Մասնակից:Անգելինա Արճիս/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ռաֆթը տեղափոխվել է Հոլիվուդ։ Սկզբում նրան աչքի չընկնող դերեր էին տալիս, և ոչ միշտ էր նրա ազգանունը նշվում տիտրերում։ 1932 թվականին փոքր դեր է խաղացել «Տաքսի» ֆիլմում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեյմս Կեգնին և Լորետա Յանգը։ Պարի մրցույթում Ռաֆթը խաղում էր մրցակից Կեգնիի հետ։ Նույն թվականին Ջորջը դեր է ստացել «Սպի ունեցող դեմքը» ֆիլմում, որը երկար տարիներ ուղենիշ է եղել գանգստերական այլ ֆիլմեր ստեղծողների համար, և նա իր կարիերան սկսել է որպես «պրոֆեսիոնալ հոլիվուդյան գանգստեր»։ Ռաֆթը խաղացել է երիտասարդ գանգստեր Ջինո Ռինալդոյի դերը, ով անընդհատ օդ էր նետում տաս ցենտանոց։ Այդ հնարքը հետագայում օգտագործվել է գանգստերների մասին տասնյակ ֆիլմերում։ Երբ չորս դար անց «Ջազում միայն աղջիկներն են» կատակերգության գանգստերներից մեկը տաս ցենտանոց է նետում, Ռաֆթի հերոսը հարցնում է․ «Որտեղ՞ից ես ձեռք բերել այդ էժանագին հնարքները»։

1930-ականներին Ջորջ Ռաֆթը՝ Ջեյմս Կեգնիի և Էդվարդ Գ. Ռոբինսոնի հետ միասին եղել է երեք ամենահայտնի գանգստերական դերասաններից, և տասնամյակների ընթացում իր հռչակի ու ազդեցության շնորհիվ առաջ է անցել Համֆրի Բոգարտից։

Կարիերայի անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆթի կարիերան գագաթնակետին է հասնում 1940 և 1941 թվականներին։ 1940–ական թվականներին նրա կարիերան անկում է ապրում։ Դա հիմնականում պայմանավորված էր Համֆրի Բոգարտի արագ վերելքով, ով գլխավոր դերեր խաղալով «Բարձր Սիերա» և «Մալթական բազե» կինոնկարներում, անսպասելիորեն դառնում է Հոլիվուդի գլխավոր աստղերից մեկը։ Հետաքրքիր է, որ «Բարձր Սիերա» ֆիմում Ռաուլ Ուոլշայի դերը սկզբում առաջարկել էին Ռաֆթին, բայց նա նախընտրել էր նկարահանվել «Տղամարդկային ուժը» ֆիլմում։ Ավելի ուշ Ռաֆթը պատմել է, որ իրեն առաջարկել են «Կասաբլանկա» ֆիլմում խաղալ Ռիկ Բլեյնի դերում, բայց նա մերժել է, սակայն չկա այդ փաստի հաստատումըՔաղվածելու սխալ՝ The opening <ref> tag is malformed or has a bad name։

«Վտանգի ծագումը» դետեկտիվ թրիլլերի թողարկումից հետո (1943), որը նկարահանվել է «Կասաբլանկայի» ապշեցուցիչ հաջողության վրա գումար վաստակելու փորձի ժամանակ, Ռաֆթը պահանջել է դադարեցնել իր պայմանագիրը Warner Brothers կինոստուդիայի հետ։ Ջեք Ուորները պատրաստ էր վճարել 10 հազար դոլար կոնֆլիկտի կարգավորման համար, սակայն դերասանը կամ սխալ է հասկացել պրոդյուսերի մտադրությունները, կամ այնքան է ձգտել ազատվել ստուդիայից, որ ինքն է Ուորներին տվել այդ գումարի կտրոնը։ Ըստ տարածված կարծիքի՝ Ռաֆթը անգրագետ մարդ էր։