Մասնակից:Մարիա Աբրահամյան/Ավազարկղ 5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղը գտնվում է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Շուշիի շրջանում՝ Կարկառ գետի Քարին տակի վտակի ձախ ափին` անդնդախոր կիրձի զառիթափ քարաժայռի ստորոտում: Քարին տակը լեռներով պատված բնության մի գեղատեսիլ անկյունում է գտնվում: Արևելքից՝ Կապասարը, արևմուտքից` Կարմրաքարը և Տիզկանց ժայռերը, իսկ հյուսիսից` Շուշիի ժայռապարիսպը, որին տեղացիները Քերծ են անվանում, օղակել են գյուղը։ Հարավ–արևմուտքից իրար վրա նստած անտառապատ թմբերըը հասնում են մինչև Քիրս։

Գյուղի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը, բնակատեղիների հետքերը փաստում են, որ այստեղ մարդն ապրել է անջնջելի ժամանակներից: 2010 թվականին հնագետների և մարդաբանների կողմից Ալեքսանա ղուզուն կարան և Ավանա կարան քարանձավներում ուսումնասիրություններ են կատարել և գիտնականները հայտնաբերել են քարե դարից մինչև միջնադարն ընկած ժամանակահատվածին առնչվող նյութեր: Իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում քարե հղկված կամնը, որը վկայում է այստեղի հնաբնակների նստակյացության մասին։ Այստեղ հայտնաբերվել են մարտական կացիններ, որոնք օգտագործվել են ուշ բրոնզե դարում՝ Ք. ա. 13-12–րդ դարերում:

Գյուղի մոտակայքում են գտնվում Ավանա կարան, Ալեքսանա ղուզուն կարան, Եղունիկի կարան քարանձավները, որոնք տեղաբնակների համար, ինչպես հնադարում, Շուշիի շրջանի գործող բնակավայրերը այնպես էլ միջնադարում, օգտագործվել են որպես պաշտպանական կառույցներ, մանավանդ դրանց մի մասը կառուցապատվել, ամրացվել է մարդկանց կողմից: Մելիքական շրջանում, հատկապես 17-18–րդ դարերում Քարին տակը կարևոր դերակատարություն է ունեցել արցախահայության ազատագրական պայքարի կազմակերպման գործում:

1795 թվականին օգոստոսի 22–ին Աղա Մոհամմադ խանի զորքերը անսպասելիորեն մտնում են Քարին տակ գյուղը և կոտորում եկեղեցում հավաքվածներին։ Բնակչության մի մասն էլ, փախչելով անտառներն ու լեռները, փրկվում է վերահաս կոտորածներից:

Ներկայիս Քարին տակի բնակիչների մեծ մասը 19–րդ դարի սկզբներին այստեղ է տեղափոխվել Խծաբերդ գյուղից: Այդ վերաբնակության հանգամանքների մասին քարինտակցիների մոտ մի հուշ–պատմություն է մնացել, ըստ որի Խծաբերդ գյուղն ուներ 600–700 ծուխ բնակչություն: Նրանք քաջ ու անվախ մարդիկ էին և զենքի ուժով պաշտպանում էին իրենց ինքնուրույնությունը: Նրանք հրաժարվում են խանին հարկ վձարելուց: Ալեանլու ցեղի քուրդ ցեղապետը գյուղը գրավելու համար մի քանի անգամ հարձակվել է, բայց ամեն անգամ պարտվել ու հեռացել է։ Տեսնելով, որ չի կարող Խծաբերդի հայերին զենքի ուժով ծնկի բերել` խանը դիմեց իրենց համար սովորական դարձած ստոր միջոցի: Հյուրասիրության պատրվակով Ճաշկերույթի հրավիրեց գյուղի երևելիներին և բոլորին թունավորեց: Հետո խանը հանկարծակի հարձակվեց գյուղի վրա, սակայն այս անգամ էլ խայտառակ պարտություն կրեց: Խծաբերդցիների նկատմամբ ատելությամբ լցված խանն այս անգամ էլ այլ խարդավանքի դիմեց: Կրոնական տոներից մեկի ժամանակ, երբ համայնքի անդամները եկեղեցում հավաքվել էին քրիստոնեական ծեսի ու աղոթքի, խանը հարձակվեց անպաշտպան գյուղացիների վրա: Սպանդը շարունակվեց 3 օր։ Խծաբերդի գետն արյունով լցվեց և այդ ժամանակներից սկսած այն անվանվեց «Հարամ» (Կեղտոտ) անունով: Գյուղն ամայացավ: Ողջ մնացածները փախան տարբեր տեղեր: Հիմնական մասը հաստատվեց Քարին տակում:

