Մասնակից:ԳևորգՄ90/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Oaksenham (խումբ)[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳևորգՄ90/Ավազարկղ
ԵրկիրԵրևան, Հայաստան
Ժանրերպռոգրեսիվ ռոք
Գործունեություն2001–ներկա
Կայքwww.oaksenham.com
Անդամներ
Վահագն Պապայան
Աշոտ Կորգանյան
Վարդան Գասպարյան
Վարդան Հարությունյան
Արամ Ասատրյան

Oaksenham, հայկական ռոք-խումբ, ներկայացնում է սիմֆո-պրոգ երաժշտական ուղղությունը` համատեղելով ակադեմիական սիմֆոնիզմի կոմպոզիցիոն սկզբունքները ավանդական ռոք հնչողության հետ։ Ստեղծվել է 2001թ. 90-ականների առաջին կեսում գործող «Dumbarton Oaks» խմբի անդամներ Վահագն Պապայանի և Աշոտ Կորգանյանի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]


2001թ-ին Վահագն Պապայանը (բաս կիթար) և Աշոտ Կորգանյանը (հարվածայիններ) ավելի քան հինգ տարի անց կրկին միավորվեցին: Նույն թվականին նրանց միացավ տաղանդավոր ֆլեյտիստ եւ դաշնակաhար Վալերի Տոլստովը, ապա խումբը համալրվեց մյուս երաժիշտներով:
Oaksenham-ի առաջին շրջագայությունը եղել է «Pacific» փառատոնին, որտեղ հանդես էին գալիս հետեւյալ կազմով՝ ֆլեյտա-Վալերի Տոլստով, բաս-Վահագն Պապայան (Ջեֆ,) հոբոյ-Հարություն Շաքյան, կիթար-Հենրի Կարագյոզյան եւ «The King’s Cross», հարվածային-Աշոտ Կորգանյան: Նրանք ունեցան մեծ հաջողություն՝ կատարելով բրիտանական «Gentle Giant» պրոգրեսիվ ռոք խմբի գործերից («Talybont» եւ «On reflection»):
Փառատոնից անմիջապես հետո խմբին միացավ Վարդան Գասպարյանը, որպես կիթարահար: Նրա հմտությունը ֆլամենկո, ռիթմ-ն-բլյուզ, եւ ջազ-ռոք ժանրերում ամբողջությամբ բավարարում էր խմբի ճաշակին: Հետագայում, երբ խումբը սկսեց աշխատել էլեկտրոնային ծրագրով՝ Վալերի Տոլստովի փոխարեն, որպես դաշնակահար վերցրեցին Աննա Ադամյանին: Վերջինս թույլ էր ռոքի ասպարեզում՝ բայց օժտված էր նոտաներով կարդալու ընդունակությամբ: 2002թ-ի մարտ ամսին խմբին միացավ Կորյուն Բոբիկյանը որպես ջութակահար, չնայած մինչ այդ տարբեր խմբերում աշխատել էր որպես թմբկահար:
Հունիսի 5-ին խումբը տվեց իր առաջին համերգը, որն արձանագրվել է «Նարեկացի» արվեստի ինստիտուտի կողմից: Հետագայում հնչյունային ռեժիսյոր Սերժ Մելքոնյանի խմբագրման ձեռնարկումով եւ Արման Պադարյանի ղեկավարությամբ թողարկվեց «Woden’s Eve Live» ձայնասկավառակը: Մտահղացումը խմբի դարավոր բերեկամ եւ աջակից՝ Արտաշես «Աթա» Ստամբոլզյանինն էր: Ձայնասկավառակը բարձր է գնահատվել այնպիսի ազդեցիկ պրոգրեսիվ-ռոք ամսագրերի կողմից, ինչպիսիք էին Մեծ Բրիտանիայի «Classic Rock Society»-ն, ԱՄՆ-ի «Exposé»-ը, Բելգիայի «Progressiste»-ը եւ Ջիբրալթարի հանրագիտարանի «Progressive Rock»-ը:
2003թ-ին խումբը համագործակցում է «Antenna» հասարակական կազմակերպության եւ նրա տնօրեն Արտյոմ Այվազյանի հետ: Արդյունքում խումբը դադարեցնում է աշխատավայրի որոնումները և սկսում է լրջորեն աշխատել «The Conquest of the Pacific»-ի՝ իրենց առաջին ստուդիո ալբոմի վրա, ինչպես նաև հանդես են գալիս մի շարք կենդանի կատարումներով:
Հոկտեմբերի 10-ին <Oaksenham»-ը «Bambir», «Oaksenham», «MDP», «Artsruni», «Lav Eli» և «Empiray» խմբերի հետ մասնակցեց «Firewall» ռոք փառատոնին: Փառատոնը կազմակերպվել էր Երեւանի Տիկնիկային թատրոնի դահլիճում, Արտյոմ Այվազյանի աջակցությամբ: Այն ունեցավ մեծ հաջողություն և գնահատվեց որպես «Հայկական ռոքի վերածնունդ»:
2004 թվականի մարտի 18-ին՝ «British Pop-Prints of 60-ies» ցուցահանդեսի ժամանակ, Վահագն Պապայանը, Աշոտ Կորգանյանը, Վալերի Տոլստովը, Վարդան Գասպարյանը հին ընկերների՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներ Արմեն Սուքիասյանի (ալտ), Անդրանիկ Քոչարի, (բաս), Հարություն Շաքյանի (հոբոյ) և Սուրեն Խորոզյանի (դաշնամուր) հետ հանդես եկան «The Beatles-Fantasy» պրեմիերային::
Բացի սեփական ստեղծագործություններից Oaksenham-ը ունի նաև «Gentle Giant» խմբի դասական ստեղծագործությունների մշակումներ, այդ թվում «The Boys in the Band»-ը, որը հնարավորինս նման է բնօրինակին: Խմբի անդամները այն դասում են իրենց լավագույն կենդանի կատարումների շարքում:
[1] [2]


