Մաշան այլևս ծույլիկ չէ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաշան այլևս ծույլիկ չէ
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԼև Միլչին
ՍցենարիստՍոֆյա Պրոկոֆևա
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով և Զինաիդա Նարիշկինա
Բեմադրող նկարիչԼև Միլչին
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե
Թվական1978

Մաշան այլևս ծույլիկ չէ (ռուս.՝ Маша больше не лентяйка), խորհրդային կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1978 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, ռեժիսոր Լև Միլչինի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշան չէր ցանկանում օգնել տատիկին` ասելով, որ նա «իր ձեռքերի և ոտքերի տեղը չէ»։ Տատիկն ինքն էր գնում հրուշակեղենի խանութ, իսկ Մաշայի ձեռքերն ու ոտքերը սկսում էին հրաշքներ գործել. կերակրում էին նրան մանանեխով և կծվիչով, դուրս էին տանում, ստիպում էին ներկել հարևանի տաքսային կապույտ գույնով, պապիկից երկու խնձոր խլել մի շարք ակրոբատիկ շարժումներ անել և թռչել շարժվող ավտոբուսի մեջ։

«Տուժածները»` տղան շան հետ և խնձորներով պապիկը, բռնում են տատիկը հրուշակեղենի խանութի մոտ և պատմում ամբողջ կատարվածը։

Արդեն մթնում է, և ավտոբուսը Մաշային տանում է անտառ։ Մտահոգված վարորդը փորձում է կանգնեցնել անտառ վազող աղջկան, սակայն ոտքերն աղջկան տանում են հեռու-հեռու։ Վերջապես ուժասպառ աղջիկը ընկնում է դաշտում և վստահ արտասանում է իր ցանկությունը. «ուզում եմ նորից դառնալ իմ ոտքերի և ձեռքերի տերը»։ Երկնքից ընկնող աստղը կատարում է նրա ցանկությունը։ Երջանիկ Մաշայի ուղղությամբ շարժվում են երկու կրակներ, և նա կարծում է, թե դա գայլ է։ Սարսափահար եղած աղջիկն իր ձեռքերից և ոտքերից օգնություն է խնդրում, որպեսզի բարձրանա ամենաբարձր ծառի գագաթը և ճարպկորեն բարձրանում է սոճու վրա։ Բայց պարզվում է, որ գայլի աչքերը լապտերներ են, որով նրան փնտրում են «տուժածները»` տատիկի գլխավորությամբ։ Գրկելով տատիկին` հուզված Մաշան հայտարարում է, որ ինքն այլևս ծույլիկ չէ։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնօրեն` Լյուբով Բուտիրինա
  • Խմբագիր` Ռաիսա Ֆրիչինսկայա
  • Մոնտաժող` Օլգա Վասիլենկո
  • Ֆոնի նկարիչ` Դիմիտրի Անպիլով
  • Օգնականներ` Լ. Նիկիտինա, Ն. Սարատովա

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերաթողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը մի քանի անգամ (2006, 2007 և 2008 թվականներին) DVD ձևաչափով վերաթողարկվել է «Հեքիաթներ Մաշինկայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուում («Սոյուզմուլտֆիլմ» ստուդիա)[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Прокофьева С. Л. Самый большой друг и другие сказки. — М.: АСТ, 2006. — 48 с. — (Сказки-мультфильмы). — 10 000 экз. — ISBN 5-17-042706-9 «Сказка о ленивых ручках и ножках» — стр. 11-22.
  • Прокофьева С. Л. Сказка о ленивой девочке Маше. — М.: Облака, 2015. — ISBN 978-5-9905976-6-2[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]