Ալիանլու քրդերը, թաթարական ցեղերը, Մուսուլմանլար գյուղի մահմեդականները շարունակում էին Քարին տակում հաստատված փախստականների համեստ ունեցվածքի` անասունների, սննդի պաշարի, կենցաղային և այլ իրերի թալանի գործը: Գյուղի բնակչությունն ամեն անգամ ստիպված էր իր կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար զենք կիրառել։ 19–րդ դարի ռուս հեղինակներից մեկը գրել է, որ այդ ամենը պաշտպանելու համար քարինտակցիները զենքն առան իրենց ձեռքը:

Երևի թե զենքի նկատմամբ ունեցած սերն է հնարավորություն ստեղծել, որ հայ մարդը դարերի ընթացքում ապրի այդ բարդ աշխարհագրական և աշխարհաքաղաքական միջավայրում։ Քարին տակի հայերն առանձնակի քաջագործություն են կատարել 1826-1928 թվականների ռուս–պարսկական պատերազմի տարիներին։

Շուշիի և Քարին տակի կամավորները Սաֆար հարյուրապետի գլխավորությամբ թիկունքից, տարբեր տեղերից անսպասելիորեն հարձակվում էին բերդաքաղաքը շրջապատած թշնամական ուժերի վրա, անընդհատ լարվածության մեջ պահում Աբբաս-Միրզայի սարբազներին:

Ըստ 1851 թվականի Ղարաբաղի վիճակի, քաղաքների, գյուղերի, ժողովրդի, քահանաների, սարկավագների, եկեղեցականների հաշվեցուցակի` Քարին տակում կար 56 տուն, քահանան էր Հովհաննես Տեր–Հովհաննիսյանը՝42°։ 1873 թվականի տվյալներով, վերոհիշյալ բնակավայրերում կար 147 ընտանիք` 823 շնչով (427` արական, 396` իգա- կան), իսկ 1896 թ. այդ թիվը կազմել է 165 ընտանիք` 944 շնչով421:

1897 թվականի համառուսաստանյան առաջին մարդահամարի տվյալներով Քարին տակի բնակչությունը կազմել էր 561 տղամարդ, 465 կին 422:

Ըստ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի 19–րդ դարի վերջին Քարին տակում կար 174 ծուխ, 1068 բնակիչ, որից 625 արական, 443 իգական: Քարին տակի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է: 1888 թվականի Դանիել Ահարոնյանը (Արունով — Վ. Բ.) Քարին տակում ստեղծել է մետաքսաոլորման ֆաբրիկա, որտեղ աշխատում էին 55 բանվորներ, իսկ արտադրանքը կազմում էր 75 փութ մետաքս:

1905–1906 թվականներին հայ-թաթարական բախումների ժամանակ Քարին տակը նույնպես ենթարկվեց թաթարական ավազակախմբերի հարձակումներին։

1905 թվականի օգոստոսին, երբ առաջին անգամ Զարիսլու և Խալֆալու գյուղերի թուրքերը քրդերի հետ միասին փորձեցին ներխուժել Շուշի, հենց այդ ժամանակ քաղաք ին օգնության եկան Քարին տակ, Հունոտ, Արկաթալի, Ղայբալիշեն, Կրկժան գյուղերի հայ կամավորները: Փակելով երևանյան դարպասները` նրանք կանգնեցրին թշնամու ներխուժումը Շուշի: Հակառակորդը, տեսնելով այդ արգելքը, փոխեց հարվածի ուղղությունը և փորձեց մտնել Քարին տակ: Ընդհարումների ժամանակ զոհվեցին Նիկողայոս Ասրյանը և Սարգիս Պետրոսյանը։

