Jump to content

Մասնակից:Էմմա Գրիգորյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Tommy HilfigerԹոմի Հիլֆիգեր»), ամերիկյան պրեմիում դասի հագուստի բրենդ, որն արտադրում է հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, օծանելիքներ և տնային ապրանքներ[1]: Ընկերութունը հիմնադրվել է 1985 թվականի[2]ն։ Բրենդի ապրանքները վաճառվում են հանրախանութներում և աշխարհի 100 երկրի ավելի քան 2000 առանձին մանրածախ խանութներում։

2006 թվականին Apax Partners մասնավոր ներդրումային ընկերությունը ձեռք է բերել ընկերությունը մոտ 1,6 մլրդ դոլարով։ 2010 թվականի մարտին PVH Corporation-ը (այն ժամանակ հայտնի էր որպես Phillips-Van Heusen) ձեռք է բերել ընկերությունը[3][4]։ 2014 թվականի հուլիսին Դանիել Գրիդերը նշանակվել է գլխավոր տնօրեն, իսկ ընկերության հիմնադիր Թոմի Հիլֆիգերը մնում է ընկերության գլխավոր դիզայները՝ ղեկավարելով դիզայներական թիմերը և վերահսկելով ողջ ստեղծագործական գործընթացը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

բրենդի արժանիքներից մեկը՝ ճանաչելի լակոնիկ կրծքանշանը

Ընկերությունը հիմնադրել է ամերիկացի դիզայներ Թոմի Հիլֆիգերը 1985 թվականին։ Առաջին անգամ ընկերությունն իր մասին հայտարարել է 1992 թվականին՝ թողարկելով տղամարդկանց հագուստի հավաքածու, որը հաջողության է հասել նորաձևության աշխարհում: Հետագայում շոու բիզնեսի աստղերի հետ սերտ համագործակցության շնորհիվ Հիլֆիգերը Tommy Hilfiger բրենդը դարձրել է պրեմիում դասի ամենահեղինակավոր հագուստներից մեկը: 2001 թվականին թողարկել է կոշիկների սեփական հավաքածուն։

2010 թվականի մարտին Phillips-Van Heusen Corporation[en]-ը, որին պատկանում են Calvin Klein-ը, Timberland-ը և այլ բրենդներ, 3 մլրդ դոլարով գնել է Tommy Hilfiger ընկերությունը։ Կոշիկներ արտադրող Huajian չինական խոշորագույն ընկերությունը, որը Tommy Hilfiger-ի համար արտադրում էր ապրանքներ, 2013 թվականին Եթովպիայում բացել է իր առաջին գործարանը, իսկ այսօր ընկերության աֆրիկյան աշխատողների հաստիքն ունի ավելի քան 2000 աշխատակից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Global, Tommy Hilfiger. «About us | Tommy Hilfiger Global | Tommy Hilfiger Global». About us | Tommy Hilfiger Global | Tommy Hilfiger Global (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-02-02-ին.
  2. Editors, Biography com. «Tommy Hilfiger». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022-02-02-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  3. http://news.bbc.co.uk/2/hi/business/8568268.stm Calvin Klein owner buys Tommy Hilfiger
  4. https://www.nytimes.com/2010/03/16/business/global/16deal.html