Մանուչար Մելիք-Շահնազարյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուչար Մելիք-Շահնազարյանց
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ծնողներհայր՝ Մելիքջան Մելիք-Շահնազարյանց

Մանուչար Մելիք-Շահնազարյանց, (անհայտ[1] - անհայտ[1]), Գեղարքունիքի մելիք 1730-1740-ական թվականներ։

Հաջորդել է հորը՝ Մելիքջան Մելիք-Շահնազարյանցին։ Վայելել է Նադիր շահի վստահությունը, իր զորքերով մասնակցել Հնդկաստան կատարած նրա արշավանքներին։ Արարատյան երկրի (Չուխուր-Սա’դ) բեկլարբեկը, վախենալով Մանուչարի աճող հեղինակությունից, նրան հրավիրել է Երևան և դավադրաբար սպանել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 256.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 256