1918 թվականի թուրքական զորամասերը մտան Շուշի։ Նրանք մի քանի անգամ փորձեցին մտնել նաև Քարին տակ, սակայն գյուղի պաշտպանները քարինտակցի ապա Հարություն (Արտեմ) Պետրոսյանի գլխավորությամբ կարողանում են հետ շպրտել Քարինտակցիները մասնակցեցին նաև Մսմնայի Ճակատամարտին, որն ավարտվեց հայերի փայլուն հաղթանակով: Հայ կամավորականների հրամանատարներից էր Վարանդայի մարտական ուժերի հրամանատար Արտեմ Պետրոսյանը Քարին տակի քաջորդիները 1919 թվականի հունիսի 7-ին ջարդ կազմակերպեցին նաև Խոսրով Բեկ–Սուլթանովի հրոսակների նկատմամբ, որոնք փորձում էին գրավել գյուղը: Այդ դեպքերի մասին Հ․ Թումյանը գրել է. «Քարին տակ գյուղի ամբողջ լեռնալանջերը ծածկվել էին մուսուլման մարդասպանների՝ հարյուրավոր դիակներով»:1920 թվականի մարտի 23–ին Շուշիում թուրք–թաթարական հրոսակախմբերի կողմից հայերի կոտորած կազմակերպվեց։ Այդ դժոխքային օրը փրկվածների մեծ մասը ապաստանում են Քարին տակ գյուղում։ 1920 թվականի մայիսին խորհրդային կարգեր են հաստատվում նաև Քարի տակում: Գյուղխորհրդի առաջին նախագահը եղել է Մարյանգյուլ Սարգսյանը։ 1931 թվականին Քարին տակում նույնպես հիմնվում է կոլտնտեսություն, որի առաջին նախագահը եղել է Լևոն Համբարձումյանը: Կոլտնտեսության նախագահներ են եղել՝ Արշակ Պետրոսյանը, Ս․ Սարգսյանը, Զ. Հարությունյանը,Գրիգորի Հովհաննիսյանը։

