Մանվել Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանվել Շահբազյան
Ծնվել էապրիլի 4, 1965 (59 տարեկան)
ԾննդավայրԳեղանիստ
ՔաղաքացիությունՀՀ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունօդաչու
Աշխատանքօդաչու

Մանվել Ռազմիկի Շահբազյան (ծ. 12.4. 1965, գ. Գեղանիստ, ներկայումս Արարատի մարզում), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ավարտել է Բուգուռուսլանի (Օրենբուրգի մարզ, Ռուսաստան) քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը (1980), վերապատրաստվել նույնի օդաչուական դասընթացներում (1988)։ 1986–97-ին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1988–92-ին ՅԱԿ-40 ինքնաթիռի անձնակազմում (2-րդ օդաչու) մասնակցել է ԼՂ ինքնապաշտպանությանը։ Շուշիի ազատագրմանը նախորդող օրերին մարտական գոտում կատարել է 40-ից ավելի թռիչք։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ կազմել է 150 ժամ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 677։