Մասնակից:Անահիտ Նազարյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
                                           Թեթև  սննդի արդյունաբերություն

Թեթև սննդի արդյունաբերություն, ամբողջ արտադրանքն անմիջականորեն սպառվում է մարդու կողմից։ Այս արդյունաբերության ճյուղերն ունեն մի շարք ընդհանուր գծեր․

  1. արդյունաբերության հին ճյուղեր են,
  2. զարգանում են գրեթե բոլոր երկրներում, այսինքն՝ ունեն համատարած ու ավելի հավասարաչափ տեղաբաշխում,
  3. հիմնական հումքային բազան գյուղատնտեսությունն է։
Թեթև արդյունաբերության հիմնական ենթաճյուղերը՝ տեքստիլ, կարի, տրիկոտաժի, կոշկեղենի, աշխատատար են և տեղաբաշխվում են աշխատանքային ռեսուրսների կենտրոնացման վայրերում։
Թեթև արդյունաբերությունն այժմ թափ է առնում զարգացող երկրներում, որտեղ առկա են ճյուղի զարգացմանն անհրաժեշտ էժան աշխատուժը և հարուստ հումքային բազան (բամբակ, բուրդ, վուշ, կաշի և այլն)։
Բնական հումքից պատրաստվող թելերի ու գործվածքների արտադրությամբ առաջատար երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Բանգլադեշը, Թուրքիան, Բրազիլիան, Մեքսիկան, Եգիպտոսը։ Իսկ արհեստական հումքից՝ սինթետիկ մանրաթելերի և դրանցից պատրաստվող գործվածքների արտադրությամբ առաջատար են ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան։ Եթե համաշխարհային շուկայում զարգացող երկրների արտադրանքը մրցունակ է դառնում մատչելիության, ապա զարգացած երկրներինը՝ բարձր որակի շնորհիվ։
Սննդի արդյունաբերությունն ունի բազմաթիվ ենթաճյուղեր ու արտադրություններ, որոնք միմյանցից տարբերվում են տեղաբաշխման սկզբունքներով։
Դեպի հումքի աղբյուրներն են ձգտում շաքարի, ձկան, կենդանական յուղի, պահածոների, իսկ դեպի սպառման շրջանները՝ մակարոնի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի արտադրությունները։ Սննդի արդյունաբերության բազմաթիվ ճյուղեր (մսի, ալրաղաց, գինու–կոնյակի) միաժամանակ տեղաբաշխվում են թե՛ հումքի աղբյուրներին մոտ, թե՛ արտադրանքի սպառման շրջաններում։