Մասնակից:Արևիկ Սոֆյան/Ավազարկղ10

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկվինոֆոբիա կամ հիպոֆոբիա, հոգեբանական վախ ձիերից: «Էկվինոֆոբիա» բառը ծագել է հունարեն «φόβος» (phóbos)՝ վախ և լատիներեն «equus»՝ ձի բառերից։ Հիպոֆոբիա եզրույթն առաջացել է հունարեն «phóbos» բառից, որն էլ առաջացել է հունարեն «πππος» (híppos՝ ձի) բառից[1][2]:

Ֆոբիայի օրինակ կարելի է գտնել Ֆրոյդի կողմից Փոքր Հանսի հոգեվերլուծական ուսումնասիրության մեջ:

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ էկվինոֆոբիա ունեցող անձը մտածում է ձիու մասին կամ ֆիզիկապես գտնվում է նրա կողքին, կարող են դրսևորվել հետևյալ ախտանշանները[3][4]

  • Սարսափի զգացում,
  • անհանգստություն (նույնիսկ եթե ձին համարվում է բարյացակամ և հանգիստ),
  • դող,
  • խուճապ,
  • սրտխփոց,
  • հևոց,
  • սրտի զարկերի արագացում,
  • սրտխառնոց,
  • լաց։

Էկվինոֆոբիայով տառապողները կարող են նաև վախենալ այլ սմբակավոր կենդանիներից, ինչպիսիք են ավանակները և ջորիները[5]:

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուկ հասակում ձիերի հետ շփվելու բացասական փորձը կարող է հանգեցնել այս ֆոբիայի առաջացմանը։ Այն կարող է կապված լինել նաև ձիուց ընկնելու հետ։ Շատ դեպքերում մարդիկ սկսում են խուսափել ձիերից, և դա աստիճանաբար վերածվում է լիարժեք ֆոբիայի[3][4][5]:

Ֆոբիայի պատճառ կարող է լինել նաև կենդանու հանդեպ հասարակ վախը: Ձիու տպավորիչ չափն ու քաշը, ինչպես նաև մեծ ատամները կարող են վախեցնել որոշ մարդկանց, հատկապես երեխաներին[6]:

Ձիերի և ջորիների բացասական պատկերները ԶԼՄ-ներում կարող են ուժեղացնել վախերը[4]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ֆոբիայի հաղթահարման շատ տարբերակներ կան։ Տարբեր ֆոբիաներ ունեցող անձանց թերապայի ձևերից է կոգնիտիվ-վարքային թերապիան։ Այն կենտրոնանում է վախերի և դրանց գոյության պատճառների վրա: Փորձում է փոխել և մարտահրավեր նետել վախի հիմքում ընկած մտավոր գործընթացներին: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն արդյունավետ է էկվինոֆոբիայով մարդկանց բուժման համար:

Բուժման մեկ այլ տարբերակ է համակարգված ապազգայացումը, որը կենտրոնանում է այցելուների՝ իրենց ֆոբիաներին աստիճանական հարմարվողականության վրա։ Այս գործընթացի առաջին քայլը կարող է լինել ձիերի մասին մտածելը, ապա դրանց նկարներ դիտելը: Երբ այցելուն հարմարվում է նկարների հետ, կարող է հանդիպել ձիուն, դիպչել և վերջապես թամբել այն: Ծայրահեղ դեպքերում կարող է պահանջվել նաև դեղորայք, նույնիսկ եթե դրա ազդեցությունը կարճատև է[4][7]:

Կարող է օգնել նաև այն միտքը, որ ձիերը մարդկանց համար բնական սպառնալիք չեն, և մարդիկ նույնիսկ որսացել են ձիեր։ Պալեոլիթի դարաշրջանում վայրի ձիերը մարդկանց համար սննդի կարևոր աղբյուր են եղել: Եվրոպայի շատ մասերում ձիու մսի օգտագործումը շարունակվել է միջնադարից մինչև մեր օրերը՝ չնայած 732 թվականին Պապի արգելքին[8]:

Ֆոբիայով նշանավոր անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Equinophobia definition». thefreedictionaanuary2014.
  2. «Equinophobia definition/symptoms». medterms.com. 14 June 2012. Վերցված է 7 January 2014-ին.
  3. 3,0 3,1 «Equinophobia: It's for real». horsenation.com. Վերցված է 7 January 2014-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Equinophobia - Symptoms, Causes, and Treatment». allaboutcounseling.com. Վերցված է 7 January 2014-ին.
  5. 5,0 5,1 «Equinophobia definition/symptoms». medterms.com. 14 June 2012. Վերցված է 7 January 2014-ին.
  6. «Fear of Horses - Equinophobia». fearofstuff.com. Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 7 January 2014-ին.
  7. «Equinophobia Treatment (summary)». remediespoint.com. Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 7 January 2014-ին.
  8. Richard Pillsbury (1998). No foreign food: the American diet in time and place. Westview Press. էջեր 14. ISBN 978-0-8133-2739-6.
  9. Chase, Chris (13 November 2012). «Eric Berry is scared of the Kansas City Chiefs' horse». USAToday.com.
  10. «Top 10 Weirdest Celebrity Phobias: The Famous Faces and Their Fears». IBTimes.com.
  11. «Celebrities share fears, phobias». TheIndyChannel.com. Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2013-02-01-ին.