Մասնակից:Կարինե Հախինյան/Ավազարկղ7
Սվեն Վիկտոր Դևիդսոն (շվեդ.՝ Sven Viktor Davidson, (), շվեդ թենիսիստ, Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող, Մեծ սաղավարտում շահած առաջին շվեդը, Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ (2007)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվեն Դևիդսոնը ծնվել է Գյոտեբորգի մոտակայքում գտնվող Բորոս քաղաքում, որտեղ էլ կատարել է թենիսի իր առաջին քայլերը։ Բավականին վաղ տարիքում նա հանդիպել է թենիսի մեկ այլ սիրահար Ուլֆ Շմիդտի հետ, որի հետ նրանք ավելի քան տաս տարի կազմել են Շվեդիայի հավաքականի ողնաշարը՝ Դևիսի գավաթում[1]։ Այդ ընթացքում Դևիդսոնը ազգային հավաքականում անցկացրել է 85 խաղ և հաղթել դրանցից 62-ում՝ 39 հաղթանակ և 14 պարտություն մենախաղերում և 23 հաղթանակ և 9 պարտություն զուգախաղերում։ Զուգախաղերով հաղթանակների քանակով նա մոտ 50 տարի եղել է Շվեդիայի հավաքականի չեմպիոն՝ ետ թողնելով իրենից Շմիդտին և զուգախաղի աստղեր Յոնաս Բյորկմանին և Անդերս Յարիդին[2]։
1950-1960 թվականներին Դևիդսոնը հաղթել է 30-ից ավել սիրողական մենախաղերի մրցաշարերում։ Նա դարձել է Շվեդիայի (1960), (1950), Գերմանիայի (1958), Սկանդինավիայի քառակի, Ֆրանսիայի կրկնակի և ԱՄՆ-ի չեմպիոն։ 1955 և 1956 թվականներին նա Ֆրանսիայի առաջնության մրցաշարի եզրափակչում երկու անընդմեջ պարտություն է կրել մոլորակի առաջին ռակետներ՝ նախ Թոնի Տրաբերտից, ապա Լու Հոուդից։ Պրոֆեսիոնալ թենիսում հայտնվելուց հետո Դևիդսոնը համարվում էր աշխարհի ուժեղագույն թենիսիստը։ 1957 թվականին Դևիդսոնը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում և դարձել պատմության մեջ առաջին շվեդ թենիսիստը, որը հաղթել է այդ մրցաշարում։ Դրանից հետո նա հասել է Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնությունների կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին ճանաչվել աշխարհի երրորդ ռակետ[3][4]։ Հաջորդ տարի Դևիդսոնը նվաճել է «Մեծ սաղավարտի» իր երկրորդ տիտղոսը՝ Ուիմբլդոնի եզրափակչում Ուլֆ Շմիդտի հետ հաղթել իր ժամանակի ուժեղագույն զույգերից մեկին՝ Էշլի Կուպերին և Նիլ Ֆրեյզերին:
1968 թվականին Դևիդսոնը եղել է Շվեդիայի թենիսի ֆեդերացիայի վարչության անդամ։ Թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակի հեղինակներից մեկը հանդիսացել է նա, որում պահանջվում էր թենիսի բաց մրցաշարերի անցկացում, որտեղ կարող էին մրցել միասին ուժեղագույն սիրահարներ և պրոֆեսիոնալներ[5]։
1969 թվականին գործարար Հանս Օկե Սթուրենիի հետ նա կազմակերպել է թենիսի առաջին բաց մրցաշարը Շվեդիայում, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի թենիսի բաց առաջնություն անվամբ։
Շվեդիայում նրա նկատմամբ խիստ դատողությունների և շրջապատի նկատմամբ բարձր պահանջկոտության վերաբերմունքի պատճառով նա 1970-ական թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 1978 թվականին նա հաղթել է Ուիմբլդոնի վետերանների մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով Նիլ Ֆրեյզերին։ Նա շարունակում էր խաղալ թենիս և մարզել երիտասարդ թենիսիստներին նույնիսկ 70 տարեկանը լրանալուց հետո։ Ալցհայմերի հիվանդություն ձեռք բերելուց հետո նա թողել է մարզչական աշխատանքը։
Սվեն Դևիդսոնը մահացել է թոքաբորբից, 2008 թվականին 79 տարեկան հասակում, թենիսի միջազգային փառքի սրահի անդամ դառնալուց մեկ տարի չանցած։
«Մեծ սաղավարտի» եզրափակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մենախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդյունք | Թվական | Մրցաշար | Հակառակորդը եզրափակչում | Եզրափակչի հաշիվը |
---|---|---|---|---|
Պարտություն | 1955 | Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն | ԱՄՆ Թոնի Թրաբերթ | 6-2, 1-6, 4-6, 2-6 |
Поражение | 1956 | Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն | Լյու Հոուդ | 4-6, 6-8, 3-6 |
Победа | 1957 | Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն | ԱՄՆ Հերբերտ Ֆլամ | 6-4, 6-4, 6-4 |
Զուգախաղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցաշար | Զուգընկեր | Հակառակորդները եզրափակչում | Հաշիվը եզրափակչում |
---|---|---|---|---|
1958 | Ուիմբլդոնի մրցաշար | Ուլֆ Շմիթ | Էշլի Կուպեր Նիլ Ֆրեյզեր |
6-4, 6-4, 8-6 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Richard Evans. (4 June 2008). «Obituary: Sven Davidson». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին. Վերցված է 2012-06-15-ին.
- ↑ Победы и поражения игроков на странице сборной Швеции на сайте Кубок Дэвиса (անգլ.)
- ↑ «International Tennis Hall of Fame». www.tennisfame.com. Վերցված է 2021-07-13-ին.
- ↑ None (1981). United States Tennis Association official encyclopedia of tennis. Internet Archive. New York : Harper & Row. ISBN 978-0-06-014896-6.
- ↑ «Sven Davidson, 79, Hall of Famer in Tennis, Dies».
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Davis Cup
- Sven Davidson
- Свен Давидсон на сайте Международный зал теннисной славы|Международного зала теннисной славы (անգլ.)
- Финалы с участием Свена Давидсона в базе финалов Worldwide Tennis (անգլ.) (поиск по имени и фамилии)
- Richard Evans. (4 June 2008). «Obituary: Sven Davidson». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-09-25-ին. Վերցված է 2012-06-15-ին.