Jump to content

Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յասմին Լե Բոն (անգլ.՝ Yasmin Le Bon, ի ծնե Պարվանե անգլ.՝ Parvaneh; ), անգլիացի մոդել։Յասմինը եղել է 1980-ական թվականներին ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը[1][2]։

Պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յասմին Պարվանեն ծնվել է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում՝ իրանցու ու անգլիուհու ընտանիքում։ Եղել է ընտանիքի ամենափոքր զավակը։ Նա ունի մեծ քույր՝ Նադրեն։ Յասմինի մայրը մահացել է կրծքի քաղցկեղից 2004 թվականին։

Յասմինը որպես մոդել սկսել է աշխատել դեռևս դպրոցում սովորելու տարիներին, իսկ ավարտելուց հետո պայմանագիր է կնքել Լոնդոնի Models 1 մոդելային գործակալության հետ[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականի ապրիլին մասնակցել է Guess գովազդային ընկերությանը[4]։ Հայտնվել է Elle, Վոգ, Cosmopolitan, Մերի Քլեր և Harper's Bazaar և այլ ամսագրերի շապիկներին։ Համագործակցել է Elite Model Management և Trump Model Management գործակալությունների հետ։

Եղել է այնպիսի բրենդերի դեմքը, ինչպիսիք են՝ Banana Republic-ը, Bloomingdale’s-ը, Քելվին Քլայն-ը, Վերսաչե-ն, Շանել-ը, Դիոր-ը, Clairol-ը, Էսկադա-ն, Avon-ը և Gianfranco Ferré[5]։

2012 թվականի հունվարին Լե Բոնը Փարիզի Stéphane Rolland բարձր նորաձևության գարնանային-ամառային ցուցադրության ժամանակ ցուցադրել է զգեստը՝ 50 կգ քաշով[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ծանոթացել է Duran Duran խմբի վոկալիստ Սայմոն Լե Բոնի հետ։ 1985 թվականի դեկտեմբերի 27-ին նրանք ամուսնացել են։ Նրանք ունեն երեք դուստր՝ Էմբեր Ռոուզը (ծնվ․ 1989), Սեֆրոն Սախարան (ծնվ. 1991)և Տալուլա Փայնը (ծնվ. 1994)։

2018 թվականի հունիսի 6-ին Սեֆրոնը որդի է ունեցել և Լե Բոնը դարձել է տատիկ։ 2019 թվականի սեպտեմբերի 21-ին ծնվել է Սեֆրոնի երկրորդ տղան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 'I was addicted to exercise and lived on the odd bread roll if I was lucky': Yasmin Le Bon reveals her gruelling diet regime
  2. Fair play to Yasmin the supermodel
  3. De Rossee, Sophie (21 October 2011). «World of Yasmin Le Bon». The Daily Telegraph. Վերցված է 30 November 2013-ին.
  4. Yahoo! model profile: Yasmin Le Bon Արխիվացված 23 Հոկտեմբեր 2007 Wayback Machine
  5. Yasmin Le Bon profile Fashion Model Directory. retrieved 9 February 2008
  6. «Yasmin Le Bon Models 110-Pound Dress By Stephane Rolland». Huffington Post. Վերցված է 27 June 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]