Մասայուկի Իվամոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասայուկի Իվամոտո
ճապ.՝ 岩本雅之
Ծնվել է1954
Ավա, Տոկուսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ

Մասայուկի Իվամոտո (ճապ.՝ 岩本 雅之, 1954, Ավա, Տոկուսիմա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի սիրողական աստղագետ և աստերոիդների հայտնագործող, որը ծնվել է Ճապոնիայի Տոկուսիմա պրեֆեկտուրայի Ավա քաղաքում։ Թոշիմասա Ֆուրութայի հետ համատեղ հայտնագործել է ընդհանուր առմամբ 6 աստերոիդ 1988 և 1989 թվականներին[2]։

Որպես երախտագիտություն իր արժանիքների համար՝ 1996 թվականի մարտի 5-ին աստերոիդներից մեկին տրվել է նրա անունը՝ (4951) Իվամոտո, որը հայտնագործել են Յոշիկանե Միզունո և Թոշիմասա Ֆուրութան[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բոլոր հայտնագործությունները կատարվել են Թոշիմասա Ֆուրութայի հետ միասին։
  2. «Minor Planet Discoverers». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
  3. Schmadel, Lutz D. (2007). «(4951) Iwamoto». Dictionary of Minor Planet Names – (4951) Iwamoto. Springer Berlin Heidelberg. էջ 426. doi:10.1007/978-3-540-29925-7_4831. ISBN 978-3-540-00238-3.
  4. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.