Մաշկագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաշկագրություն, դերմոգրաֆիա, հիվանդի հետազոտման եղանակ, որի դեպքում բութ ձողիկով կամ «մաշկագրիչ կոչվող հատուկ գործիքով մաշկը ենթարկվում է մեխանիկական գրգռման։ Մաշկագրությամբ պարզում են արյան անոթները նյարդավորող վեգետատիվ նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը։ Տարբերում են մաշկագրերի հետևյալ տեսակները`

  • կարմիր, առաջանում է մազանոթների լայնացման հետևանքով (գերակշռում է պարասիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացումը)։ Երբեմն, անոթների լայնացումից բացի, տեղի է ունենում նաև պլազմայի արտաքիրտում, և մաշկագիրը դառնում է այտուցային։
  • Սպիտակ, առաջանում է անոթների սեղմման (բնորոշ է սիմպաթիկ նյարդերի տոնուսի բարձրացմանը) հետևանքով։
  • Այտուցային։

Մաշկագիրը բնականոն է, եթե այն անհետանում է առաջանալուց մի քանի րոպե անց։ Տարբեր հիվանդություններին բնորոշ է ախտաբանական որոշակի մաշկագիր. էկզեմայինը կարմիր է, նեյրոդերմիտինը՝ սպիտակ։ Մաշկագրի բացակայությունը վկայում է ողնուղեղի կամ ծայրամասային նյարդերի վնասումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 260