Մանդելայի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդելայի օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀուլիսի 18
Հաստատվածնոյեմբերի 10, 2009[1]
Անվանված էՆելսոն Մանդելա
Կայքmandeladay.com

Նելսոն Մանդելայի միջազգային օր (անգլ.՝ Nelson Mandela International Day կամ Մանդելայի օր անգլ.՝ Mandela Day'), ամենամյա միջազգային օր, որն ի պատիվ Նելսոն Մանդելայի ամեն տարի նշվում է նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ին[2]։ Օրը ՄԱԿ-ի կողմից պաշոնապես հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերին[3]։ 2010 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ը նշել է Մանդելայի առաջին միջազգային օրը։ Այլ խմբերը Մանդելայի օրը նշել են սկսած 2009 թվականի հուլիսի 18-ից։

MONUSCO-ի աշխատակիցները 2012 թվականի հուլիսի 18-ին մաքրում են Գոմայի գլխավոր հիվանդանոցի հատվածը` որպես հարգանքի տուրք Նելսոն Մանդելայի

2009 թվականի ապրիլի 27-ին 46664-ի համերգները և Նելսոն Մանդելա հիմնադրամը հրավիրեցին համաշխարհային հանրությանը միավորվելու և աջակցելու Մանդելայի պաշտոնական օրվա կապակցությամբ[4]։ Մանդելայի օրը պաշտոնական հանրային տոն չէ, այլ կամավորական և համայնքային ծառայության միջոցով Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի ժառանգությունը և նրա արժեքները հիշելու օր[2][5]։

Մանդելայի օրը գլոբալ կոչ է, որի հիմքում այն գաղափարն է, որ յուրաքանչյուր անհատ ունի աշխարհը փոխելու ուժ, ազդեցություն գործելու կարողություն։

Մանդելայի օրվա քարոզարշավը հետևյալն է`

Նելսոն Մանդելան 67 տարի պայքարել է սոցիալական արդարության համար։ Մենք խնդրում ենք ձեզ սկսել 67 րոպեից[6]։
«Մեզ համար մեծ պատիվ կլիներ, եթե այս օրը կարողանա համախմբել ամբողջ աշխարհի մարդկանց պայքարելու աղքատության դեմ, խթանելու խաղաղությանը, հաշտեցմանն ու մշակութային բազմազանությանը», - ասված է Մանդելայի անունից տարածված հայտարարության մեջ[7]։

2009 թվականի հուլիսի 18-ին Մանդելայի առաջին համաշխարհային տոնակատարությունը նշելու համար 46664 համերգաշարը և Նելսոն Մանդելա հիմնադրամը Մանդելայի 91-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպել է մի շարք կրթական, կամավորական միջոցառումներ, արվեստի ցուցահանդեսներ, դրամահավաք և համերգ Ռադիո սիթի մյուզիք հոլում[6]։ 2009 թվականի նոյեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հուլիսի 18-ը պաշտոնապես հայտարարել է «Նելսոն Մանդելայի միջազգային օրը»[8]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Գործել,
ոգեշնչվել փոփոխությամբ
2018 Իրադարձություններ 2018
2017 Իրադարձություններ 2017
2016 Իրադարձություններ 2016
2015 Իրադարձություններ 2015
2014 Իրադարձություններ 2014
2013 Իրադարձություններ 2013
2012 Իրադարձություններ 2012
2011 Իրադարձություններ 2011
2010 Իրադարձություններ 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.un.org/News/fr-press/docs/2009/AG10885.doc.htm (ֆր.)
  2. 2,0 2,1 «Nelson Mandela International Day, July 18, For Freedom, Justice and Democracy». un.org. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  3. http://www.worldlii.org/int/other/UNGARsn/2009/64.pdf
  4. «The Nelson Mandela Foundation and 46664 call for the establishment of a global 'Mandela Day' – Nelson Mandela Foundation». www.nelsonmandela.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  5. «46664 and the Nelson Mandela Foundation Call for Establishment of Global 'Mandela...». Reuters. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  6. 6,0 6,1 «Mandela Day». Mandela Day. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
  7. «World urged to mark 'Mandela Day'». BBC News. 2009 թ․ ապրիլի 27. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
  8. «UN gives backing to 'Mandela Day'». BBC News. 2009 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]