Մասնակից:Էլեն Ավետիսյան/Սթիվ Բայերս
Էլեն Ավետիսյան/Սթիվ Բայերս |
---|
Սթիվ Բայերս (անգլ.՝ Steve Byers, ), կանադացի դերասան: Հայտնի է դարձել «Աստվածների պատերազմը. Անմահները» ֆիլմում մարմնավորած Հերակլի կերպարով (2011 թվական): Գլխավոր դերով հանդես է եկել «Սլեշեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում:
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և մեծացել է Սկարբո քաղաքում, Կանադայում: Սովորել է Հյուսիսային Օնտարիոյի համալսարանում: Դերասանական կարիերայի սկզբում Բայերսը նկարահանվել է Ուվե Բոլի երկու ֆիլմերում՝ «Ամերիկայի սիրտը» և «Մահացածների տունը», իսկ 2006-2007-ական թվականներին՝ խաղացել է Ջեյսոն Տաների «Ֆեկլոն Բիչ» կանադական սերիալում: 2007 թվականին սերիալի ավարտից հետո մարմնավորել է «Նետված է մեռնելու» սարսափ ֆիլմի գլխավոր դերերից մեկը[1]: 2011 թվականին նա մարմնավորել է Հերակլի դերը հոլիվուդյան «Աստվածների պատերազմ. «Անմահները» ֆիլմում, 2013 թվականին նա գլխավոր դեր է ստանում Hallmark հեռուստաընկերության «Catch a Christmas Star»[2] ֆիլմում: 2016 թվականին Բայերսը միացել է «Սլեշեր» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[3]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2001 թվականի հունիսի 4 -ին ամուսնացել է Ջենիֆեր Ստիդի հետ, զույգը ունի 2 երեխա:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2000 | Առաջին ալիք | First Wave | Բուժակ |
2002 | Ամերիկայի սիրտը | Heart of America | Ջեֆ |
2002 | Քերրի | Carrie | Ռոյ Էվարթս |
2003 | Մահացածների տունը | House of the Dead | Մեթ |
2004 | Ջոն Դոու | John Doe | Թինեյջեր |
2004 | Իքս մուտանտներ | Mutant X | Լեո Պիրս |
2006-2007 | Ֆելկոն Բիչ | Falcon Beach | Ջեյսոն Թաներ |
2007 | Երկդեմ մարդասպան | My Daughter's Secret | Բրենդ |
2007 | Նետված է մեռնելու | Left for Dead | Ջորդան Սենթ Կլեռ |
2009 | Հանցագործության տեղը՝Մայամի | CSI: Miami | Թայլեր Մար |
2010-2011 | Սմոլվիլի գաղտնիքը | Smallville | Դեսադ |
2011 | Աստվածների պատերազմ.անմահները | Immortals | Հերակլ |
2012 | Հիշել ամենը | Total Recall | Hauser Cover Identities |
2012 | Ամեն ինչ դժվար է Լոս-Անջելեսում | The L.A. Complex | Գրեյ Սանդերս |
2012 | Ալֆա մարդիկ | Alphas | Ջոն Բենեթ |
2013 | Catch a Christmas Star | Քրիս Մարշալ | |
2014 | Rocky Road | Ռիկ Ջոնսոն | |
2014 | Վիճակախաղ | The Lottery | Լյուկ |
2015 | Ճիրանների մեջ | Gridlocked | Սքոթ Քելոուեյ |
2015-2016 | Մարդը բարձր ամրոցում | The Man in the High Castle | Լոուրենս Քլեմ |
2016 | Սլեշեր | Slasher | Քեմ Հենրի |
2017 | Կոմատոզնիկներ | Flatliners | Սեմ |
Տեսախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|
2014 | Assassin's Creed: Единство | Շարժումների գրավում ( ինչպես նաև հնչյունավորել է D LC Dead Kings արշավանավի դերը) |
2014 | Far Cry 4 | Շարժումների գրավում |
2016 | Tom Clancy's The Division | լրացուցիչ հնչյունավորում |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «What Are They Up To? Falcon Beach's Steve Byers». buddytv.com. Վերցված է 15 October 2016-ին.
- ↑ «Steve Byers of "Catch a Christmas Star" Talks about Marriage, Romance, & Family». immortalswriter.blogspot.ca. Վերցված է 15 October 2016-ին.
- ↑ «Steve Byers Talks Slasher [Exclusive] - The Televixen». The Televixen. 20 May 2016. Վերցված է 15 October 2016-ին.