆելը Ալբերտ Մայսլեսի կողմից պատրաստվաց Iris ֆիլմի գլխավոր հերոսուհին է։ Ֆիլմը ցուցադրվել է 2014-ի հոկտեմբերին Նյու Յորկի ֆիլմերի փառատոնի ժամանակ։ Այռիսը նաև նկարահանվել է, եթե դու կադրի մեջ չես կեր նախաճաշ վավերագրական ֆիլմում, որը էկրան բարձրացավ 2017-ին։

Պարգևատրումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Այռիս Էպֆելին հանձնվեց մրցանակ "Կանայք միասին" նախագծի տնօրենների խորհրդի և բելառուսական բյուրոյի անդամ Մալյու Էդվարս Հուրլիի և Բրյուսելում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իսպանիայի ներկայացուցիչ Կարլոս Հեմինեզի կողմից։


Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապֆելի 67 տարվա ամուսինը մահացավ 2015-ի օգոստոսի 1-ին, իր 101-րդ տարեդարձից 3 օր առաջ։