Jump to content

Մասնակից:Աննա.Խաչատրյան.00/Ավազարկղ 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հիլիս
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՇրջանԱսկերան
Մակերես519,1 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն180 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4

Հիլիս, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևելյան հատվածում: Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 22 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 25 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 519,1 հա տարածք, որից 348,7 հա գյուղատնտեսական նշանակության, 133,44 հա անտառային հողեր: Հիլիս համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը: Հիլիս համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 180 մարդ, կա 50 տնտեսություն: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ: Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Խնձիրստանի միջնակարգ դպրոցի Հիլիս մասնաճյուղը, որտեղ սովորում են 9 աշակերտներ:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Հովհաննես եկեղեցի (1860թ.), գերեզմանոց (16-18դդ.), աղբյուր (19դ.), գյուղատեղի (16-18դդ.):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015թ.