Հայրենական մեծ պատերազմին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև քարինտակցիները: Գյուղից 200 մարդ է մեկնել ռազմաճակատ, նրանցից 99 հոգի զոհվել են: Նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանը կանգնեցվել է Խութինկռեձ կոչվող բարձունքի վրա: Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչման է արժանացել քարինտակցի սպա, փոխգնդապետ Հրանտ Ավագյանը: Արցախահայության ազգային–ազատագրական շարժման սկզբից քարինտակցիները հայտնվեցին ռազմաձակատի առաջին գծում։ Շուշիի հայության հարցը թուրքավարի լուծելուց հետո ադրբեջանական հրոսակախմբերն ավազակային հարձկումներ սկսեցին Քարին տակի վրա: Պայթուցիկներով լցված անվադողերն ու ժայռաբեկորները սարահարթից գլորելով՝ ոչնչացնում էին հայերի տները 1990 թվականի մարտի 28–ին՝ ժամը 5:30–ին, ներքին գործերի զինվորներն ու ադրբեջանցի օմոնականները շրջապատում են Քարին տակ գյուղը և սկսում 4 կողմից կրակել: Գյուղում ոչինչ չգտնելուց հետո կալանավորեցին մի քանի բնակիչների և տեղափոխեցին Շուշիի մեկուսարանը։ Մեկամսյա ձերբակալությունից հետո միայն պարզվեց, որ ձերբակալվածներն անմեղ են,և սահմանված փրկագինը ստանալուց հետո նրանց ազատեցին: Անձնագրային ռեժիմի ստուգման պատճառով գյուղացիների նկատմամբ բռնությունները շարունակվեցին նաև հետագայում: 1991 թվականի հուլիսի 3–ին Քարին տակի տասնյակ խաղաղ բնակիչներ նորից հայտնվեցին Շուշիի մեկուսարանում: Դարանակալ թշնամու զոհ դարձան Քարին տակի մի քանի խաղաղ բնակիչներ: 1991 թվականի դեկտեմբերի 28–ին Շուշիից ադրբեջանցիները փորձեցին գրոհով մտնել գյուղը:Բայց պաշտպանների, մասնավորապես Ալյոշա Վարդանյանի, հերոսական արարքի շնորհիվ թշնամին հետ շպրտվեց:Ռազմական նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները որոշեցին վերջնականապես գրավել անմատչելի բերդի համարում ունեցող Քարին տակը: 1992 թվականի հունվարի 26–ին` առավոտյան ժամը 6:30–ին,500 հետևակայիններով և 3 զրահատեխնիկայով տարբեր ուղղություններով ադրբեջանցիներն անցան գրոհի: Մի պահ թվացել է, թե ամեն ինչ վերջացած է, որովհետև ասկյարներն արևմտյան կողմից մտել էին գյուղի առաջին տունը, որն այրվում էր կրակների մեջ: Տանտերը` Մարտին Ամիրջանյանը, կնոջ ու երեխայի հետ այրվող տան նկուղում իր խնայած 2 գնդակները ցույց տալով, կնոջն ասել է. «վերջին պահին երեխային կրծքիդ կսեղմես, որպեսզի գնդակներն հերիքեն»։ Այդ պահին ներս է մտնում թուրք զինվորն ու իր վայրի քրքիջով ասում. «Գյավուր, դուրս արի, գի- տեմ էլ փամփուշտ չունես»: Մի գնդակով գետնին տապալելով թուրքին` Մարտինը վերցնում է նրա հարուստ ռազմավարն ու նորից շարունակում մարտը: Քարին տակի պաշտպաններն անընկձելի էին, ուստի հեշտ թալանին սովոր ադրբեջանցիները, հայ մարտիկների հարվածներին չդիմանալով, ճողոպրեցին` մարտի դաշտում թողնելով շուրջ 132 դիակ և 1 խոցված զրահատեխնիկա: Քարին տակի ջոկատի հրամանատար Վաղարշակ Առուշանյանի հետ հերոսաբար զոհվեցին նաև գյուղի 20 պաշտպաններ։ Քարին տակի ջոկատը պատերազմի տարիներին մասնակցել է նաև մի շարք պաշտպանական և ազատագրական մարտերի։ Արցախի ազատագրման համար իրենց կյանքը նվիրաբերել են 43 քարինտակցիներ Ալբերտ Աբաղյանը, Ալեքսանդր Աբաղյանը, Արթուր Աբալյանը, Ադելլա Աբրահամյանը, ԳարիկԱռաքելյանը, Նարինե Առաքելյանը, Վագիֆ Առստամյանը, Ավետիս Առուշանյանը,Արթուր Առուշանյանը, Արտյուշա Առուշանյանը, Ջանիկ Առուշանյանը, Կարո Առուշանյանը, Վաղարշակ Առուշանյանը, Հենրիխ Ամիրջանյանը, Մամիկոն Ամիրջանյանը,Գուրգեն Ավանեսյանը, Դավիթ Բաբայանը, Հասմիկ Բաղդասարյանը, Կարո Բաղրյանը, Յուրա Բաղրյանը, Հայկ Բալասանյանը, Աշոտ Գասպարյանը, Սասուն Թովմասյանը, Ռազմիկ Թևոսյանը, Անյա Հակոբյանը, Վալերի Հակոբյանը, Կնյազ Համբարձումյանը,Վոլոձյա Համբարձումյանը,Ալյոշա Հովհաննիսըանը,Արմեն Հովհաննիսյանը։