Մասնակից:ԷսթԱդա Զաքարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտացորենի լաբիրինթոս, Կումբրիա, Մեծ Բրիտանիա
Տեսարան եգիպտացորենի լաբիրինթոսի ներսից, Քրայսթչրչ, Նոր Զելանդիա

Եգիպտացորենի լաբիրինթոս, Եգիպտացորենի լաբիրինթոսը եգիպտացորենի դաշտից կտրատված մի լաբիրինթոս է: Առաջին եգիպտացորենի լաբիրինթոսը եղել է Փենսիլվանիայի Աննվիլլեում[1]: Եգիպտացորենի լաբիրինթոսները Հյուսիսային Ամերիկայում դարձել են զբոսաշրջային հայտնի տեսարժան վայրեր, և դրանք լավ միջոց են ագարակատերերի համար, որպեսզի գեներացնեն զբոսաշրջային եկամուտները:



Դրանցից շատերը, երբ նայենք կամ նկարենք վերևից, ունեն գեղարվեստական տեսարաններ, օրինակ ֆիլմերից: Եգիպտացորենի լաբիրիթոսները ստեղծվում են տարբեր դիզայիններով: Որոշ լաբիրինթոսներ նույնիսկ ստեղծվել են պատմություններ պատմելու կամ որևէ թեմա ներկայացնելու համար:

Շատ լաբիրինթոսներ ստեղծվում են այնպես, որ ունենան տարբեր մուտքեր և ելքեր, բայց կան նաև, որ ընդհատվում են մեջտեղում և դուրս գալու համար նորից պետք է ետ վերադառնալ տարբեր շեղող ճանապարհներով, որոնք բաժանվում են գլխավոր ուղուց: Մեծ Բրիտանիայում այդ լաբիրինթոսները հայտնի են իրենց ագարակներով, դրանք Անգլիայի արևելքում են: Այս լաբիրինթոսները սովորաբար համատեղվում են այլ ագարակային տեսարժան վայրերի հետ ընտանիքների և ճանարապհորդողների համար: Այս տեսարժան վայրերից որոշները ներառում են հեծանվային ուղիներ, գազանանոցներ, խաղահրապարակներ և պիկնիկի տարածքներ:


Ամեն տարի լաբիրինթոսներից մի քանիսը ցուցադրվում են ազգային թերթերում և հեռուստացույցով: ԱՄՆ-ում եգիպտացորենի լաբիրինթոսները սովորաբար կտրատվում են մոտավորապես նոյեմբեր ամսվա առաջին շաբաթում, իսկ Մեծ Բրիտանիայում հատկապես սեպտեմբեր ամսին, երբ երեխաները վերադառնում են դպրոց:


Օրինակ 2014 թվականին Գինեսի գրքում (համաշխարհային ռեկորդների գիրք) եգիպտացորենի ամենամեծ լաբիրինթոսը համարվել է 24 հա տարածքով Կալիֆորնիայի Դիքսոնում ստեղծված լաբիրինթոսը, որը կառուցվել է Քուլ Փաթհ Փամփքինսի կողմից[2]:

Եգիպտացորենի լաբիրինթոս, Կումբրիա, Մեծ Բրիտանիա
Եգիպտացորենի լաբիրինթոսի տեսարանը ներսից, Նոր Զելանդիա, Քրայսթչրչ:

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտացորենի լաբիրինթոս Դելինգսդորֆ, Գերմանիա, ցուցադրվում է, թե ինչպես կարող է լաբիրինթոսը հատուկ պատկեր ունենալ
Կորեկի լաբիրինթոս 2007 Կորեկի ագարակային կենտրոն, Օքսֆորդշայիր, Մեծ Բրիտանիա

Եթե ագարակատերերը ուզում են ստեղծել եգիպտացորենի լաբիրինթոս, նրանք պետք է ամենայն ուշադրությամբ նախօրոք պլանավորեն իրենց արտադրությունը, դիզայնը և մարքետինգային տեխնիկան:

  1. Հաջողվելու համար շատ կարևոր է տնկել եգիպտացորենի ճիշտ տեսակը: Ագարակատերերը պետք է հաշվի առնեն ցողունի բարձրությունն ու ձգությունը, երբ ընտրում են ճիշտ տարբերակի հիբրիդը տնկելու համար:
  2. Ագարակատերերը պետք է հետևեն ցողունի փտելուն, քանի որ դա ամենահաճախ հանդիպող համաճարակն է: Բանալի գործոնները ցողունի փտելը արագացնելու հետևյալն են՝ սխալ բեղմնավորում, խոնավություն և համաճարակի զարգացում:
  3. Տնկիների միջին չափը (մոտավորապես 20.000 տնկի մեկ հա-ում) կհամարվի իդեալական:
  4. Եթե ագարակատերերը հիմնում են եգիպտացորենի լաբիրինթոսները և չեն ունենում մաքսիմում եկամտաբերություն, նրանք չպետք է օգտագործեն չափից շատ ազոտի պարարտանյութ: Ռութջերս Քոփերաթիվ հետազոտության և ընդլայնման կենտրոնը խորհուրդ էտալիս ընդհանուր ազոտի քանակը եղանակի համար չպետք է գերազանցի 140 կգ ամեն հեկտարը:
  5. Եգիպտացորենի լաբիրինթոսների տնկիները պետք է տնկվեն մայիսի վերջին՝ հյուսիսային կիսագնդում և նոյեմբերի կեսերին՝ հարավային կիսագնդում: Սա երկուսից երեք շաբաթ հետո է, այն ժամանակ, երբ տնկիները տնկվում են հացահատիկի համար:
  6. Երբ կտրվում են երթուղիները, ագարակատերերը պետք է կտրեն ցողունի ներսի աճող մասերը, որպեսզի խուսափեն ցողունի կրկին աճելուց: Որոշ ագարակատերեր օգտագործում են հերբիցիդներ, ռոտո-թիլերներ կամ հնձող մեքենաներ, որպեսզի բացեն երթուղին:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ագրոտուրիզմ
  • Խոչընդոտներով լաբիրինթոս
  • Ծղոտե լաբիրինթոս
  • Մշակաբույսերի շրջանակներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nation's First Corn Maze Rooted at LVC».
  2. «Largest maze, temporary corn / crop maze». Guinness World Records. Վերցված է 26 October 2015-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]