«The Conquest of the Pacific» ալբոմը ձայնագրվել է MDP ստուդիայում «Musea» լեյբլի կողմից, հնչյունային ռեժիսյոր Վարդան Գրիգորյանի հետ: Հնչում է ավելի քան 15 գործիք, ընդ որում յուրաքանչյուր հնչյուն արտաբերվում է սիմֆոնիկ նվագախմբով, կան նույնիսկ ռոքի համար այնպիսի հազվագյուտ գործիքներ, ինչպես անգլիական շեփորը, կամ տավիղը:

Այժմ Վալերի Տոլստովը, Աննա Ադամյանը և Կորյուն Բոբիկյանը խմբում չեն: Նրանց փոխարինում են՝ Վարդան Գասպարյանը (կիթար), Վարդան Հարությունյանը (ստեղնաշար) և Արամ Ասատրյանը (ջութակ):
[3]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Woden's Eve Live
  1. Anthem։ The Unseen Land
  2. The Way Back Home
  3. Water Spark
  4. Talybont / Three Friends
  5. Rondo
  6. For Mylady Carrie
  7. Merlin's Jig
  8. Gaudeamus Igitur
  • 2007 - Conquest Of The Pacific
  1. Anthem։ The Unseen Land
  2. Water Spark
  3. Elfy
  4. The Way Back Home
  5. Talybont
  6. On Reflection
  7. Time-Out
  8. Jester's Pipe
  1. Merlin's Jig
  2. Across the Atlantic
  3. Ocean's Web
  4. Golden Hind

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oaksenham in Firewall
  2. Oaksenham live concert

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կայք
  2. MySpace
  3. Կենսագրությունը AV կայքում
  4. Ռոք, որ հնարավոր չէ առանց նոտաների

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Woden's Eve Live
  1. Anthem։ The Unseen Land
  2. The Way Back Home
  3. Water Spark
  4. Talybont / Three Friends
  5. Rondo
  6. For Mylady Carrie
  7. Merlin's Jig
  8. Gaudeamus Igitur
  • 2007 - Conquest Of The Pacific
  1. Anthem։ The Unseen Land
  2. Water Spark
  3. Elfy
  4. The Way Back Home
  5. Talybont
  6. On Reflection
  7. Time-Out
  8. Jester's Pipe
  1. Merlin's Jig
  2. Across the Atlantic
  3. Ocean's Web
  4. Golden Hind

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oaksenham in Firewall
  2. Oaksenham live concert

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պաշտոնական կայք
  2. MySpace
  3. Կենսագրությունը AV կայքում
  4. Ռոք, որ հնարավոր չէ առանց նոտաների


Կատեգորիա:Հայկական ռոք խմբեր