Մասնակից:Կարինե Հախինյան/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Մեր հոգսերի ձմեռը» (անգլ.՝ The Winter of Our Discontent), ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքի վերջին վեպը, որը լույս է տեսել 1961 թվականին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիրը Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III» պիեսի առաջին տողերի մեջբերումն է՝ «Հիմա մեր հոգսերի ձմեռն է, որը փառահեղ ամառ է դարձրել Յորքի այս որդին» («Մեր հոգսերի ձմեռն ավարտվեց, ամառը մեզ վերադարձավ Յորքի արևի հետ»[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստայնբեքը վեպը գրել է 1960 թվականին։ Հրատարակիչ Պասկալ Կովիչիին ուղղված իր նամակում գրողը վեպի իր հայեցակարգը նախանշել է հետևյալ կերպ․

Վեպը գեղարվեստական մեծ գործ է, որն ունի իր ուրույն ձևը, իր ուղղությունը, ռիթմը և, իհարկե, իր նպատակը: Վատ վեպը պետք է զվարճացնի ընթերցողներին, միջինը՝ ազդի նրանց զգացմունքների վրա, իսկ ավելի լավը՝ լուսավորի նրանց ուղին: Ես չգիտեմ՝ ​​արդյոք իմ վեպը կկարողանա իրականացնել այդ առաջադրանքներից գոնե մեկը, բայց իմ նպատակն է լուսավորել ուղին:

Վեպը լույս է տեսել 1961 թվականի հունիսին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1960 թվականի գարնանն ու ամռանը։ Վեպը հետևում է Միացյալ Նահանգների արևելյան ափին գտնվող Նյու Բեյթաուն հորինված փոքրիկ քաղաքի բնակիչ Իթան Ալեն Հոուլի կյանքին: Իթանը սերում է հարգված և ժամանակին հարուստ ընտանիքից: Ֆինանսական և գործարար անհաջողությունների շարքից հետո Հոուլին ստիպված է աշխատել որպես վաճառող սննդի կրպակում՝ այն փողոցում, որի երկու թաղամասերը ժամանակին պատկանում էին իր ընտանիքին: Իթանը շատ խելացի և սրամիտ, պարկեշտ մարդ է և Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան սպա: Իր նախկին կյանքի ընթացքում նա շատ ազնիվ էր և պարկեշտ, բայց բիզնեսի վարման այս ձևը տանում էր նրան դեպի կործանում: Իթանը բավականաչափ ուժեղ է արձագանքում իր հարկադրված ցածր սոցիալական կարգավիճակին: Իր ֆինանսական անհաջողությունների համար նա առաջին հերթին իրեն է մեղադրում և անհանգստանում է, որ զրկել է իր կնոջն ու երեխաներին ավելի բարեկեցիկ կյանքից: Իթանի ընտանիքն ու բոլոր ընկերները նրբանկատորեն դրդում են նրան սկսել ինչ-որ բան փոխել իր կյանքում: Այս խրատները հանգեցնում են Իթանի կողմից մի քանի բիզնես գործարքի պլանավորմանը և իրականացմանը, որի արդյունքում նրա ֆինանսական վիճակը կտրուկ բարելավվում է։ Բայց այժմ նա այլևս չի կարող իրեն ազնիվ և պարկեշտ համարել: Բարօրությունը նրան երջանկություն չի պարգևում և գրեթե հանգեցնում է ինքնասպանության:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իթան Ալեն Հոուլի - վաճառող մթերային խանութում (գլխավոր գործող անձ)
  • Մերի Հոուլի - Իթանի կինը
  • Ալեն և Էլեն Հոուլի - նրա դեռահաս երեխաները
  • Դենի Թեյլոր - Իթանի մանկության ընկերը, տեղի հարբեցողը
  • Ջոի Մորֆի - բանկային գանձապահ, ամուրի տղամարդ, Իթանի բարեկամը
  • Մարջ Յանգ-Հանթ - Մերիի ընկերուհին, միջին տարիքի գեղեցիկ այրի
  • Միստր Բեյքեր - տեղի բանկիրը, քաղաքում ազդեցիկ մարդ
  • Ալֆիո Մարուլո - իտալացի ներգաղթյալ, սննդի խանութի սեփականատեր, որտեղ աշխատում է Իթանը

