Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ 10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օնեյրոֆոբիա (հունարեն όνειρο (oneiro)՝ «երազ» և φόβος՝ «ֆոբիա»), վախ երազներից: Այն քննարկվում է Ուիլյամ Ալենսոն Ուայթի ինստիտուտի մասնագետ Մարկ Բլեչների «Երազների սահմանները» գրքում[1]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վախը ենթադրում է տառապանք՝ վախեցնող երազների (մղձավանջներ կամ գիշերային սարսափներ) կամ կյանքի բացասական իրադարձությունների պատճառով, որոնք ազդում են այդ երազների վրա[2]: Որոշ հիվանդներ փորձում են խուսափել քնից կամ ընդհանրապես չքնել։ Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող անձինք, օրինակ, հաճախ վերապրում են իրենց տրավման մղձավանջներում։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ այնքան հաճախ, որ փորձում են խուսափել այդ ցավոտ ախտանիշներից ալկոհոլի կամ թմրամիջոցների միջոցով[3]:

Այնուամենայնիվ, օնեյրոֆոբիան ոչ միշտ է համարվում հետտրավմատիկ սթրեսային խանգարման ֆունկցիա, քանի որ երազների բովանդակության մեծ մասը և, հետևաբար, դրանց արտահայտման վախը կապված է անգիտակցականի առօրյա գործառույթների հետ: Համաձայն ավանդական ֆրոյդական վերլուծության՝ երազողը երազների միջոցով արտահայտում է իր մտքերը, զգացմունքները, ցանկությունները և վախերը, բայց քողարկված և իռացիոնալ ձևով: Երբ այդ երազները հիշվում են և ապրվում են որպես անհանգստացնող իրադարձություններ, հատկապես, եթե դրանք հաճախակի կրկնվում են, երազողը կարող է սկսել անհանգստություն դրսևորել իր անգիտակցականի արտահայտման համար[4]։ Այս ֆոբիան ունեցող անձանցից շատերին կարող է վախեցնել նաև երազների անսովոր կամ սյուրռեալիստական ​​բնույթը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dr. Mark J. Blechner (July 2014). «The Dream Frontier». Mark Blencher.com. Chapter Outline. Վերցված է 16 July 2014-ին.
  2. Owczarski, W. (2017). The ritual of dream interpretation in the Auschwitz concentration camp. Dreaming, 27(4), 278-289.
  3. Jane, Shaili. «What Dreams May Come: Treating the Nightmares of PTSD». Psychology Today. Վերցված է November 1, 2017-ին.
  4. Furnham, Adrian (2015-02-13). «The Psychology of Dreaming». Վերցված է 2017-11-01-ին.