Մասնակից:Լինա Սեինյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինա Սեինյան/Ավազարկղ
Հասակը40
Ծնվել է1978, մայիսի 24
ԾննդավայրՕմահա, Նեբրասկա
ԱզգությունԱմերիկացի
ՄասնագիտությունԴերասան, երգիչ

Բրայն Գրինբերգ (ծնվ. է 1978 թվականի մայիսի 24-ին) ամերիկացի դերասան և երգիչ։ Հայտնի է HBO օրիգինալ «Ինչպես դա ստեղծել Ամերիկայում» սերիալներում՝ Բեն Էփսթեյնի գլխավոր դերով, ինչպես նաև WB «ծառի մի ճյուղ» սերիալներում՝ որպես Ջեյք Ջեյգիելսկ կրկնվող դերով, և որպես Նիկ Գարեթ, կարճատև ABC «Հոկտեմբերյան ճանապարհ» դրամայում խաղացած դերով։ Նրա կինոնկարների մեջ են նաև The Perfect Score, Իմ ամենալավ սիրեկանը, Nobel Son, Bride Wars, The Good Guy, Friends with Benefits և A Short History of Decay-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինբերգը ծնվել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում։ Դենիսի (կարճ «Դեննի») և Կարլ Գրինբերգի որդին է։ Նրա ծնողները հոգեբաններ են[1][2]։ Գրինբերգը ծնվել է հրեա ծնողների ընտանիքում։ Նա դաստիարակվել է պահպանողական հուդդայականության գաղափարով և հաճախել է Օմահայի "Beth El Synagogue" հոգևոր կենտրոնը[2] [3]: Գրինբերգը մասնակցել է Բար Միցվա արարողությանը (երիտասարդների անցումը երեխաներից մեծահասակ), պատկանում էր հրեական երիտասարդական խմբերին, մասնակցել է հրեական ամառային ճամբարներին և նաև ճանապարհորդել է Իսրայելով։

7 տարեկանում, երբ Գրինբերգի պատանի քույր Բեքան ներկա էր իր պարի դասին, Գրինբերգին հնարավորություն ընձեռվեց հայտնվել «Օմահա Բալետ»֊ի գլխավոր դերում։ Նա 2 ամիս շրջագայեց իր ներկայացումներով և միացավ Օմահայի երեխաների թատրոնի ընկերությանը։ [1]12 տարեկանում Գրինբերգն իր ընտանիքի հետ տեղափոխվեց Սենթ Լուիս, Միսսուրի: Կարճ ժամանակ անց, նա ստացավ իր առաջին ազգային դերը՝ որպես երեխա՝ Cookie Crisp հացահատիկային առևտրում։ Ժամանակն անցնելուն պես, նրան առաջարկվեց ավելի լավ հնարավորություններ։[1]

Նա 1996 թվականին ավարտել է Միսսուրի նահանգի՝ Չեստերֆիլդ շրջանի Parkway Central ավագ դպրոցը։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, Գրենբերգը տեղափոխվեց Նյու Յորք։ Նա հաճախել և միաժամանակ աշխատել է Վիսկոնսին նահանգի՝ Վեբստեր շրջանի Herzl կոչվող հրեական ճամբարում։[2] 1992 թվականին Joseph and the Amazing Technicolor Dreamcoat ընկերությունում նկարահանվեց Ջոզեֆի դերում։ Գրինբերգը 2000 թվականին ստացել է Նյու Յորքի համալսարանի թատերական գեղարվեստի բակալավր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Kaufman, Carly (October 28, 2005). «Get Ready for 'Prime'...It's Timely!». Jewish in St. Louis. The Jewish Federation of St. Louis. Արխիվացված է օրիգինալից October 17, 2007-ին. Վերցված է January 3, 2014-ին.
  2. 2,0 2,1 2,2 Pfefferman, Naomi (March 23, 2010). «His Hustling Pays Off in Fashionista Role». Jewish Journal (Los Angeles). Tribe Media Corp. Վերցված է January 3, 2014-ին.
  3. Schleier, Curt (May 15, 2008). «The freshman: With a clever new show on HBO, Bryan Greenberg is joining the illustrious ranks of Tony Soprano and Larry David. Meet the next big breakout star of 2005». Jews Week. Blue Star Media. Արխիվացված է օրիգինալից May 15, 2008-ին. Վերցված է January 3, 2014-ին.