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագիր և քննադատ Պետեր Լիսկան Ստայնբեքի վեպն անվանել է «գրողի հետագա արձակի գեղագիտական ​​և փիլիսոփայական ձախողման անհերքելի ապացույց»[2]։ Այլ քննադատների կողմից նույնպես դրական արձագանքներ չեն եղել:

Քննադատների արձագանքը Ստայնբեքը մեկնաբանել է հետևյալ խոսքերով. «Գրքի ակնարկներն ինձ հուսահատեցրին: Նրանք միշտ հուսահատեցնող են, նույնիսկ դրականները, բայց այս անգամ նրանք չափազանց շատ ազդեցին ինձ վրա»:

Կովիչին հանգստացրել է Ստայնբեքին. «Ինձ դուր եկավ ձեր գիրքը, և ես կարծում եմ, որ դա ձեր ամենալավ աշխատանքն է վերջին տարիների ընթացքում: Ես կարդացի այն անկեղծ հաճույքով և ուրախ էի, որ Դուք վերադարձել եք սոցիալական արդարության թեմային և այն դիտարկում եք ոչ թե աղքատության, այլ փողի տեսանկյունից․․․ գրքում հույսի ոչ մի նոտա չկա, և այն չպետք է լինի այնտեղ: Այն շեղում է հիացմունքը այսպես կոչված առաքինությունից, հաջողությունից, ամերիկյան կենսակերպից: Քիչ գրողներ են այդպիսի ուժով հարձակվել ամերիկյան այս հասկացությունների վրա: Այս տասնամյակում բացի Ձեզանից ոչ ոք չի էլ փորձել դա անել․․․ Դուք հոյակապ գիրք եք գրել, Ջոն, և Աստված կօգնի Ձեզ»:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականի մարտին ամերիկյան «Ատլանտիկ մանսլի» ամսագրում հրատարակվել է Սթայնբեքի «Ինչպես է պարոն Հոգանը կողոպտել բանկը» պատմվածքը։ Այս պատմության հերոսը և Իթան Հոուլին շատ ընդհանրություններ ունեն: Երկուսն էլ աշխատում են խանութում որպես վաճառողներ, երկուսն էլ աշխատասեր և պարկեշտ են, երկուսն էլ ցանկանում են հարստանալ:

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Перевод Михаила Лозинского
  2. Peter Lisca Steinbeck’s Image of Man and His Decline as a Writer, Modern Fiction Studies 11, p. 10, — 1965.
  3. «Зима тревоги нашей» на сайте Кино-театр.ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Синегубова К.В., Аксенова А.А. Шутовство в слове героя и проблема исторической формы романа Дж. Стейнбека «Зима тревоги нашей» // Вестник Российского университета дружбы народов. Серия: Литературоведение. Журналистика. 2021. Т. 26. № 1. С. 60–70.
  • Жданова Л.И. «Зима тревоги нашей» Джона Стейнбека в СССР // Известия Южного федерального университета. Филологические науки. 2016. № 1. С. 20–27.
  • Дворяшина В.С. Символика пространственных образов в романе Джона Стейнбека «Зима тревоги нашей» // Иностранные языки в Узбекистане. 2018. № 4 (23). С. 279–285.
  • Тюпа В.И. Поэтика аллюзий в романе Дж. Стейнбека «Зима тревоги нашей» // Проблемы исторической поэтики в анализе литературного произведения. Кемерово, 1987.
  • Stow S. “Can you honestly love a dishonest thing?” The tragic patriotism of “The Winter of Our Discontent” // A political companion to John Steinbeck / C.E. Zirakzadeh, S. Stow. University Press of Kentucky, 2013.